Այսօր ամերիկացիներն ավելի խորն են ներթափանցում Միջին Արեւելք: Նրանք գրավել են Իրաքն ու Աֆղանստանը, սակայն, կորցնելով մոտ 8000 մարդու կյանք (դաշնակիցներին եւ քաղաքացիական անձանց հաշված), փորձում են Մոսկվային ներքաշել իսլամական արմատականների դեմ հակամարտության մեջ:
|
Սկզբի համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց ռուսներին ավելի ակտիվորեն մատակարարել եւ ուսուցանել աֆղանական բանակին: Գլխավոր քարտուղարի առաջարկները պաշտոնապես չեն ընդունվել, սակայն Աֆղանական պատերազմի մեջ Ռուսաստանի ներքաշումը գրեթե կայացել է:
|
.jpg) |
Այն բանից հետո, երբ 2001թ. ՆԱՏՕ-ի զորքերը մտան Աֆղանստան, ափիոնի արտադրությունն աճել է ավելի քան 44 անգամ, ասել է թմրանյութերի վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը: Եթե 2001թ.-ին ռուսական դիսպանսերներում գրանցված էր 369 հազար թմրամոլ, ապա այժմ նրանց թիվն արդեն 550 հազարից ավելի է, իսկ չհաշվառվածների թիվն ավելի շատ է:
ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցագործության կանխարգելման վարչության վերջին զեկույցի համաձայն, Ռուսաստանը, ուր ապրում է Երկրագնդի բնակչության 2%-ը, օգտագործում է մոլորակի վրա արտադրված հերոինի 21%-ը: Ամեն տարի Ռուսաստանում գերդոզավորումից մահանում է 30 հազար մարդ, իսկ Աֆղանստանում 10 տարվա պատերազմի ընթացքում խորհրդային զորքերը կորցրել են այդ թվի կեսը:
Ամերիկացիները եւ նրանց դաշնակիցներն իրականում չեն ցանկանում փակել Աֆղանստանից հորդող ափիոնի հոսքը: Վաշինգտոնի Կատոնի ինստիտուտի փորձագետ Թեդ Քարփենթերը անկեղծորեն բացատրում է դրա պատճառները:
"Ռուսական կառավարությունը խնդրում է ԱՄՆ-ին անել անհնարինը: Եթե մենք փորձեինք դա անել, ամերիկյան քաղաքականության համար դա ինքնասպանություն կլիներ: Թմրանյութերի շրջանառությունը կազմում է աֆղանական տնտեսության ավելի քան երրորդ մասը, եւ եթե մենք փորձենք ոչնչացնել ափիոնային կակաչի ցանքերը, մենք կարող ենք երկրի բնակչության զգալի մասին տրամադրել մեր դեմ: Աֆղանական էլիտայի մեծ մասը, անկախ իրենց գաղափարական կողմնորոշման, ներքաշված է թմրանյութերի վաճառքի մեջ: Քարզայը եւ նրա շրջապատը ներգրավված են դրա մեջ: Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերի պայքարը թմրանյութերի առեւտրի դեմ կրում է հարկադիր սահմանափակ բնույթ: Եթե նրանք Քարզայի կառավարությանն աջակցող շրջանային առաջնորդների եւ դաշտային հրամանատարների վերահսկողության տակ գտնվող թմրանյութերի առաջը կտրեն, դրանով նրանք կարող են վնասել ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ առաքելությանը":
Անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքում ռուսները հաստատեցին իրենց պատրաստակամությունը նպաստելու Աֆղանստան բեռների տարանցմանը:
.jpg) |
Սակայն վերջին ամիսներին այս համագործակցությունը սկսել է ընդլայնվել: "Մենք պատրաստվում ենք աֆղանական բանակին փոխանցել մեծ բեռներ փոխադրող բեռնատարների մի խմբաքանակ,-վերջերս հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ
|
մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը,-Մենք այժմ այնուամենայնիվ հակված ենք աջակցելու Աֆղանստանում ամերիկյան նոր վարչակազմի գործողություններին: Քանի որ կարծում ենք, որ եթե նրանք ինչ-որ հաջողության հասնեն, եւ եթե Օբաման իրոք իր խոսքը պահի, ապա, որոշակի հաջողության հասնելով, դրանից հետո կարելի կլինի իշխանությունը փոխանցել Քաբուլում պաշտոնական կառավարությանը, եւ այդտեղից ամերիկացիները կսկսեն հեռանալ: Եթե նա իր խոսքը կատարի, ապա դա մեզ սկզբունքորեն բավարարում է: Ուստի այժմ հրապարակայնորեն չենք քննարկի` նրա մոտ դա կստացվի՞, թե՞ ոչ, պետք է ստացվի": Ի դեպ, Ռուսաստանին Աֆղանական պատերազմի մեջ ներքաշելու գործում մեծ դեր ունի ԱՊՀ Միջխրհրդարանական վեհաժողովը, որի նիստերին մասնակցում են ոչ միայն ԱՊՀ-ի մեջ մտնող նախկին խորհրդային հանրապետությունները, այլեւ աֆղանական պատվիրակությունը: Ճիշտ է, վերջինս դեռ ձայնի իրավունք չունի, սակայն, ըստ այս կառույցի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովի, դա ժամանակավոր երեւույթ է, քանի որ Աֆղանստանը լրջորեն մտածում է միանալ Համագործակցությանը:
Իսկ սա ինչո՞ւ է Ռուսաստանին հարկավոր: Նախեւառաջ ռուսներին հենարան է հարկավոր (այդ թվում նաեւ ռազմական) Ղրղզստանում եւ Տաջիկստանում:
Ինչպես նշել է Սահմանամերձ համագործակցության ընկերակցության ռազմավարական ծրագրավորման ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոբյանինը, Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է վերացնել Աֆղանստանը որպես բուֆերային գոտի, որը "գլոբալ ուժերի հակազդեցության գոտի է, մեծ խաղի գոտի: Աֆղանստանը միացնելով ԱՊՀ-ին, այն անհետանում է, եւ ուղիղ սահման է առաջանում կազմակերպության եւ Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ: Սա հաստատ կհանգեցնի տարածաշրջանի խաղաղեցմանը, բուֆերը կանհետանա, եւ բոլորը ստիպված կլինեն միմյանց հետ պայմանավորվել":
|
Սակայն, եթե նայենք քարտեզին, ապա տեսնում ենք, որ ԱՊՀ-ն բավականին երկար սահման ունի ՉԺՀ-ի հետ, իսկ Աֆղանստանն էլ Հնդկաստանի հետ ընդհանուր սահման չունի, եւ այս տեսակետից նրա անդամությունն ԱՊՀ-ին անիմաստ է: Մնում է ցամաքային սահմանը Պակիստանի հետ եւ այն չընդունող պուշտունյան ցեղերը, որոնք հարյուրավոր տարիներ քոչվորական կյանք են վարում այս գոտում եւ փոխհրաձգություն իրականացնում բոլորի
|
.jpg) |
հետ:
Առայժմ Ռուսաստանը բացեիբաց ներկա չէ Աֆղանստանում: Վերջերս ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հերթական անգամ խուսափողական պատասխան է տվել Աֆղանստան` ռուսական զորակազմ ուղարկելու առաջարկին: