Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Արտաքին աշխարհ 

 
Քլինթոնի այցը Հայաստան


      Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
      Ողջունելով հյուրին՝ Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. "Դուք Հայաստանում, իրոք, մշտապես ցանկալի հյուր եք: Մենք այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում և այսօր գտնվում են
պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խորը պատմություն ունեն, և ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք խոսել այն մասին, որ մեր լավ հարաբերությունների ստեղծմանը նպաստել են ինչպես մեր երկու ժողովուրդների այդ կապերը, Միացյալ Նահանգներում բնակվող հոծ հայկական համայնքը, այնպես էլ ազատության, արդարության, ժողովրդավարության գաղափարները:
      Ուրախ եմ, որ մեր հարաբերությունները մշտապես կառուցվում են փոխադարձ հարգանքի և վստահության վրա, և մշտապես կարող ենք անկեղծորեն քննարկել ցանկացած հարց, որ հետաքրքրում է կողմերից մեկին: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում:
      Եվ ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել այս 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Բարով եք եկել":
      ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. "Պարո՛ն Նախագահ, ինձ համար պատիվ է կրկին գտնվել այստեղ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում: Վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցել է Հայաստանի հետ: Մենք մեծապես արժևորում ենք մեր գործընկերությունը Հայաստանի հետ, և շարունակում ենք սատարել Հայաստանի և նրա ժողովրդի զարգացմանն ու աճող բարեկեցությանը:
      Ես և Նախագահ Օբաման բարձր ենք գնահատում Ձեզ հետ ունեցած մեր շփումները: Ես և Դուք շատ ու շատ զրույցներ ենք ունեցել, և ինչպես Դուք նշեցիք, դրանք շատ անկեղծ են եղել, ինչն էլ բնորոշ է ընկերներին: Եվ ես գիտեմ, թե Դուք անձամբ ինչպիսի ջանասիրությամբ եք աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար: Այսպիսով, ակնկալում ենք շարունակել երկխոսությունը: Միացյալ Նահանգները պատրաստակամ են օժանդակել և աջակցել Ձեր շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ:
      Իհարկե շատ ուրախ եմ նաև տեսնել պայծառ արևոտ եղանակ: Մենք Արկտիկայում և հեռավոր հյուսիսում էինք, և իհարկե ինձ հետ ճանապարհորդող բոլոր ամերիկացիներն ուրախ են տեսնել գեղեցիկ արևոտ եղանակ Երևանում":


 
ՀՀ նախագահի
մամլո քարտուղարություն
05.06.2012

 
2013-05-23 11:11:03
80-ամյա ճապոնացին նվաճել է Էվերեստը
Ճապոնացին ռեկորդ է սահմանել ընդամենը մի քանի օր առաջ իր գլխ ...
Մանրամասն
2013-05-23 09:57:57
Թուրքիայում դատապարտել են ծագումով հայ գրողին
Ստամբուլի դատարանը հայ գրող Սևան Նշանյանին դատապարտել է 58 ...
Մանրամասն
2013-05-23 09:46:46
ԱՄՆ-ն կոչ է արել Ասադին լուրջ մոտենալ բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախազգուշացրել է Սիրիայի նախագահ ...
Մանրամասն
2013-05-23 09:45:41
Դեսպան Այվազյանի հանդիպումը Էստոնիայի պաշտպանության նախարարի հետ
Մայիսի 22-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Է ...
Մանրամասն
2013-05-23 09:34:31
Վան Ռոմպեյ. ԵՄ-ն ունի կամք՝ պայքարելու հարկերից խուսափելու դեմ
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, ...
Մանրամասն
2013-05-23 09:24:11
ՄԱԿ. Իրանն ինտենսիվորեն հզորացնում է իր միջուկային ներուժը
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ վերջին շրջանում Իրանն զգալիորեն ա ...
Մանրամասն
2013-05-23 09:17:26
Օկլահոմա. քաղաքապետը կոչ է անում կառուցել թաքստոցներով տներ
ԱՄՆ-ում Օկլահոմայի արվարձաններից մեկի քաղաքապետը կոչ է անու ...
Մանրամասն
2013-05-23 09:11:26
Լոնդոնը և Փարիզը “Հեզբոլլահ”-ին մեղադրում են ահաբեկչության մեջ
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են անում ԵՄ մյուս երկրներին լի ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved