Մի քանի օր առաջ Պեկինում տեղի ունեցավ ֆորում, որում մասնակցում էր նաև Արժույթի Միջազգային Հիմնադրամի նախագահ Քրիսթին Լագարդը:
Ֆորումի ընթացքում ԱՄՀ նախագահի գնահատականը համաշխարհային տնտեսությանը, վերջինիս վերաբերյալ նրա կատարած փոքրիկ կանխատեսումներն ու փորձագետների մոտեցումները դրանց ստեղծեցին համաշխարհային տնտեսության յուրօրինակ պատկեր` ներկայի ու մոտ ապագայի մասին:
համաձայն որի չինական յուանն ապագայում կարող է դառնալ համաշխարհային տնտեսության ռեզերվային արժույթ, սակայն դրան հասնելու համար, Լագարդը Չինաստանին կոչ է անում իրականացնել բարեփոխումներ` տնտեսական կայուն աճը պահպանելու համար: Առայժմ, ըստ նրա, այդ երկիրը դրան պատրաստ չէ:
Ըստ ԱՄՀ ղեկավարի՝ կատարելապես ազատ շուկայական տնտեսության անցման անկարողության պատճառով է, որ Չինաստանը յուանի նկատմամբ վարում է խիստ կարգավորման քաղաքականություն: Ֆորումը շատ հարմար առիթ էր ևս մեկ անգամ Չինաստանին այդ քայլի համար քննադատելու և "ամերիկյան ճնշում" գործադրելու համար: Հիշեցնենք, որ սահմանելով յուանի ցածր կուրս` չինացիներն ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններում մեծապես շահում է` ամերիկյան շուկա էժան չինական ապրանքներ դուրս բերելով և մրցակցային դիրքեր շահելով (այս թեմայի մասին առավել մանրամասն ծանոթացե՛ք
"ԱՄՆ-Չինաստան. հարաբերությունները` պատերազմական, գործիքները` տնտեսական" հոդվածում):
Այն, որ Չինաստանը դարձել է համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դուրս բերող միակ լոկոմոտիվը, դարձել է անվիճելի փաստ: Երևի թե հենց սա է պատճառը, որ այդ երկրի շուրջ քննարկումների բուռն ալիքի առաջացման համար հարկավոր է փոքրիկ ազդակ միայն: Լագարդի հայտարարությունն անխոս այդպիսի մի ազդակ է, որպեսզի Չինաստանի մասին դրական և բացասական տրամադրվածությունները նորից "ելնեն ջրի երես":
Այսպես փորձագետների մի խումբ կա, ըստ որի՝ չինական տնտեսության աճը երկար կյանք չի ունենա: Հոռետեսներն ուշադրություն են դարձնում մի շարք ոլորտներում գրանցած անկումներին, ինֆլյացիայի աճին, ինչպես նաև խոստացվող դրամային քաղաքականությանը: Ըստ այս մոտեցման՝ Պեկինն ինքն է կողմնակից տնտեսական աճի դանդաղեցմանը` ազգային տնտեսության "հրդեհից" խուսափելու համար: Այս խմբին պատկանող փորձագետները կարծում են, որ Չինաստանին սպասվում է տնտեսության անկում, ընդ որում` կտրուկ անկում. 2012թ. նախատեսված աճի 7.5%-անոց մակարդակի փոխարեն կգրանցվի 5%-անոց աճ:
Կան նաև լավատեսական մոտեցումներ, որոնք կտրուկ անկումների մասին կանխատեսումները համարում են մի փոքր չափազանցրած: Այսպես Kestrel Partners ընկերության մասնագետները չինական տնտեսության վերջին ժամանակներում գրանցած փոքրիկ անկումը համարում են այդ երկրի տնտեսական ցիկլին բնորոշ երևույթ: Ըստ հետևյալ մոտեցման՝ սա հետևանք է անցյալ տարի չինական իշխանությունների կողմից խիստ դրամային քաղաքականության, ինչը հանգեցնում է սպառողական պահանջարկի մակարդակի անկման: Սակայն մոտ ապագայում նոր խթաններ կառաջանան, որոնք կապահովեն չինական տնտեսության կտրուկ աճ, այնպես որ "անհանգստանալ Չինաստանի տնտեսության համար պետք չէ":
Փորձելով ամփոփել հոդվածի` Չինաստանին առնչվող հատվածը՝ ներկայացնենք սեփական մոտեցումներ մի քանի հարցերի շուրջ: Նախ՝ այնքան էլ համաձայն չենք, որ յուանի ցածր փոխարժեքը տնտեսության սահմանափակ կարողությունների արդյունք է, ինչպես ֆորումին նշել է Լագարդը: Յուանի ցածր փոխարժեքի շուրջ Միացյալ Նահանգների և Չինաստանի "կռիվն" արդեն ունի տարիների պատմություն, ուստի դա չի կարող լինել անկման հետևանք, ճիշտ հակառակը՝ դա Չինաստանի` ԱՄՆ գլխավոր առևտրային գործընկերոջ համար համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր գրավելու լավագույն գործիքներից է: Սա նման է այն առակին, երբ աղվեսը ստիպում է ագռավին երգել` բերանից պանիր կորզելու համար: Լագարդը հիշեցնում է Չինաստանին իր գլխավոր "երազանքը"` համաշխարհային ռեզերվային արժույթ մատակարարող դառնալու մասին, և ավելացնում, որ դրան հասնելուն խոչընդոտում է յուանի ցածր փոխարժեքը: Կարծում ենք` Չինաստանն ավելի հնարամիտ կգտնվի:
Իսկ ահա ինչ վերաբերում է հոռետեսների այն կարծիքին, համաձայն որի` Չինաստանի տնտեսությունը կանգնած է "տնտեսական հրդեհից" խուսափելու վտանգի առաջ, կարծում ենք, ևս տեղին չէ: Այսօր Չինաստանը մեծ միջոցներ է ուղղորդում Եվրոպա հակաճգնաժամային միջոցառումների համար, ինչը չեզոքացնում է այդ վտանգը:
Այժմ անդրադառնանք համաշխարհային տնտեսության մյուս` առավել անհանգստացնող տարածաշրջանին` Եվրոպային: Ֆորումի ժամանակ Լագարդն այս մասով բավական հուսադրող հայտարարություն արեց: Ըստ նրա՝ իրավիճակը համաշխարհային տնտեսությունում և մասնավորապես Եվրոպայում սկսել է լավանալ, սակայն ճգնաժամի ավարտին դեռ երկար ենք սպասելու:
"Համաշխարհային տնտեսությունը նահանջել է անդունդի եզրից, և մենք այժմ լավատեսություն պահպանելու ավելի շատ հիմքեր ունենք: Սակայն այդ լավատեսությունը չպետք է առաջացնի հարմարավետության զգացում և առավել ևս հանգստացնի մեզ անվտանգության զգացողությամբ ",- նշել է ԱՄՀ ղեկավարը:
Հունաստանում տիրող իրավիճակին: Փոխարենն այսօր Լագարդը հանդես է եկել ելույթով, որով, շեելով բոլորի ուշադրությունը եվրոպական խնդիրներից, առաջ է քաշում բենզինի անընդհատ աճող գները, ինչն, ըստ նրա,կհանգեցնի նոր ճգնաժամային ալիքի, եթե չկանխվի:
Հունաստանի` մասնավոր պարտատերերի հետ համընդհանուր որոշումն ու եվրոպական ֆինանսական օժանդակության հերթական տրանշի հաստատումը ակնհայտորեն մեղմացրեց լարվածությունը Եվրոպայի շուրջ: Դա հասարակություններին և, որ ամենակարևորն է, ֆինանսական շուկաներին ցուցադրեց այն, որ Եվրոպան դեռևս ի վիճակի է անելանելի իրավիճակներից դուրս գալու: Բարձրացավ Եվրոպայում վստահության ինդեքսը, մի բան, որի բացակայությունը բազմապատկում էր իրավիճակի բարդության աստիճանը (այդ մասին առավել մանրամասն կարդացե՛ք
"Վստահությունը կարող է դառնալ Եվրոպայի սպեղանին" հոդվածում ): Հիմա արդեն վստահության խնդիրը կարճաժամկետում կարելի է համարել լուծված: Մնում է միայն հասցնել այդ կարճաժամկետում եվրոպական պրոբլեմային տնտեսությունները դուրս բերել լճացման վտանգից:
Հիմա արդեն վստահորեն կարող ենք ասել, որ համաշխարհային ներկա զարգացումները թույլ են տալիս ենթադրելու, որ մեր երկիրը շրջանցեց այս խնդիրը: