Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԿԱՆԽԵԼ ՄԱԿ ԳԱ-ՈՒՄ ԼՂ ՇՈՒՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:
Պատասխան

                 Այո
                 Ոչ
                 Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՐԴԻԱԿԱ՞Ն Է ՈՒԺԵՐԻ ԲԱԼԱՆՍԻ ԽՆԴԻՐԸ:


Այո: 53.8%
Ոչ: 46.2%
Դժվարանում եմ պատասխանել: 0%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները







Արտաքին աշխարհ 

 
ԿՈՍՈՎՈՅԻ ՀԿ-ՆԵՐԸ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ


      Կոսովոյի կարգավիճակի հարցը բարձրացվել է դեռ վաղ 1974թ, երբ նախկին Հարավսլավիայի պրովինցիան, Հարավսլավիայի կազմի մեջ մտնող այլ միավորներին զուգահեռ սկսեց բավականին մեծ ինքնավարություն վայելել: 80-ականներին Միլոշեւիչի ռեժիմը ճնշեց այսպիսի ինքավարության դրսեւորումները, որին հաջորդեց Կոսովոյի ալբանացիների կողմից (որոնք կազմում էին բնակչության 90%) 90-ականների սկզբին անկախության հռչակումը Կոսովոյի Ժողովրդավարական լիգայի ղեկավարությամբ: Սերբական կառավարության` Կոսովոյում գործող ռեժիմը ճնշելու փորձերը, հանգեցրին զինված ընդհարման 1998, որին եւ հաջորդեց 1999թ ՆԱՏՕ-ի զորքերի անմիջական ներխուժումը:
      Համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձեւի Կոսովոյում հաստատվեց ՄԱԿ-ի ժամանակավոր առաքելությունը (United Nations Interim Administration Mission in Kosovo (UNMIK)), որի նպատակն էր սատարել այն քաղաքական, տնտեսական, քաղաքացիական գործընթացներին, որոնք կնպաստեն Կոսովոյի վերջնական կարգավիճակի` այն է անկախության հաստատմանը: Այս գործառույթների իրականացման գործում ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարությունը
պատասխանատու էր միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Այս հանգամանքի առկայությունը քարտ բլանշ էր տալիս ժամանակավոր մարմնին ոչ միայն նպատակների իրականացման գործում, որը մեծապես չէր տարբերվում կոսովարների փափագած անկախությունից, այլեւ այդ նպատակներին հասնելու միջոցների ընտրության հարցում:
      ՄԱԿ-ի ժամանակավոր մարմինը Կոսովոյի կառավարման 4 գլխավոր վեկտոր էր առանձնացրել, որոնցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը կրում էր մի միջազգային կառույց: Այսպես, անվտանգությունն ապահովում էին ՆԱՏՕ-ի ուժերը (KFOR), հանրային կառավարման երաշխավորը հանդիսանում էր ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովը, տնտեսական զարգացման խնդիրները դրված էին ԵՄ-ի վրա, իսկ ժողովրդավարացման գործընթացների պատասխանատուն ԵԱՀԿ-ն էր: Այս վերջին դրույթը իր մեջ ներառում էր քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների, ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների եւ տեղական ԶԼՄ-ների զարգացումը:
      Այս համատեքստում պետք է արձանագրել, որ հենց ՀԿ-ները եւ ԶԼՄ-ները առանձնացվեցին որպես գործիքներ, որոնց զարգացումը կարող էր անկախության կայացման համար որոշակի դերակատարում ունենալ: Այս առումով կարելի է եզրակացնել, որ այսպիսի միջազգային լարվածության մթնոլորտում, երբ մի կողմից եվրոպական մի շարք պետությունների եւ ԱՄՆ-ի ուղղակի հակամարտությունը, մյուս կողմից, Սերբիայի դիրքորոշումը սատարող քաղաքական ուժերի հետ անտեղի էր եւ կբերեր հավելյալ առճակատման, դրան փորխարինելու եկան եւ գործի դրվեցին այսպես կոչված "փափուկ գործիքները"` ՀԿ-ներն ու ԶԼՄ-երը: Դրանք կոչված էին նախ եւ առաջ նախապատրաստելու տեղական բնակչությանը, ամենացածր խավերից, մինչեւ ամենաբարձր էշելոններ, Կոսովոյի մոտալուտ անկախությանը, ինչպես նաեւ Սերբիայի իշխանություններին` Կոսովոյի կորստի հետ: Բացի դրանից, նրանց գործունեությունն ուղղված էր փոխելու միջազգային հանրության կարծիքը, ձեւավորելու Կոսովոյի նոր իմիջը, անընդմեջ հիշեցնելու Կոսովոյի խնդրի մասին, որ Կոսովոյի անկախությունը ոչ թե անիրականանալի պատրանք է, այլ պարզապես ժամանակ պահանջող գործընթաց:
      Եթե դիտարկենք երկրամասում աշխատող ՀԿ սեկտորը, կարող ենք արձանագրել, որ մինչեւ պատերազմը կային մի քանի փորձառու եւ հասարակության մեջ իրենց ուրույն տեղը զբաղեցրած ՀԿ-ներ: ՀԿ-ների մյուս խումբը հենց 1999-2005թթ.-ի շրջանում ստեղծված մոտ 3000 ՀԿ-ներն էին, որից 1200-ը ստեղծվեցին առաջին երկու տարում:
      Նրանց իրականացրած եւ մինչ այժմ իրականացվող բազմաբնույթ ծրագրերը կարել է բաժանել 4 գերակա ոլորտների` քաղաքական ինստիտուտների հիմնում, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, կառավարում:
      Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր մարմնի առաջին ռեֆորմներից մեկը եղավ ՀԿ-ների գործառույթների ընդլայնումը, որը հեշտացրեց պատերազմից հետո դոնորների կողմից նրանց մարդասիրական օգնության տրամադրումը:
      Ներկայումս Կոսովոյում գործում է 4518 ՀԿ, սակայն ակտիվ աշխատող ՀԿ-ների թիվը զգալիորեն փոքր է: 4076-ը տեղական ՀԿ-ներ են, որոնց մեծամասնությունը ասոցիացիաներ են, իսկ մնացածը` ֆոնդեր: Գրանցված միջազգային ՀԿ-ների թիվը 439 է: Նրանցից 90-ից ավելին ամերիկյան են, 40-ը` գերմանական, 35-ը` իտալական, մոտավորապես նույնքան էլ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից: 20-ը ալբանական արմատներ ունեն, իսկ 7-ը` մակեդոնական:
      Արձանագրենք, որ այս կազմակերպությունները կենտրոնացած չեն միայն Պրիշտինայում, եւ եթե 1990-ականներին այլ քաղաքներում կային մայրաքաղաքում գործող կազմակերպությունների մասնաճյուղեր միայն, ապա հետո երեւան եկան անկախ կազմակերպություններ: Այսպիսով` ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետության հիմքերի խարսխման համար անհրաժեշտ եղավ ոչ այնքան տեղական ուժերի միասնականությունը, այլ ավելի շատ միջազգային հակվածությունն ու ֆինանսավորումը:
      Ահռելի դրամական ներդրումներն ու միջազգային ՀԿ-ների ներկայությունը Կոսովոյում վերջին տարիներին նշանակալի նվազեց, ինչը հանգեցրեց ոչ միանշանակ արդյունքների` կապված ինչպես ամբողջ ՀԿ սեկտորի, այնպես էլ նրանում առկա առանձին ՀԿ խմբերի կարգավիճակի հետ:
      Նախ, եթե փորձենք հասկանալ նվազման պատճառները, ապա 2008 թ. Կոսովոյի անկախությունից հետո միջազգային ՀԿ-ների ընդհանուր առաքելությունը կարելի է ավարտված համարել: 1999թ.-ից անմիջապես հետո Կոսովոյում չկային ո՛չ քաղաքական ինստիտուտներ, ո՛չ քաղաքացիական հասարակության սաղմեր, ոչ զարգացող տնտեսություն:

      Միջազգային ՀԿ-ների հիմնական գործունեությունը Կոսովոյում

      1999թ. կոնֆլիկտից հետո Կոսովոյի ՀԿ դաշտը սկսեց ակտիվորեն ընդլայնվել, ինչը մեծապես կապված էր միջազգային դոնոր-կազմակերպությունների ֆինանսավորման եւ միջազգային ՀԿ-ների ներգրավման հետ: Եթե 1998թ.-ին երկրում գործում էին 45 միջազգային եւ տեղական ՀԿ-ներ, ապա մեկ տարի անց միայն միջազգային ՀԿ-ների թիվը հասնում էր 267-ի, իսկ տեղական ՀԿ-ներինը` 500-ի: Միայն 2001թ. 626 նորաստեղծ տեղական ՀԿ-ներ գրանցվեցին: Ընդհանուր առմամբ, միջազգային կազմակերպությունները իրենց գործունեությունը պայմանականորեն բաժանում են երկու փուլի`հետպատերազմյան "վերականգնման փուլ" եւ "զարգացման փուլ":
Անի Գեւորգյան
30.07.2010

 
2010-09-03 19:30:35
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
Մանրամասն
2010-09-03 16:10:05
ՍՈՒՐԲ ԽԱՉ. ԱՌԱՆՑ ԽԱՉԻ ...
Ըստ տեղեկությունների, պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբե ...
Մանրամասն
2010-09-03 14:06:26
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ ...
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի կառավա ...
Մանրամասն
2010-09-03 12:32:07
ԱՂԱՍԻՆ` ՓԱՌՔԻ ՍՐԱՀԻ ԹԵԿԱՆԾՈՒ ...
Թենիսի Մեծ սաղավարտ մրցաշարերի ութակի հաղթող, ամերիկացի Անդր ...
Մանրամասն
2010-09-03 11:52:42
ՏՊՈՂ ՄԵՔԵՆԱՆ ՆԱԵՎ ՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ...
Ամերիկացի գիտնականները հայտաբերել են տարբեր ուտեստներ պատրա ...
Մանրամասն
 
Գրանցվել
  
 
 
 
 
 
 
 



ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Իրավագետ, "Ժողովրդավարություն" ՀԿ նախագահ ...
 
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
ՌԴ արտգործնախարար ...
 
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ ՌԴ արտգործնախարար-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Լավրով, շնորհակալությո՛ւն, որ համաձայնեցիք հարցազրույցին: Պարո՛ն Լավր ...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր ...
 
...
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր-Որո՞նք են Թուրքիայի այսօրվա քաղաքական կյան ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am
Copyright © 2006-2010 ARMEDIA IAA Inc.
All rights reserved