"Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ԱՄՆ Պետքարտուղարության աջակցությամբ իրականացրել է "Քաղաքականությունից այն կողմ. Ամերիկյան ոգի" ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում "Արմեդիա" գործակալության ստեղծագործական խումբը նկարահանումներ է իրականացրել Նյու Յորքում, Մասաչուսեթս, Նյու Մեքսիկո, Մինեսոտա, Թեննեսի նահանգներում: Բացառիկ հարցազրույցների եւ նկարահանումների միջոցով ծրագիրը ներկայացնում է ամերիկյան մշակութային բազմազանությունը, ներգաղթի դերը երկրի ձեւավորման հարցում եւ ժամանակակից կյանքում, կրթական համակարգի առանձնահատկությունները, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, այդ թվում ԶԼՄ-ների դերը ժողովրդավարության կայացման գործում եւ այլն:
Ծրագրի հեռուստատեսային շարքը եթեր է հեռարձակվում "Հայացք աշխարհին" եւ "Հայացք աշխարհին-հավելված" հեռուստածրագրերի շրջանակներում, իսկ էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ մեր կայքի "ԱՄՆ" էջում:
Նախորդ 18 >>
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների եւ մասնակիցների տեսանկյունը եւ չեն արտացոլում ԱՄՆ կառավարության դիրքորոշումը:
|