Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԿԱՆԽԵԼ ՄԱԿ ԳԱ-ՈՒՄ ԼՂ ՇՈՒՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:
Պատասխան

                 Այո
                 Ոչ
                 Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՐԴԻԱԿԱ՞Ն Է ՈՒԺԵՐԻ ԲԱԼԱՆՍԻ ԽՆԴԻՐԸ:


Այո: 53.8%
Ոչ: 46.2%
Դժվարանում եմ պատասխանել: 0%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները







Արտաքին աշխարհ 

 
ԿՈՐԵԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒՄ ՆՈՐԻՑ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է


      Հուլիսի 25-ին Ճապոնական ծովում սկսվել են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականների մասնակցությամբ զինավարժանքները, որոնք կտեւեն մինչեւ հուլիսի 28-ը: Այս գործողությունները խիստ զայրացրել են Հյուսիսային Կորեային, որն արդեն հանդես է եկել բարձրագոչ հայտարարություններով:
      ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչները չեն թաքցնում, որ զինավարժանքներն այս տարվա մարտին հարավկորեական "Չհոնան" նավի ոչնչացման պատասխանն են: Զորավարժանքները պետք է սկսվեին դեռ հունիսի 8-ին, սակայն հետաձգվեցին մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ կողմից այդ միջադեպի մասին բանաձեւի ընդունումը: Ի վերջո, այն
 
ընդունվեց հուլիսի 9-ին, որտեղ խոսք չկար Հյուսիսային Կորեայի մեղավորության մասին, այնտեղ միայն ընդհանուր մեղադրանք էր բոլոր նրանց, ովքեր ոչնչացրել են նավը: Իսկ մինչ այդ փորձագետների խումբը եզրակացրել էր, որ նավը խորտակվել է հյուսիսկորեական սուզանավից արձակված հրթիռի պատճառով: Սակայն մի շարք պետություններ, առաջին հերթին Ռուսաստանը եւ Չինաստանը, չեն համաձայնվել նման կարծիքի հետ:
      Սկզբում որոշվել էր, որ զորավարժությունները կանցկացվեն Դեղին ծովում, այնտեղ, որտեղ խորտակվել էր "Չհոնան"-ը: Սակայն սա դուր չի եկել ԿԺԴՀ գլխավոր դաշնակից Չինաստանին: Նա հայտարարել է, որ նման գործողությունները կարող են առաջացնել Հյուսիսային Կորեայի ոչ ադեկվատ արձագանքը: Արդյունքում որոշվեց վարժանքները տեղափոխել Ճապոնական ծով:
 
      Զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմածովային ու ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, երկու կողմից` 8000 զինծառայող, ինչպես նաեւ 20 նավ եւ սուզանավ, այդ թվում` "Ջորջ Վաշինգտոն" ավիակիրը, շուրջ 200 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, այդ թվում` հինգերորդ սերնդի նորագույն ամերիկյան F-22 կործանիչը:
      Արդեն զորավարժությունների անցկացման նախօրյակին Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները մի շարք
հայտարարություններ են արել` սպառնալով խստագույն պատասխան միջոցառումներ ձեռնարկել: Վիետնամի մայրաքաղաք Հանոյում այդ օրերին տեղի ունեցող ԱՍԵԱՆ-ի (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ընկերակցություն) համաժողովի ժամանակ Փհենյանի ներկայացուցիչը ամերիկա-կորեական վարժանքները որակել է որպես իր երկրի նկատմամբ թշնամական քաղաքականության օրինակ:
      Իսկ հուլիսի 24-ին էլ ԿԺԴՀ Պետական կոմիտեն հայտարարել է. "ԿԺԴՀ բանակը եւ ժողովուրդը ի պատասխան կսկսեն միջուկային զսպման վրա հիմնված սեփական սրբազան պատերազմը, ցանկացած անհրաժեշտ պահին` ամերիկյան իմպերիալիստներին եւ Հարավային Կորեայի խամաճիկային ուժերին հակահարված տալու համար, որոնք դիտմամբ իրավիճակը հասցնում են պատերազմի եզրին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ սադրանք, որը կոչված է խեղդել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը զենքի ուժով":
      Փհենյանը վարժանքներն անվանել է "Վաշինգտոնի եւ Սեուլի կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ երկրորդ ռազմական սադրանք": Իսկ առաջինը արեւմտյան փորձագետների եզրակացություններն էին, որոնք "առանց ապացույցների ԿԺԴՀ-ի վրա դրեցին "Չհոնան" հարավկորեական նավի խորտակման պատասխանատվությունը":
      "ԿԺԴՀ-ն ստիպված է արագորեն ամրապնդել միջուկային զսպման սեփական միջուկային ուժերը, իսկ Կորեական թերակղզու միջուկազերծման հեռանկարն ավելի ու ավելի հեռավոր է դառնում",-ընդգծել են Փհենյանում:
      Այսպիսի խոսքերից հետո Սեուլում եւ Վաշինգտոնում լուրջ անհանգստացել են: Հարավկորեական զինվորականները սկսել են ավելի մանրազնին հետեւել հյուսիսկորեական սահմանապահ զորքերի տեղափոխումներին: Առայժմ դեռ նշաններ չկան, թե ԿԺԴՀ-ն "ֆիզիկական պատասխան" է նախապատրաստում: Իրենց
 
հերթին ամերիկացիները հայտարարել են, թե "շահագրգռված չեն Հյուսիսային Կորեայի հետ խոսքակռվում":
      Ինչեւէ, Կորեական թերակղզում լարվածությունը պահպանվում է: ԿԺԴՀ միջուկային ծրագրի ճակատագրին նվիրված վեցակողմ բանակցությունները, որոնք դադարեցվել են անցյալ տարի Փհենյանի` բանակցություններից դուրս գալու պատճառով, նման խոսքերից եւ գործողություններից հետո դժվար թե վերսկսվեն ու արդյունք տան:
Նաիրա Մկրտչյան
28.07.2010

 
2010-09-03 19:30:35
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
Մանրամասն
2010-09-03 16:10:05
ՍՈՒՐԲ ԽԱՉ. ԱՌԱՆՑ ԽԱՉԻ ...
Ըստ տեղեկությունների, պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբե ...
Մանրամասն
2010-09-03 14:06:26
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ ...
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի կառավա ...
Մանրամասն
2010-09-03 12:32:07
ԱՂԱՍԻՆ` ՓԱՌՔԻ ՍՐԱՀԻ ԹԵԿԱՆԾՈՒ ...
Թենիսի Մեծ սաղավարտ մրցաշարերի ութակի հաղթող, ամերիկացի Անդր ...
Մանրամասն
2010-09-03 11:52:42
ՏՊՈՂ ՄԵՔԵՆԱՆ ՆԱԵՎ ՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ...
Ամերիկացի գիտնականները հայտաբերել են տարբեր ուտեստներ պատրա ...
Մանրամասն
 
Գրանցվել
  
 
 
 
 
 
 
 



ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Իրավագետ, "Ժողովրդավարություն" ՀԿ նախագահ ...
 
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
ՌԴ արտգործնախարար ...
 
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ ՌԴ արտգործնախարար-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Լավրով, շնորհակալությո՛ւն, որ համաձայնեցիք հարցազրույցին: Պարո՛ն Լավր ...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր ...
 
...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր-Որո՞նք են Թուրքիայի այսօրվա քաղաքական կյան ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am
Copyright © 2006-2010 ARMEDIA IAA Inc.
All rights reserved