Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Արտաքին աշխարհ 

 
Երկակի ստանդարտներ ադրբեջանական ոճով


      "Մենք հասկանում ենք Թուրքիայի ակնկալիքները Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում, սակայն Թուրքիան եւս այդ հարցում պետք է հասկանա Ադրբեջանին: Այն պահին, երբ ճանաչենք Հյուսիսային Կիպրոսը, 10-15 երկիր, իրենց հերթին, կարող են նույնն անել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ",- թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը:
      Հետաքրքիր է, սակայն, ադրբեջանական իշխանությունները, չգիտես ինչու, նման շրջահայացություն չցուցաբերեցին պաղեստինյան հարցում: Դեռեւս հունիսին Պաղեստինի իշխանությունները հայտարարել էին, թե պատրաստվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին հանդես գալ "Պաղեստինի Հանրապետությունը" ճանաչելու խնդրանքով: Համապատասխան հայտարարությանը հետեւեցին Ազգային վարչակազմի բանագնացների արտասահմանյան այցերը, որոնց շրջանակում ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը ժամանեց Բաքու:
      "Ադրբեջանը միջազգային բոլոր կազմակերպություններում աջակցում է Պաղեստինի Հանրապետությանը: Իսլամական կոնֆերանսի կազմակերպության բոլոր քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի շրջանակներում Ադրբեջանը եղել է Պաղեստինի կողքին, եւ այդպես կլինի հետագայում: Կարծում ենք` մոտ ապագայում կստեղծվի անկախ, ինքնավար Պաղեստինի Հանրապետություն, որի մայրաքաղաքը պետք է դառնա Արեւելյան Երուսաղեմը: Սա մեր դիրքորոշումն է, որը մենք կպաշտպանենք միջազգային բոլոր կազմակերպություններում",- Աբբասի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:
      Այս հայտարարությանը հաջորդեց Պաղեստինի դեսպանատան բացումը Բաքվում: Նշենք, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինի ճանաչման մասին բանաձեւի քննարկման դեպքում պատրաստվում է կիրառել վետոյի իր իրավունքը:
      Առաջին հայացքից, Բաքվի դիրքորոշումը պաղեստինյան հարցում թվում է տարօրինակ. Ադրբեջանը, զգուշանալով ԼՂՀ հնարավոր միջազգային ճանաչումից, պատրաստ է անտեսել իր գլխավոր դաշնակից Թուրքիայի շահերը եւ հրաժարվում է Հյուսիսային Կիպրոսի ճանաչումից: Մյուս կողմից` նա դիվանագիտական հարաբերություններ է հաստատում չճանաչված Պաղեստինի հետ, այն դեպքում, երբ Պաղեստինի միակողմանի անկախացմանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ն:
      Կրկնելով արեւմտյան վերլուծաբաններին՝ կարելի է հավաստել, որ "անտրամաբանական գործելաոճը հատուկ է Կովկասի բնակիչներին", բայց թվում է՝ այս դեպքում խնդիրն այլ է:
       Չմոռանանք՝ այս տարվա մայիսին Ադրբեջանն անդամակցեց Չմիավորման շարժմանը (ՉՇ), որի անդամ է նաեւ Պաղեստինը: Իսլամական գրեթե բոլոր երկրներն ընդգրկող այս կազմակերպության խնդիրներից մեկը միջազգային կառույցներում, այդ թվում ՄԱԿ-ում կոորդինացված գործելն է:
      Այս տարվա մայիսին ՉՇ-ն Բալիի գագաթնաժողովում ընդունեց բանաձեւ, որով միջազգային հանրությանը կոչ էր անում պաշտպանել պաղեստինցիների՝ անկախանալու իրավունքը: Եվ Պաղեստինի ճանաչման հարցում Բաքվի շտապողականությունը բացատրվում է ՉՇ "նորաթուխ" անդամի դերում իրեն արդարացնելու մեծագույն ցանկությամբ:
      Այնուամենայնիվ, ինչո՞վ կարող է Ադրբեջանի համար կարեւորվել "երրորդ աշխարհի" երկրները համախմբող Չմիավորման շարժումը:
      Թվում է՝ սեփական խնդիրները հաղթահարելու հարցում "երրորդ աշխարհի" աջակցությանն ապավինելու փորձերը Բաքվի հուսալքության հերթական ապացույցն են: Ստեղծվում է տպավորություն, որ Ադրբեջանում սպառել են ավանդական գործընկերներին կեղծելու, մոլորեցնելու հնարավոր բոլոր ռեսուրսները եւ այժմ "թարմ ականջներ" են փնտրում:
      Ադրբեջանի, մեղմ ասած, հուսալքության մասին է վկայում փոխվարչապետ Հասանովի հետեւյալ հայտարարությունը. "2001 թվականին կարծում էի, որ Ղարաբաղի հարցում ժամանակը մեր օգտին է աշխատելու: Մինչդեռ այսօր արդեն այդպես չեմ մտածում: Գործընթացը երկարում է, խնդիրը` խորանում: Ղարաբաղի հարցում ժամանակը քաղաքական առումով մեր օգտին չաշխատեց: Մենք ասում ենք, որ եթե այսպես շարունակվի, ապա կարող է պատերազմ լինել: Իհարկե, մենք ուզում ենք, որ Թուրքիան այդ դեպքում թիկունքից սատար կանգնի մեզ, բայց կա միջազգային իրավունք ասվածը":
      Խոստովանենք՝ նման անկեղծությունն ինչ-որ իմաստով նույնիսկ կարեկցանք է առաջացնում: Ամեն դեպքում, ստեղծվում է տպավորություն, որ տարիներ շարունակ վարած անհեռատես քաղաքականության արդյունքում, երբ Ադրբեջանը ջանք չի գործադրել անգամ քողարկելու իր՝ բարբարոս լինելու հանգամանքը (ինչի վկայությունն են մինչեւ օրս շարունակվող ռազմատենչ հայտարարությունները), այդ երկիրն իրեն ինչ-որ իմաստով դատապարտել է ինքնամեկուսացման: Եվ խորը ռեւերանսները Չմիավորման շարժման ուղղությամբ, միաժամանակ քողարկված, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ ակնհայտ դարձող անհամաձայնությունները Թուրքիայի հետ նման մեկուսացման անթաքույց վկաներն են:
 
Արմինե Բարսեղյան
11.08.2011

 
2013-05-23 13:21:28
Անկարայում սպանվել է Թուրքիայում Չեչնիայի պատվավոր հյուպատոսը
Անկարայում սպանվել է Թուրքիայում Չեչնիայի պատվավոր հյուպատո ...
Մանրամասն
2013-05-23 13:11:26
Լիբանան. մարտեր Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև
Առնվազն 5 մարդ մահացել է և 50-ից ավելին վնասվածքներ են ստաց ...
Մանրամասն
2013-05-23 12:11:12
ԵՄ ներկայացուցիչը ցանկանում է այցելել Տիմոշենկոյին
Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին մ ...
Մանրամասն
2013-05-23 11:11:03
80-ամյա ճապոնացին նվաճել է Էվերեստը
Ճապոնացին ռեկորդ է սահմանել ընդամենը մի քանի օր առաջ իր գլխ ...
Մանրամասն
2013-05-23 09:57:57
Թուրքիայում դատապարտել են ծագումով հայ գրողին
Ստամբուլի դատարանը հայ գրող Սևան Նշանյանին դատապարտել է 58 ...
Մանրամասն
2013-05-23 09:46:46
ԱՄՆ-ն կոչ է արել Ասադին լուրջ մոտենալ բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախազգուշացրել է Սիրիայի նախագահ ...
Մանրամասն
2013-05-23 09:45:41
Դեսպան Այվազյանի հանդիպումը Էստոնիայի պաշտպանության նախարարի հետ
Մայիսի 22-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Է ...
Մանրամասն
2013-05-23 09:34:31
Վան Ռոմպեյ. ԵՄ-ն ունի կամք՝ պայքարելու հարկերից խուսափելու դեմ
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved