Հայտնի է, որ Ռուսաստանը Հնդկաստանի հիմնական զենքի մատակարարն է դեռ խորհրդային ժամանակներից: Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի փորձագետ Փոլ Հոլթոմի խոսքերով` տասնամյակների ընթացքում Ռուսաստանը եղել է սպառազինությունների` Հնդկաստանի հիմնական մատակարարը: Ընդ որում, քանի որ գնալով նվազում է Չինաստանից պատվերների թիվը, Հնդկաստանը դառնում ՌԴ-ի ամենակարեւոր շուկան:
|
"Մեր գնահատականներով` 2004-2008թթ. Ռուսաստանին էր ընկնում Հնդկաստան զենքի ներմուծման 71%-ը: Սակայն այնուհետեւ որոշակի անկում գրանցվեց: Օրինակ` անցյալ տարի Իսրայելը Հնդկաստանի հետ ավելի շատ գումարի գործարքներ կնքեց, քան Ռուսաստանը",-նշել է նա:
|
.jpg) |
Վերջին ժամանակները ԱՄՆ-ն մեծ ջանքեր է գործադրում` հնդկական շուկայից ռուսներին դուրս մղելու համար` առաջարկելով իր ժամանակակից ինքնաթիռները եւ այլ սպառազինություն` օգտվելով ռուսների ու հնդիկների միջեւ որոշ տարաձայնություններից:
Հարկ է նշել, որ զենք վաճառողների համար Հնդկաստանը շատ հրապուրիչ շուկա է: Պաշտպանական ծախսերի մակարդակով այն աշխարհում գրավում է 10-րդ տեղը եւ առաջիկա հինգ տարում մտադիր է 50 մլրդ դոլար ծախսել սեփական զինված ուժերի արդիականացման վրա:
Ռուս-հնդկական ռազմական հարաբերությունների լավացման ապացույցն է նոր պայմանագրի ստորագրման նախապատրաստումը, որի համաձայն` հնդկական ռազմածովային ուժերին (ՌԾՈՒ) կտրամադրվի
МиГ-29К եւ
МиГ-29КУБ տախտակամածային կործանիչների նոր խմբաքանակ: Գործարքի արժեքը կկազմի 1.2 մլրդ դոլար:
Ինչպես հաղորդել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, օրերս կավարտվեն վերոնշյալ կործանիչներից 29 հատ հնդկական ՌԾՈՒ-ին տրամադրելու գործարքի բանակցությունները` երկու ավիակիրներ համալրելու նպատակով: Դելին մտադիր է ինքնուրույն կառուցել այդ ավիակիրները` ի լրումն այժմ Ռուսաստանում արդիականացվող "Ադմիրալ Գորշկով" ավիակրի: Ի դեպ, դրա անվանումը կփոխվի եւ կդառնա "Վիկրամադիտյա":
Գործարքն արդեն Մանմոհան Սինգհի կառավարության հավանությանն է արժանացել:
Հնդկական ԶԼՄ-ները նշում են, որ Ռուսաստանը հնդկական սպառազինությունների շուկայում վերադառնում է իր առաջատար դիրքերին: Դրան է նպաստել վերջին տարիներին մի շարք գործարքների կնքումը: Մասնավորապես Հնդկաստանը համաձայնվել է միանալ 10 մլրդ դոլար արժողությամբ հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման նախագծին, որն իրականացնում է "Սուխոյ" ընկերությունը: Համաձայնեցվել է նաեւ "Ադմիրալ Գորշկով" ավիակրի արդիականացման համար նոր գինը` 2.3 մլրդ դոլար: Սկզբում Դելին ցանկանում էր վճարել 974 մլն դոլար, սակայն անցյալ տարի Մոսկվան նոր գին ասաց` 2.9 մլրդ, ինչն առաջացրեց հնդիկների դժգոհությունը:
Իսկ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի ցանկանում ձեռքից բաց թողնել զենքի հնդկական շահավետ շուկան: Անցյալ շաբաթ Դելիում էր ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որի` հնդկական ղեկավարության հետ բանակցությունների գլխավոր թեմաներից էին ռազմական մատակարարումները: Մինչ իր այցը Գեյթսը հոդված էր տպագրել "Թայմս օֆ Ինդիա" թերթում, որտեղ կոչ է անում խորացնել ԱՄՆ-Հնդկաստան ռազմական կապերը: "ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը թողարկում է աշխարհում ամենալավ արտադրանքը, եւ միատեսակ տեխնիկայի օգտագործումը բարձրացնում է մեր երկրների զինվորականների առավել արդյունավետ փոխգործակցելու ունակությունը",-գրում է Պենտագոնի ղեկավարը:
Գեյթսը նշել է նաեւ, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մի շարք համաձայնագրերի աշխատանքը, առաջին հերթին` տեխնոլոգիաների փոխանցման մասին` ասելով, որ դրանց ստորագրումը պետք է Հնդկաստանի համար մուտք բաց անի դեպի բարձր տեխնոլոգիաներ:
Հունվարին հայտնի է դառնում, որ հնդկական ռազմաօդային ուժերը շահագրգռված են ամերիկյան "Բոինգ" կորպորացիայի արտադրած տասը
C-17 տրանսպորտային ինքնաթիռ ձեռք բերելու մեջ: Գործարքի արժեքը կարող է կազմել 2 մլրդ դոլար:
Կա նաեւ մեկ այլ համեղ պատառ. հնդիկները 126 բազմանպատակային կործանիչ ձեռք բերելու տենդեր են հայտարարել: Ռուսաստանն այդ տենդերին ներկայացրել է
МиГ-35 բազմանպատակային կործանիչը, իսկ ԱՄՆ-ն`
F-16 եւ
F/A-18 կործանիչները:
.jpg) |
"Առայժմ դժվար է կանխագուշակել տենդերի արդյունքը: Անցյալ տարի սկսվել են փորձարկումները, եւ խոսակցություն կա, որ դրանց արդյունքները հնդկական ղեկավարությունը պետք է քննարկի արդեն այս տարվա գարնանը: Ռուս ներկայացուցիչներն իրոք հայտարարել են, թե ՌԴ-ն հաղթելու ամենաշատ շանսերն ունի, սակայն մյուս մասնակիցներն էլ են
|
բավականին հետաքրքիր առաջարկներ արել",-ասել է փորձագետ Հոլթոմը: Նա ավելացրել է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը արդեն հաջող ռազմատեխնիկական համագործակցության փորձ ունեն, մասնավորապես` "Բրամոս" նախագիծը:
Հնդիկները գոհ են իրենց կողմից գնված
МиГ-29К կործանիչներից, սկսել են դրանց համար օդաչուներ նախապատրաստել, այսինքն` ավելի հավանական է, որ նրանք կշարունակեն այս ինքնաթիռները գնել: