Իռլանդիայում այսօր կանցկացվի ռեֆերենդում, որի արդյունքում պետք որոշվի` կհաստատվի՞ արդյոք այդ երկրում Եվրամիության Բյուջետային պատկը, թե՞ ոչ:
Չնայած երկրում առկա բազմաթիվ “դեմ” կոչերին, Իռլանդիայի վարչապետ Էնդ Քենին հույս ունի եվրաինտեգրացիայի կողմնակիցների հաղթանակին` հիմնավորելով, որ այդ որոշումից է կախված Իռլանդիայի ֆինանսական համակարգի ապագան, որը ներկայումս հեռու է կայուն լինելուց:
մերժելով պակտը, երկիրը կարող է հայտնվել այնպիսի տնտեսական և քաղաքական ճգնաժամում, ինչպիսինում այժմ Հունաստանն է:
Պակտին դեմ հանդես է գալիս “Շին Ֆեյն” ընդդիմադիր կուսակցությունը: Նրա առաջնորդ Ջերի Ադամսը կոչ է անում պնդել Իռլանդիայի ազգային շահերը, և շատ քաղաքացիներ նրա հետ համաձայն են:
“Մենք արդեն կորցրել ենք մեր ազգային ինքնաբավությունը, մեզ ղեկավարում են Գերմանիան ու Ֆրանսիան...Ես դեմ չեմ վերադառնալ մեզ հարազատ ֆունտերին, փենսերին և շիլինգներին, կամ ներդրնել ինչ-որ նոր բան: Կարևորը` մարդիկ կարողանան աշխատել”,- դրության վերաբերյալ իր մոտեցմամբ կիսվում է իռլադացի թոշակառու Ջոն Կինսելան:
Հիշեցնենք, որ Եվրամիության կողմից առաջարկված
Բյուջետային պակտը վերջնական հաստատման է դրվել դեռևս 2012թ. մարտ ամսին: Այն ենթադրում է ԵՄ երկրների ֆինանսական քաղաքականությունների նկատմամբ խիստ վերահսկողություն:
Պակտին ի սկզբանե դեմ են հանդես եկել ՄԵծ Բրիտանիան ու Չեխիան: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը պակտը գնահատում էր` որպես ոտնձգությունը երկրների ինքիշխանության նկատմամբ:
Նշված երկու երկրներից զատ, Իռլանդիան ԵՄ անդամ միակ երկիրն է, որը պակտի հաստատումը դրել է քվերակության: Նախնական տվյալներով համաձայնագրին կողմ է բնակչության 45-49%-ը, դեմ` 30-35%-ը: