Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Մայիսի 9-ը հայ ազգի համար բեկումնային օր համարու՞մ եք:

Այո: 66%
Ոչ: 27%
Դժվարանում եմ պատասխանել: 7%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Արտաքին աշխարհ 

 

Քուրդիստանը դադարեցրել է նավթի արտահանումն Իրաք


      Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները դադարեցրել են նավթի արտահանումը Իրաքի այլ տարածաշրջաններ` Բաղդադի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: Նրանք պնդում են, որ Իրաքի իշխանություններն արդեն տասն ամիս է` չեն վճարում Քուրդիստանի նավթ մատակարարող ընկերություններին:
      Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ ունեցած վեճի մասին հաղորդում են Իրաքյան Քուրդիստան ինքնավարության իշխանությունները: Մասնավորապես, Քուրդիստանի բնական ռեսուրսների նախարարությունը պաշտոնական հաղորդմամբ փոխանցում է, որ Բաղդադն արդեն տասներորդ ամիսն
է, ինչ փոխանցվող նավթի համար չի վճարում:
      Տարածաշրջանների միջև կոնֆլիկտի էությունը կայանում է ինքնավարության (Իրաքյան Քուրդիստանի) բնական ռեսուրսների մեջ: Քուրդիստանի իշխանությունները պնդում են նավթի ուղղակի արտահանում անելու իրենց իրավունքը, մինչդեռ Իրաքի իշխանություններն, ընդհակառակը, ձգտում են Քուրդիստանի նավթի արտահանումն իրականացնել կենտրոնացված եղանակով: Բաղդադի փոխանցմամբ, նավթի չվճարված գումարը` 650 մլն դոլարը, Քուրդիստանը կստանա Բաղդադի կողմից պատշաճ աուդիտից հետո միայն:
      Նշենք, որ կիսաինքնավար այդ տարածաշրջանն ամսվա ընթացքում արտահանում է 150000 բարել նավթ, վերջին անգամ նավթի արտահանման սահմանափակում գրանցվել է 2011թ. սեպտեմբեր ամսին:
      Բնական ռեսուրսների սակավությունն իրապես դարձել է աշխարհաքաղաքականություն "թելադրող" լրջագույն գործոն: Գործոն, որը լուրջ միտում ունի ի վերջո վերածվելու միջազգային հարաբերությունների սրացումների պատճառ: Որպես այդպիսի սրացման վերջին արյունալի վկայություն եղավ "արաբական գարուն" ասվածը, որի հետևանքները մինչ այժմ էլ շարունակում են մնալ համաշխարհային հանրության առջև ծառացած մարտահրավերներից մեկը: Ընդ որում, համաշխարհային հանրության ներքո պետք է ընդգրկել լայն շերտերը` պետական իշանություններից մինչև սովորական քաղաքացին, ով անշուշտ այսպես, թե այնպես զգում է այդ հետևանքն իր կենսագործունեության վրա:
      Այս հաշվի առնելով` դժվար թե գտնվի մի մարդ, ով կասկածի առնի Քուրդիստան-Իրաք կոնֆլիկտի իրական հիմքերը, այն է` նավթի օգտագործման ուղղակի տիրապետումը, կամ որ նույնն է` նավթի տիրապետումը:
      Եթե այդ պատճառն ունի հավասարապես և' տնտեսական, և' քաղաքական բնույթ, ապա հաջորդիվ ներկայացվելիքը բացառապես քաղաքական դրդապատճառ է: Իրաքյան Քուրդիստանն, ունենալով արդի ժամանակների "կռվախնձոր" այդ հարստությունն, արդեն իսկ տիրապետում է այսպես ասած կարևորության աստիճան ձեռք բերելու
հնարավորությանը: Ինքնուրույնության հասնելու համար դա կարող է հզոր գործիք ծառայել, ինչը մեղմ ասած ձեռք չի տա իրաքյան իշխանություններին:
      Իսկ թե ո՞ր շարժառիթն է ավելի էական` տնտեսակա՞նը, թե՞ քաղաքականը, թող որոշեն հենց Իրաքի իշխանությունները. երկու դեպքում էլ նման կոնֆլիկտային իրավիճակում հայտնվելը դառնում է բացատրելի:

"Արմեդիա" ՏՎԳ
03.04.2012

 
2013-05-18 21:33:42
Ահաբեկչություն Իրաքում
Իրաքում, այսօր՝ մայիսի 18-ին, ահաբեկչությունների զոհ է դարձ ...
Մանրամասն
2013-05-18 17:19:02
Օբաման և Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ ...
Մանրամասն
2013-05-18 16:46:35
Ջոն Քերրին կմեկնի Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 21-ին մեկշաբաթյա գործուղ ...
Մանրամասն
2013-05-18 16:39:35
Կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը
Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակով ...
Մանրամասն
2013-05-18 16:31:27
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Միացյալ Թագավորություն
Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտու ...
Մանրամասն
2013-05-17 17:55:50
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները
Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգ ...
Մանրամասն
2013-05-17 16:43:10
Yahoo!-ն բանակցություններ է վարում Tumblr-ի հետ
Yahoo! ընկերությունը բանակցություններ է վարում Tumblr-ի հետ ...
Մանրամասն
2013-05-17 15:08:47
Տեղի ունեցավ ՀՀ դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի ն ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved