"Արմեդիա" ՏՎԳ շարունակում է Ղազախստանին նվիրված հաղորդումների շարքը. ծրագիրը կոչվում է "Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ": Շարքի 3-րդ հաղորդումը նվիրված է այդ երկրի մշակութային ժառանգությանը:
Հաղորդումը հագեցած է հետաքրքիր եւ գեղեցիկ տեսանյութերով, որոնք նկարահանել է "Արմեդիա"-ի հեղինակային խումբը:
Հաղորդման ընթաց քում տրվում է ղազախ ժողովրդի բնութագիրը, պատմվում նրանց յուրահատուկ մշակույթի, ավանդույթների, նախաիսլամական կրոնի, ինչպես նաեւ "Մշակութային ժառանգություն" պետական ծրագրի և Ղազախստանի
յոթ հրաշալիքների մասին: Մանրամասն խոսվում է նաեւ Ոսկի մարդու` Ղազախստանի արեւելյան մասում Իսիկ դամբանատեղում գտնված մ.թ.ա. 5դ. սկյութական ռազմիկի մասին, որը, կարելի է ասել, հանդիսանում է Ղազախստանի այցեքարտը:
Հաղորդման հեռակա հյուրերն են` ՂՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության վարչության պետ Բազարբայ Ալթաեւը, ազգագրագետ-պատմաբան Ժամբիլ Արտիկբաևը, Ղազախստանի 1-ին նախագահի թանգարանի բաժնի պետ Ռաուզա Կազբեկովան, փորձագետ Շոլպան Կունանբաեւան, Նախագահական կենտրոնի աշխատակիցներ Ալթինտաս Սատարբայը եւ Ենլիկ Նուրմանովան:
Դիտեք "Հայացք աշխարհինի" հերթական հաղորդումը "Երևան" հեռուստաընկերության եթերում վաղը` մայիսի 26-ին ժամը 21:30-ին, կրկնություններին ծանոթացեք կիրակի` 19:00-ին, երկուշաբթի 11:05-ին: