Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Արտաքին աշխարհ 

 
"Պարզ ժողովրդավարության" սկզբունքն ամերիկյան տեղական ինքնակառավարման համակարգի հիմքում


       "Լիազորությունները սահմանադրությամբ պատվիրակված չեն Միացյալ Նահանգներին, եւ ոչ էլ արգելված է դրանց շնորհումը նահանգներին, դրանք համապատասխանաբար պատկանում են նահանգներին կամ ժողովրդին”, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն այսպես է սահմանում Միացյալ Նահանգների սահմանադրությունը: Դաշնային սուբյեկտի ինքնուրույնությունն ամերիկյան կառավարման համակարգի ամենաբնորոշ գծերից է: Ասում են նույնիսկ` մինչեւ քաղաքացիական պատերազմի ավարտն ընդունված չէր խոսել Միացյալ Նահանգներ` ընդհանրական միավորի մասին: Միացյալ Նահանգներ հասկացությունը շրջանառության մեջ է մտնում միայն այն բանից հետո, երբ Լինքոլնին հաջողվում է միավորել երկիրը: Տեղական համայնքներում ինքնակառավարման լայն լիազորությունների ավանդույթը պահպանվել էր դեռեւս գաղութային ժամանակներից: Երբ 17-րդ դարում եվրոպացիները սկսեցին բնակեցնել Ամերիկան, շատ բնակավայրեր ձեւավորվեցին` որպես բաժնետիրական ձեռնարկություններ: Եվ չնայած բրիտանական գահը, այսպես կոչված, տեխնիկական վերահսկողություն ուներ վերջիններիս նկատմամբ, շատ վայրերում կառավարման ողջ լիազորությունները պատկանում էին հենց ընկերություններին: Նորաբնակները ստիպված էին հոգալ իրենց բոլոր կարիքները: Մարդիկ, ովքեր նոր երկրում հաստատվելու համար ստիպված էին պայքարել հնդկացիների դեմ եւ որոշակի եկեղեցու հետեւորդներ էին, հիմնում են կոմպակտ ծխական համայնքներ կամ, ինչպես իրենք էին կոչում, քաղաքներ: Վերջինս եւ իրավական, եւ քաղաքական միավոր էր, ծխական համայնքները ներկայացված էին Գերագույն դատարանում: Տարվա ընթացքում մի քանի անգամ համայնքի չափահաս տղամարդիկ հավաքվում էին` քննարկելու հասարակական խնդիրները, սահմանելու տեղական օրենքները եւ ընտրելու համայնքի ղեկավարներ: Ընտրված բարձրագույն պաշտոնյաները, որոնք սովորաբար 3-ից 9-նն էին, այսպես կոչված, հանրային գործերի կառավարիչներն էին` քաղաքի քահանան, անձապետը, ոստիկանը, հարկահավաքը: Հենց այդ կարգն էլ ամերիկացիներն իրենք կոչում են "մաքուր" կամ "պարզ" ժողովրդավարություն:
      Այսօր էլ Միացյալ Նահանգների սահմանադրությունը տեղական կառավարման համակարգի ընտրության իրավունքը վերապահում է նահանգներին: Միացյալ Նահանգների կառավարման դաշնային համակարգն այսօր իշխանության ոչ միայն հորիզոնական, այլեւ ուղղահայաց բաշխում է
ենթադրում, ինչը նշանակում է, որ իշխանությունն ու պատասխանատվությունը բաշխված են պետական, նահանգային եւ քաղաքային մարմինների միջեւ:
  Ընդհանուր առմամբ, ամերիկյան տեղական կառավարման մարմինների մոդելը կրկնում է բրիտանականը, որի հիմնական մարմինը ծխական համայնքի շրջանակում ընտրված խորհուրդն էր: Սակայն ի տարբերություն բրիտանականի, ամերիկյան համակարգին հատուկ է նաեւ ուժեղ գործադիր մակարդակը: Տեղական կառավարման համակարգերը Միացյալ Նահանգներում տարածքային կամ կորպորատիվ են: Տարածքային սկզբունքով են կառավարվում մարզերը, որոնք իրենց հերթին տրոհվում են տեղական դպրոցական շրջանների: Կորպորատիվ կառավարումը հենվում է կանոնադրության վրա, որը նահանգի կողմից շնորհվում է քաղաքներին, գյուղերին: Քաղաքային այս կանոնադրությունները տեղական սահմանադրության դեր են կատարում, որոնք չպետք է հակասեն նահանգային օրենսդրությանը:
      Ամերիկացիների շուրջ 80 տոկոսն այժմ բնակվում է մեգապոլիսներում, դրանց արվարձաններում կամ քաղաքներում: Մարդկանց բազմազան կարիքների սպասարկումը` ոստիկանական վերահսկողությունից սանիտարահիգիենիկ խնդիրներ, կրթությունից մինչեւ հրշեջ ծառայություն, բնակարանային հարցերից մինչեւ հասարակական տրանսպորտ ուղղակիորեն քաղաքային իշխանությունների լիազորությունների շրջանակում են:
      Ամերիկյան մունիցիպալ տարածքի բնակիչների համար սովորական երեւույթ է տեղական ինքնակառավարման բազմաշերտ համակարգում բնակվելը: Ամերիկյան մունիցիպալ տարածքը սովորաբար ընդգրկում է մի շարք մարզեր, որոնք բաշխված են մեծ եւ փոքր քաղաքների, վերջիններս իրենց հերթին տրոհվում են հարյուրավոր (երբեմն` ավելի) հատուկ կամ դպրոցական շրջանների:
      Միացյալ նահանգներում առանձին կարգավիճակ ունեն հնդկացիների արգելոցները, որոնք թեեւ առանձին նահանգների տարածքում են գտնվում, այնուամենայնիվ վերջիններիս վերահսկողությունից ամբողջովին դուրս են: Արգելոցները սովորաբար վերահսկվում են ընտրված ցեղային խորհրդի կողմից, որոնք եւ պատասխանատու են բոլոր ծառայությունների մատուցման համար:

Աննա Մկրտչյան
Հարցազրույցն իրականացվել է
ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ իրականացվող
"
Քաղաքականությունից այն կողմ. ամերիկյան ոգին" ծրագրի շրջանակում
19.12.2011

 
2013-05-21 17:57:53
ԱՄՆ-ն 200 մլն դոլար կհատկացնի Հորդանանին
ԱՄՆ-ն խոստացել է տնտեսական օգնության փաթեթի շրջանակներում 2 ...
Մանրամասն
2013-05-21 17:43:23
Լուկաշենկոն հայտարարել է “Եվրատեսիլում” կեղծիքների մասին
Ռուսաստանի կողմից Բելառուսի մասնակից Ալյոնա Լանսկայի օգտին ...
Մանրամասն
2013-05-21 17:32:22
Ասադը նշանակել է “սիրիական խաղաղ գործընթացի” ղեկավարներին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հինգ բարձրաստիճան պաշտոնյաների ...
Մանրամասն
2013-05-21 17:10:37
Նոր պայթյուն Իրաքում
Առնվազն 13 մարդ մահացել է Իրաքում տեղի ունեցած նոր պայթյուն ...
Մանրամասն
2013-05-21 16:48:14
Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բ. Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամեր ...
Մանրամասն
2013-05-21 16:29:30
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կկառուցեն ոսկուց մետրո
Սպասվում է, որ մետրոյի կայարանը կլինի աշխարհում ամենաթանկեր ...
Մանրամասն
2013-05-21 15:16:27
Սերբիայի և Կոսովոյի վարչապետները Բրյուսելում կքննարկեն երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը
Սերբիայի և Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչը և Հաշիմ Տաչին ...
Մանրամասն
2013-05-21 15:11:33
ԵԱՀԿ ՄԽ միջնորդները տարածաշրջան կայցելեն մայիսի 22-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կսկսվի մա ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved