Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Ձեր կարծիքով հակառուսական պատժամիջոցները կանդրադառնա՞ն Հայաստանի վրա:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Արդյո՞ք Թուրքիան կճանաչի Հայոց Ցեղասպանությունը մոտակա 20 տարիներին:



Այո: 47%
Ոչ: 44%
Դժվարանում եմ պատասխանել: 9%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
100 տարի ... Իրական պատմություններ
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Մշակույթ 

 
ՉԻՆԱԿԱՆ ՎԻՇԱՊՆԵՐ



ՉԻՆԱԿԱՆ ՎԻՇԱՊՆԵՐ


      Չինական վիշապները մեծ տեղ են զբաղեցնում չինական առասպելաբանության մեջ: Մեզ ավելի շատ ծանոթ են արեւմտաեվրոպական, ռուսական վիշապները: Հեքիաթներում նրանք միշտ հանդես են գալիս որպես չար, արյունարբու եւ ուղղակի ագահ արարածներ, որոնք շատ են սիրում երիտասարդ գեղեցկուհի արքայադուստրերով սնվել:
     Լրիվ այլ են չինական վիշապները, չնայած, գիտնականների կարծիքով, նրանք հանդիսանում են եվրոպականների նախնիները:
     Չինաստանում` Երկնատակում, վիշապը, որպես կանոն, եղել է բարի, մարդկանց նկատմամբ բարյացակամ: Սրա համար չինացիները սիրել են իրենց վիշապներին եւ նրանց բարձր պատվի արժանացրել:
     Կայսեր բազմաթիվ տիտղոսների մեջ ամենապատվավորը "կենդանի վիշապ" տիտղոսն էր: Կայսերական գահը կոչվում էր "վիշապի աթոռ": Պետության գերբի վրա աչքի էր զարնում վիշապը:
|Netx|MENUIMAGE'Culture'|0|
     Ըստ ավանդության` Չինաստանի առասպելական տիրակալ Ֆուսին պաշտոնյաների համար տարբեր կարգեր ու կոչումներ է սահմանում եւ յուրաքանչյուր դասի համար նշանակում հատուկ վիշապ-հովանավորի: Այսպես, ամենաբարձր` յոթերորդ կարգի պաշտոնյայի տոնական խալաթը զարդարում էր ոսկեթելով ասեղնագործված լուն-վիշապը, որի ամեն թաթին կար հինգ մագիլ:
     Դրանից ցածր աստիճան ունեցող պաշտոնյաների խալաթներին ասեղնագործված էր ման-վիշապը, որի յուրաքանչյուր թաթն ուներ չորս մագիլ, եւ այլն:
     Վիշապները տարբերակվում էին ոչ միայն ճիրանների թվով: Վիշապային հիերարխիայի ամենաբարձր աստիճանին կանգնած էին թռչել իմացող վիշապները: Նրանց ենթակայության տակ էին գտնվում վիշապ-ոգիները: Այնուհետեւ գալիս էին երկրային վիշապները: Նրանք մի ժամանակ թռչել իմացել են, սակայն ինչ-ինչ պատճառներով կորցրել են այդ ունակությունը:
     Ցուցակը փակում էին ստորգետնյա վիշապները, որոնց պարտականության մեջ էր գանձերի պահպանումը:
     Սակայն սա դեռ բոլորը չէ: Չինացիները վիշապներին բաժանում են`
     ա) ըստ գույների. դեղին` խուան, կանաչ` ցին, կարմիր` չժու, սպիտակ` բայ, եւ սեւ` սյուան,
     բ) թեփուկավոր` ցզյաո,
     գ) պոզավոր` ցյու,
     դ) առանց պոզերի` նի:
     Այս բաժանումները եղել են ավելի մանրամասն, օրինակ` ամպային անկոտոշ վիշապ` յուն-չի, ամպային կոտոշավոր վիշապ` յուն-ցյու:
     Երկնատակի բնակիչներին քաջ հայտնի էին վիշապը եւ նրա վարքագիծը: Այստեղ հետաքրքիր կլինի մեջբերել վիշապի նկարագրությունը մի հին բառարանից: 1-ին դարի "Շովեն" բառարանը վիշապի մասին պատմում է հետեւյալը. "Վիշապը թեփուկային էակներից ամենաերկարն է: Կարող է անհետանալ, կարող է հայտնվել, կարող է բարակել, կարող է հսկայական դառնալ… Գարնանային գիշերահավասարի օրը թռչում է երկինք, աշնանային գիշերահավասարի օրը` սուզվում անդունդի մեջ":
      "Վիշապը ձմեռային քուն է մտնում: Եթե վիշապը ձմռանը չքնի, ցուրտը նրան կսպանի":
      "Վիշապն ունի եղնիկի եղջյուրներ, ուղտի գլուխ, ճագարի աչքեր, ցուլի ականջներ, օձի պարանոց, ծածանի թեփուկներ, արծվի մագիլներ, վագրի թաթեր":
      "Վիշապը կարող է ուղղորդել ամպերը եւ անձրեւը: Նա ներշնչում է օդ, արտաշնչում` ամպ": Երեւի սա նրա ամենակարեւոր հատկանիշներից մեկն է. վիշապները ղեկավարում են տարերքները` անձրեւը, քամին, հեղեղումները: Եթե վիշապները միմյանց հետ կռվի են բռնվում, երկրի վրա սարսափելի հեղեղ է թափվում: Եթե, երկնքում գտնվելով, վիշապը ցանկանում է ջուր խմել, նա դեպի իրեն է քաշում ջուրը, եւ ծովի վրա հսկայական ալիքներ են բարձրանում ու մրրկասյուն է առաջանում:
     Հնուց ի վեր վիշապները չինացիների համար սովորական էակներ են եղել: Հին պատմիչ Սիմ Ցյանի վկայությամբ, որոշ ընտանիքներ նույնիսկ վիշապներ էին պահում ու մեծացնում: "Ոմն Դուն, որը գիտեր վիշապին կերակրելու եւ ընտելացնելու գաղտնիքը, կայսր Շունից (մ.թ.ա. 2255 – 2204 թթ. ) ստանում է "վիշապ կերակրող" տիտղոսը":
     Ահա եւ մեկ այլ պատմություն. "Երբ Կուն Ցզյա տիրակալը գահ բարձրացավ, երկնքից նրա մոտ իջան երկու վիշապ: Կուն Ցզյան չգիտեր, թե նրանց ինչպես պահել, եւ ոմն Լյու Լեյի տեսուչ է նշանակում": Սակայն այս Լյու Լեյը խաբեբա է դուրս գալիս, վիշապների հետ վարվելաձեւ չի իմանում, եւ էգը շուտով սատկում է: Լյու Լեյին մահապատժի են ենթարկում, մի նոր տեսուչի են գտնում, որն ավելի փորձառու էր: Արդյունքում որձ վիշապը "շուտով նորից դառնում է ուրախ ու կայտառ, աշխույժ խաղում է ջրավազանում: Կուն Ցզյան շատ էր սիրում վիշապին կերակրել":
     Ոչ միայն հասարակ մարդիկ, կայսրերը, մանդարինները, զորավարները, գրողներն ու նկարիչները, այլ նաեւ լուրջ գիտնականներն էին հավատում այս բարի հրեշների գոյությանը եւ նույնիսկ կարող էին դա տրամաբանորեն ապացուցել: "Վիշապների ժամանակակիցներից" մեկը` Վան Չունը, այսպիսի դատողություն էր անում. "Վիշապը ձեւ ունի: Եթե ձեւ ունի, ուրեմն կարող է շարժվել: Եթե շարժվում է, ուրեմն պետք է սնվի: Եթե սնվում է, ուրեմն նյութական բնույթ ունի: Նյութական բնույթ ունեցող էակն իրական է":
Բազմաթիվ ու բազմազան վիշապներ են եղել` հսկաներից մինչեւ շատ փոքր: Պատմում էին նույնիսկ ճկույթի չափ վիշապի մասին:
     Հետաքրքիր է նշել նաեւ այն փաստը, որ Հայկազունների դրոշին վիշապ է պատկերված եղել:
Պատրաստեց
Նաիրա Մկրտչյանը

19.01.2009

 
2014-12-22 17:57:16
Մայրաքաղաքում ամանորյա տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորու ...
Մանրամասն
2014-12-22 17:45:46
Պուտինը քննարկելու է Ուկրաինայի իրավիճակը Պորոշենկոյի, Օլանդի և Մերկելի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունենալու Ֆրան ...
Մանրամասն
2014-12-22 17:28:06
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնել Երևանի Մ. Հերացո ...
Մանրամասն
2014-12-22 16:03:05
Ռուսաստանը լիակատար ճգնաժամի մեջ կմտնի 2015 թվականին
2015 թվականին Ռուսաստանը կմտնի լիակատար տնտեսական ճգնաժամի ...
Մանրամասն
2014-12-22 15:23:01
Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ ...
Մանրամասն
2014-12-22 14:41:16
Կ. Բեքարյան. "Գարնանը կլինի ՀՀ-ԵՄ նոր պայմանագիր"
Ամփոփելով արտաքին քաղաքական տարին Եվրոպական ինտեգրացիա հասա ...
Մանրամասն
2014-12-22 14:35:14
Դոլարի փոխարժեքը
Աշխատանքային շաբաթվա սկզբին դոլարի փոխարժեքը փոխանակման կետ ...
Մանրամասն
2014-12-22 12:10:08
Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են 2015 թվականին ընդլայնել համատեղ զորավարժությունների ծավալը
Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Արդբեջանի զինված ուժերի ն ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  


 
Հայերի "Մեծ չինական ճամփորդության" պատմությունն ապշեցուցիչ է ...
 
Ռուբեն Գասպարյան
կինոռեժիսոր (Չինաստան) ...
“Ամեն ինչ պետք է երազով սկսել” ...
 
Նորա Արմանի
Կինոյի եւ թատրոնի ֆրանսահայ դերասանուհի ...
ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ` ԱՆԱՀԻՏ ԴԻՑՈՒՀՈՒ ՏՈՆ ...
 
ԳՈՀԱՐ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ-դիցաբան, պ.գ.թ ...
ԱՐԵԳ ԱՄՍՎԱ ԱՐԵԳ ՕՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՆՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ...
 
ՍԵՐԳԵՅ ՍԻՄՈՆՅԱՆ
հայագետ, տոմարագետ, “Անահիտ” պատմամշակութային երիտասարդական ՀԿ նախագահ, տ.գ. ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 52 84 72,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2014 ARMEDIA IAA Inc.
All rights reserved