Չնայած մենք արդեն ապրում ենք 21-րդ դարում եւ համարում ենք, որ ստեղծելով բարձր զարգացած քաղաքակրթություն` արդեն ամեն ինչ կարող ենք բարձր տեխնոլոգիաների շնորհիվ, սակայն աշխարհում դեռ կան երկրներ ու ղեկավարներ, ովքեր օգտվում են գուշակների ծառայություններից:
|
Դրանցից է նաեւ տիբեթցիների հոգեւոր առաջնորդ Դալայ-լամա 14-րդը: Նրա գուշակի անունն է Նայչունգ, որին Դալայ-լաման վստահում եւ հավատում է ավելի, քան իր խորհրդականներին:
Նայչունգը, ինչպես նաեւ Դալայ-լաման ապրում են Հնդկաստանի Դհարամսալա քաղաքում, որտեղ 1959թ.-ին Տիբեթից փախչելուց հետո տիբեթյան առաջնորդը ձեւավորում է իր վտարանդի կառավարությունը:
Գուշակ-պատգամախոսների` օրակուլների ավանդույթը նախկինում հայտնի է եղել շատ ժողովուրդների, սակայն երեւի թե պահպանվել է միայն տիբեթցիների մոտ:
|
.jpg) |
Վաղուց նրանց մոտ կան տղամարդիկ ու կանայք, որոնք որպես միջնորդ են ծառայում մարդկային աշխարհի եւ ոգիների աշխարհի միջեւ: Նրանց նպատակը ոչ միայն ապագայի կանխագուշակումն է, այլեւ մարդկանց պահպանումը, հաճախ նաեւ հեքիմությունը: Բուդդայական ավանդության համաձայն` օրակուլները "ոգիներ" են, որոնք մտնում են կոնկրետ մարդկանց ֆիզիկական մարմինը եւ նրանց միջոցով շփվում մարդկային աշխարհի հետ:
Ամենանշանակալիները նրանք են, որոնց ծառայություններից է օգտվում տիբեթյան կառավարությունը: Նրանցից գլխավորը Նայչունգ օրակուլն է, որի միջոցով հաղորդակցվում է դալայ-լամաների պահապան-աստվածություններից մեկը` Դորժե Դրակդենը:
Պատմական աղբյուրների համաձայն` երբ Դալայ-լամա 4-րդը (1617-1682) դառնում է Տիբեթի հոգեւոր եւ աշխարհիկ տիրակալը, Դորժե Դրակդենն առաջին անգամ կապ է հաստատում նրա հետ: Նրա պատվին Դալայ-լամա 4-րդը հատուկ վանք է կառուցում եւ անվանում այն Դորժե Դրայանգ Լինգ: Այն ձեւավորվում է որպես Տիբեթի պետական օրակուլի պաշտոնական նստավայր: Դորժե Դակդենը նշանակվում է որպես բոլոր հետագա դալայ-լամաների անձնական հովանավոր:
.jpg) |
Չինաստանում մշակութային հեղափոխության ժամանակ Նայչունգ օրակուլի վանքը ամբողջությամբ ավերվում է, իսկ վանականներն էլ վտարվում են երկրից դուրս: Տիբեթցիներն այն վերականգնում են, բայց արդեն Դհարամսալայում: Վանքը պաշտոնապես բացվում եւ օծվում է Դալայ-լամա 14-րդի կողմից 1985թ. մարտի 31-ին: Այժմ այնտեղ ապրում է ավելի քան 70 վանական Նայչունգի
|
գլխավորությամբ:
Դալայ-լամայի 13-րդ օրակուլը մահանում է 1984թ.-ին Հնդկաստանում: Հաջորդ երեք տարիներին վանքն ապրում էր առանց պատգամախոսի, սակայն նրա վանականները Դալայ-լամայի խնդրանքով բազմիցս հատուկ ծիսական արարողություններ էին կատարում նրան վերադարձնելու համար: Եվ ահա մի օր` հերթական ծիսակատարության ժամանակ, վանականներից մեկը` Տուբտեն Նգոդուբը, հանկարծակի տրանսի մեջ է ընկնում:
Տիբեթյան ավանդույթի համաձայն` սա նշանակում էր, որ Նայչունգի ոգին տիրեց այդ վանականի մարմնին, եւ հասկացնել տվեց, որ քանի դեռ վերջինս ողջ է, նա մարդկանց մոտ կգա Տուբտենի մարմնի միջոցով: Պատահածի մասին անհապաղ զեկուցում են Դալայ-լամային, որն էլ հանդիպում է նոր ոգեմիջնոդի հետ եւ նրան կարեւոր խորհուրդներ տալիս` մասնավորապես, երեքամսյա նախապատրաստություն անցնել: Դա բուդդայական մեդիտացիայի հատուկ ձեւ է, որն օգնում է նախապատրաստել մարդու ուղեղն ու մարմինը ոգու հետ կոնտակտի համար: 1987թ. սեպտեմբերից Տուբտեն Նգոդուբը ճանաչվում է Տիբեթի Պետական օրակուլ: Այդ ժամանակ նա 29 տարեկան էր:
Ինչպես խոստովանում է ոգեմիջնորդը, օրակուլ լինելը բավականին բարդ է: Մանավանդ դժվար է տրանսից հետո ֆիզիկական մարմնի վերականգնումը:
Դալայ-լաման խորհրդակցում է Նայչունգի հետ հատուկ կարեւորության գործերի մասին որոշում կայացնելու դեպքում:
|
"Ես ինքս նրա հետ հանդիպում եմ տարին մի քանի անգամ,-պատմում է Դալայ-լամա 14-րդը,-սա անբնական կարող է հնչել 21-րդ դարի արեւմտյան ընթերցողի համար: Նույնիսկ որոշ տիբեթցիներ, մանավանդ նրանք, ովքեր իրենց "ժամանակակից" են համարում, տեղեկություն ստանալու այս հնագույն մեթոդի
|
.jpg) |
օգտագործման դեմ նախատրամադրվածություն ունեն: Սակայն ես դա անում եմ այն պարզ պատճառով, որ ամեն անգամ իմ հարցին օրակուլի տված պատասխանները ճիշտ են դուրս եկել: Չեմ ցանկանում ասել, որ հույսս դնում եմ բացառապես օրակուլի խորհրդի վրա: Բոլորովին ոչ: Ես նրա կարծիքը հարցնում եմ այնպես, ինչպես որ խորհրդակցում եմ սեփական խղճիս հետ: Աստվածությունը ես համարում եմ "վերին պալատ", իսկ "ներքին պալատը" Կաշագն է` "խորհրդարանը": Ինչպես եւ ցանկացած այլ առաջնորդ, պետական հարցերով որոշում ընդունելուց առաջ ես երկուսի հետ էլ խորհրդակցում եմ: Երբեմն, ի լրացումն Նայչունգի խորհրդին, ես հաշվի եմ առնում որոշակի կանխագուշակումներ":
Ամանորից մի քանի օր անց օրակուլը մտնում է տրանսի մեջ: Այս ավանդույթը տիբեթցիների մոտ գոյություն ունի արդեն հարյուրավոր տարիներ: Այդ վիճակում նրան կոնկրետ հարցեր են տալիս, իսկ նա պատասխանում է: Եթե ինչ-որ վատ բան է սպասվում, ապա նա ոչ միայն հաղորդում է այդ մասին, այլեւ փորձում է դա կանխարգելել: Եվ, ընդհակառակը, ուժեղացնում է բարեպատեհ նախանշանների դրական ազդեցությունը:
Նայչունգը միայն գլոբալ բնույթի գուշակություններ է կատարում, օրինակ` աշխարհում իրավիճակի, տիբեթյան ժողովրդի ապագայի, տիբեթյան կառավարության եւ այլ երկրների առաջնորդների միջեւ բանակցությունների արդյունքների մասին եւ այլն: Նա երբեք մի առանձին մարդու ապագան չի գուշակում: Նման խնդրանքով նույնիսկ անիմաստ է օրակուլին դիմելը: