|
"Արմեդիա" ՏՎԳ "Հայացք աշխարհին" հեռուստահաղորդման հերթական թողարկումը վերաբերում է Հնդկաստանի պարարվեստին:
Հաղորդման ընթացքում կներկայացվեն Հնդկաստանի դասական վեց պարաձևերը` բհարատնատյամ, կատհակ,կատհակալի, կուչիպուդի, մանիպուրի և օդիսսի, որոնց գոյությունը դարերի պատմություն ունի և նրանցից յուրաքանչյուրն առաջացել է Հնդկաստանի տարբեր շրջաններում: Կտեսնեք նաև, թե ինչպես են այս պարաձևերն այժմ ներկայացվում նաև ժամանակակից պարաձևերի հետ սինթեզված, և թե ինչպես են հնչում հայկական դուդուկի մոտիվները հնդկական ռիթմերով:
|
 |
Հաղորդման մեջ պատմվում է նաև 17դ. Հնդկաստանի անվանի պոետ հնդկահայ Միրզա-Զուլ Կարնայնի և 20-րդ դարասկզբի հնդկահայ տաղանդավոր երգչուհի Գոհար Ջանի մասին:
Հնդկաստանի պարարվեստի մասին կխոսեն արևելագետ Նաիրա Մկրտչյանը և ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան Բալ Անանդը:
Դիտեք "Հայացք աշխարհին"-ի հերթական թողարկումը "Երևան" հեռուստաընկերության եթերում շաբաթ` հուլիսի 23-ին, ժամը 21:30-ին, կրկնությունները` կիրակի` 20:00-ին, երկուշաբթի` 11:05-ին: