Մարդկությունը պատմության ընթացքում միշտ էլ սպասել է աշխարհի վերջին. 666թ., 1000թ., 2000թ. եւ այլն: Եվ, ահա, դրա մասին նորից ենք լսում: Ինչքան մոտենում է 2012թ.-ը, այնքան շատանում են խոսակցությունները աշխարհի վերջի մասին: Որպես փաստարկ է բերվում այն, որ այդ տարով է ավարտվում մայաների օրացույցը: Ողջ միջազգային ցանցը հեղեղված է այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներով: Հոլիվուդն էլ, ինչպես միշտ, հետ չի մնում եւ նկարահանել է "2012" խիստ ազդեցիկ ֆիլմը աշխարհի վերջի մասին:
|
Մայաների օրացույցի մասին շատերն են լսել, սակայն ոչ բոլորն են հասկանում, թե այն ինչ է նշանակում եւ ինչպես է աշխատում:
Իրոք, մայաների օրացույցն ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 12-ին, սակայն դա ի՞նչ է նշանակում: Ինչի՞ վրա է հիմնվում նրանց օրացույցը:
Մայա ժողովրդի
|
.jpg) |
ներկայացուցիչները մեր արեւային համակարգի բոլորաշրջանների մասին շատ ճիշտ պատկերացում ունեին եւ ենթադրում էին, որ այդ բոլորաշրջանները համընկել են մեր հոգեւոր ու հավաքական գիտակցության հետ: Նրանցից ամենաէականը անմիջական կապ ունի 2012թ. մասին կանխագուշակության հետ:
Մայաները կանխագուշակել են, որ 1999թ.-ից սկսած մենք ունենք 13 տարի, որպեսզի հասկանանք մեր գիտակցության մեջ կատարվող փոփոխությունները, որպեսզի շեղվենք ինքնաոչնչացման ուղուց եւ դրա փոխարեն կանգնենք այն ուղու վրա, որը բացում է մեր գիտակցությունը, որպեսզի մեզ միացնի այն ամենի հետ, ինչ գոյություն ունի:
Մայաների ներկայացուցիչները գիտեին, որ մեր Արեւը սինխրոնիզացվում է հսկայական կենտրոնական գալակտիկայի հետ, եւ դրանից է լույսի կայծ ստանում, որն էլ ստիպում է Արեւին փայլել: Արեւի մագնիսական դաշտը պարբերաբար փոփոխվում է, առաջանում են արեւի ուժգին բռնկումներ: Մայաներն ասում էին, որ այդպիսի բան պատահում է յուրաքանչյուր 5125 տարին մեկ: Նրանք նաեւ ենթադրում էին, որ դա շեղում է առաջացնում երկրային պտույտում, եւ շարժման այդ փոփոխության պատճառով էլ գլոբալ աղետներ են պատահել:
Մայաները ենթադրում էին, որ համընդհանուր գործընթացները, որոնցից է, օրինակ, գալակտիկայի "շնչառությունը", այնպիսի բոլորաշրջաններ են, որոնք երբեք չեն փոփոխվում: Փոփոխություններ կատարվում են միայն մարդու գիտակցության մեջ, որը դրանց միջով անցնում է: Սա ինքնակատարելագործման անփոփոխ ուղին է:
Հիմնվելով սեփական հետազոտությունների, դիտարկումների վրա` մայաները կանխագուշակել են, որ իրենց քաղաքակրթության սկզբնական տարեթվից, որը մ.թ.ա. 3113 թվականն է, մեկ բոլորաշրջան հետո, որն ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 12-ին, արեւը, գալակտիկայի կենտրոնից ստանալով լույսի սինխրոնացման ուժեղ ճառագայթ, կարող է փոխել իր բեւեռականությունը, առաջացնել մեծ տիեզերական շեղում, ինչի արդյունքում մարդկային ցեղը կանցնի դեպի նոր ժամանակաշրջան` Ոսկե դարաշրջան:
Մայաներն ասում են, որ մենք կկարողանանք անցնել այն դռնով, որը նրանք բաց են թողել մեզ համար` վերափոխելով մեր քաղաքակրթությունը, բերելով այն ներդաշնակության: Միայն մեր համընդհանուր ջանքերից է կախված, թե մենք կկարողանա՞նք արդյոք խուսափել խոշորագույն աղետից, որը կտանի մեր մոլորակը նոր ժամանակաշրջան` Արեւի վեցերորդ բոլորաշրջանը սկսելու համար:
.jpg) |
Մայաների քաղաքակրթությունը եղել է Արեւի հինգերորդ բոլորաշրջանի ժամանակ: Նրանցից առաջ եղել են չորս այլ քաղաքակրթություններ, որոնք ոչնչացել են խոշոր բնական աղետների արդյունքում: Մայաները ենթադրում էին, որ յուրաքանչյուր բոլորաշրջան եղել է մարդկության հավաքական գիտակցության մեջ միայն մի փուլ:
Վերջին աղետի ժամանակ քաղաքակրթությունը ոչնչացել է հսկայական ջրհեղեղի պատճառով` համարյա ոչ մի կենդանի էակ չթողնելով: Մայաների կարծիքով, եթե նախապես հայտնի լինի բոլորաշրջանի վերջը,
|
ապա հնարավոր է մարդկությանը նախապատրաստել դրան, թե ինչ է կատարվելու ապագայում: Հարկավոր է զարգացնել գիտակցությունը նոր քաղաքակրթություն ստեղծելու համար, որը մարդկության նկատմամբ ավելի շատ ներդաշնակություն եւ կարեկցություն կդրսեւորի:
Մայաները կանխագուշակել են, որ 1999-2012թթ. ողջ մարդկության մեջ մեծ փոփոխության ժամանակաշրջան է: Պետք է փոխվի մարդկանց անփույթ ու անտարբեր վերաբերմունքը մեր մոլորակի նկատմամբ, պետք է հոգ տանել եւ սրտացավ վերաբերվել նրան: Դրա միջոցով մարդկությունը կկարողանա հասկանալ Տիեզերքի կառուցվածքը: Այսպիսով` մենք կկարողանանք անցնել ավելի բարձր մակարդակի` հետեւում թողնելով մակերեսային նյութապաշտությունը եւ ազատվելով տառապանքներից: