Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
ԵԱՀԿ ՄԽ ՊԱՏՇԱՃ ԱՐՁԱԳԱՆՔԸ  ԿԱՐՈ՞Ղ Է ԿԱՆԽԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԼՂ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ:
Պատասխան

                 Այո
                 Ոչ
                 Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԿԱՆԽԵԼ ՄԱԿ ԳԱ-ՈՒՄ ԼՂ ՇՈՒՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:

Այո: 44.4%
Ոչ: 37%
Դժվարանում եմ պատասխանել: 18.5%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները







Արտաքին աշխարհ 

 
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԿՏԻԿԱՅԻՑ ԲԱԺԻՆ Է ՈՒԶՈՒՄ


      Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների հետազոտության ինստիտուտը հետազոտություն է հրապարակել "Չինաստանը պատրաստվում է սառույցից ազատ Արկտիկային" վերնագրով, որտեղ նրա հեղինակ Լինդա Յակոբսոնը պնդում է, որ չինացիները հատուկ կասկածամտությամբ են վերաբերվում տարածաշրջանում Ռուսաստանի մտադրություններին: Նրանք վախենում են, որ նույնիսկ եթե չբավարարվեն Մոսկվայի` արկտիկական գոտու իր մասն ընդլայնելու պահանջները, Ռուսաստանը չափազանց մեծ տուրքեր կգանձի բացառապես իր տնտեսական գոտիով նավերի անցման համար:
      Գիտնականները պնդում են, որ կլիմայի փոփոխության արդյունքում շուտով կսկսեն հալվել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցները: Դրա հետեւանքներին Չինաստանը շատ մեծ նշանակություն է տալիս: Չինացիները հաշվել են, թե ինչքան տնտեսական օգուտ կստանան, եթե Եվրոպա բեռնափոխադրում իրականացնեն ոչ թե
 
ավանդական ճանապարհով (Մալաքքայի նեղուցով եւ Սուեզի ջրանցքով), այլ հյուսիսային ճանապարհով: Շանհայից Համբուրգ ուղին եթե անցնի ծովային ծանապարհով` Բերինգի նեղուցից մինչեւ Նոր երկիր (Նովայա զեմլյա), ապա այն 6400 կմ-ով կարճ կլինի հարավայինից: Բացի այդ, Ադենի նեղուցից Սուեզի ջրանցք գնացող նավերի ապահովագրումն այդ շրջանում գործող ծովահենների պատճառով աճել է 10 անգամ: Իսկ ռուսական հյուսիս ծովահենները դժվար թե հասնեն:
      Լինդա Յակոբսոնը, որը Ստոկհոլմի ինստիտուտի Չինաստանի եւ գլոբալ անվտանգության ծրագրի ղեկավարի պաշտոնակատարն է, ասում է հետեւյալը. "Ամառային ամիսներին Արկտիկայով ազատ նավարկումը, որի շնորհիվ առեւտրային ուղիները կկարճանան, եւ հնարավորություն կառաջանա մոտենալ ձեռք չտված էներգապաշարներին, չինական կառավարությանը մղել է մեծ միջոցներ տրամադրել Արկտիկայի հետախուզման համար": ՉԺՀ-ն հայտնվել է ոչ շահավետ իրավիճակում. այն Արկտիկային մոտ պետություն չի հանդիսանում, ինքնուրույն իրավունքներ չունի բնական պաշարներով հարուստ գոտու նկատմամբ եւ տարածաշրջանում քաղաքականությունը քննարկող Արկտիկական խորհրդի անդամ չէ: Սակայն Յակոբսոնը կանխատեսում է, որ Չինաստանն ամեն գնով իր համար դեր ձեռք կբերի Արկտիկայում իր հետագա գործունեության համար:
      Առայժմ չինացիները դեռ սպասողական դիրք են ընտրել, սակայն գիտական շրջանակներն արդեն հեռու գնացող հայտարարություններ են անում: Օրինակ` Դալյանի ծովային համալսարանի աշխատակից Լի Ճենֆուն ասել է. "Նա, ով վերահսկողություն կստանա արկտիկական երթուղու նկատմամբ, կվերահսկի համաշխարհային էկոնոմիկայի նոր ուղին": Խոսքը ոչ միայն Արեւելյան Ասիայից Եվրոպա ավելի կարճ ուղու, այլեւ Արկտիկայի նավթի, գազի, հանքային եւ ձկնային պաշարներին մուտք ունենալու մասին է: Ամերիկյան երկրաբանների գնահատականներով` այս տարածքում կարող են լինել նավթի չբացահայտված պաշարների մինչեւ 13% եւ գազի համաշխարհային պաշարների 30%, քարածխի, նիկելի, պղնձի, ծծմբի, ցինկի, ոսկու, արծաթի, ալմաստի, տիտանի խոշոր հանքավայրեր:
 
      Իսկ Ռուսաստանը փորձում է ապացուցել իր իրավունքները արկտիկական մերձափնյա տարածքի մի մասի նկատմամբ` ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիային համապատասխան: Սա շատ է անհանգստացնում Չինաստանին: "Չին դիտորդներն ուշադրություն են դարձրել ՌԴ որոշման վրա` 2007թ. օգոստոսին Հեռավորարեւելյան ավիացիայի ռմբակոծիչների թռիչքները Արկտիկայի
վրայով վերականգնելու մասին, եւ հենց այդ ամիս Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակում ռուսական դրոշի տեղադրման փաստին",-գրում է Լինդա Յակոբսոնը:
      Փորձագետը շարունակում է, որ "Չինաստանը եւ աշխարհի մնացած երկրները ոչ շահավետ դիրքում կհայտնվեն, եթե օրինականացվեն Ռուսաստանի պահանջները Լոմոնոսովի եւ Մենդելեեւի լեռնաշղթաների միջեւ ստորջրյա տարածքի նկատմամբ, քանի որ այդ դեպքում միայն Ռուսաստանը իրավունք կստանա տնօրինելու այս շրջանի պաշարները":
      Ռուսաստանի հայցը մերձափնյա շրջանն ընդլայնելու վերաբերյալ պետք է քննարկվի ՄԱԿ-ում 2014թ.: Նույնիսկ եթե Մոսկվան չկարողանա իր նպատակին հասնել, չինացի մասնագետները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը բավականին մեծ վարձավճար կգանձի հյուսիսային ուղով անցնող նավերի սպասարկման համար:
      Իսկ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի ավագ գնդապետ Հան Սյույդունը չի բացառում, որ բարդ միջպետական վեճերը կարող են հանգեցնել ուժային հակամարտության: Ի դեպ, չինացիներն արդեն 1994թ.-ից ուսումնասիրում են բեւեռային գոտին` Ծուելոն (Ձնե վիշապ) կոչվող աշխարհում ամենամեծ ոչ ատոմային սառցահատով: Տարածաշրջանի աճող ռազմական նշանակությունը հաստատում են հինգ մերձարկտիկական պետությունների`
 
Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ ԱՄՆ-ի կողմից վերջին տարիներին ընդունված որոշումները սեփական ռազմական հնարավորությունները Արկտիկայում ամրապնդելու վերաբերյալ:
      Բացի չինացիներից` այս տարածքում ակտիվացել են նաեւ հնդիկները, կորեացիները: Բոլորն էլ ցանկանում են այս "կարկանդակից" մի կտոր ունենալ…
 
Պատրաստեց`
Նաիրա Մկրտչյանը
12.03.2010

 
2010-09-07 15:45:17
ԿԱՐԵՎՈՐԸ` ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ...
ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ան ...
Մանրամասն
2010-09-07 14:58:49
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ-ՀՌՈՄԻ ՊԱՊ ...
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մե ...
Մանրամասն
2010-09-07 14:54:51
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ԿՐԻՆԻՑԱ ՔԱՂԱՔՈՒՄ ...
Վաղը Լեհաստանի Կրինիցա քաղաքում կսկսվի Եվրոպայի Տնտեսական Ֆո ...
Մանրամասն
2010-09-07 14:50:09
ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ` ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ...
Չինացի միլիոնատեր, Jiangsu Huangpu Renewable Resources Utili ...
Մանրամասն
2010-09-07 11:39:33
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ. ԿԱՆԽԵԼ ԱԳՐԵՍԻԱՆ ...
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ...
Մանրամասն
 
Գրանցվել
  
 
 
 
 
 
 
 



ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀԽ անդամ ...
 
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ԽՂՃԻ ԽՆԴԻՐՆ Է ...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀԽ անդամ-Պարո'ն Սաֆրաստյան, առաջարկում եմ ժամանակային իմաստ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Իրավագետ, "Ժողովրդավարություն" ՀԿ նախագահ ...
 
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
ՌԴ արտգործնախարար ...
 
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ ՌԴ արտգործնախարար-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Լավրով, շնորհակալությո՛ւն, որ համաձայնեցիք հարցազրույցին: Պարո՛ն Լավր ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am
Copyright © 2006-2010 ARMEDIA IAA Inc.
All rights reserved