Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Արտաքին աշխարհ 

 
Նախագահի հանդիպումները Վիետնամում


      Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նգույեն Տան Զունգի, Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի և Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ:
      Հանդիպումների ժամանակ բարձր են գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգի բանակցությունների արդյունքները, կարևորվել ստորագրված փաստաթղթերը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար՝ հայ-վիետնամական հարաբերությունները բարձրացնելով որակական նոր մակարդակի:
      Հանդիպումների ժամանակ կողմերն ընդգծել են, որ չնայած Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ, սակայն երկու բարեկամ ժողովուրդները միմյանց հետ շփվել են շատ ավելի վաղուց:
      Վիետնամի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վիետնամի կողմից միջկառավարական
հանձնաժողովների ստեղծումը: Կարևորվել է նաև երկու երկրների շուկաների հնարավորությունների և պահանջարկի մասին տեղեկացվածության բարձրացման, Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման նպատակով գործարար համաժողովների, ցուցահանդեսների անցկացումն ու գործարարների միջև շփումների խթանումը:
      Նկատի առնելով, որ և՛ Հայաստանը, և՛ Վիետնամը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են ու տնտեսական քաղաքականության մեջ առաջնորդվում են ընդհանուր շատ կանոններով՝ Նախագահ Սարգսյանը և Վիետնամի վարչապետն անդրադարձել են երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում փոխգործակցության զարգացմանն ու հայ-վիետնամական առևտրատնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին:
      Վարչապետ Նգույեն Տան Զունգը վստահեցրել է, որ Վիետնամի կառավարությունը կանի հնարավորը՝ կյանքի կոչելու Հայաստանի և Վիետնամի նախագահների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
      Վիետնամի Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի հետ հանդիպմանը քննարկվել են ինչպես երկու երկրների միջև տարբեր մակարդակներում հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի և Վիետնամի իշխող կուսակցությունների միջև համագործակցության ձևավորման հետ կապված հարցեր:
      Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-վիետնամական միջխորհրդարանական կապերի ստեղծման և ամրապնդման, այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամական խմբերի ստեղծման հնարավորությունները:
      Նգույեն Շին Հունգը Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում ԱԺ ընտրությունների հաջող անցկացման և Նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
      Օրվա ավարտին ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
      Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այսօր ուշ երեկոյան Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

 
ՀՀ նախագահի
մամլո քարտուղարություն
08.06.2012

 
2013-05-21 13:47:29
Տիմոշենկոյի էլեկտրոնային օրագիրը
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով յոթ տարի ա ...
Մանրամասն
2013-05-21 13:15:46
ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի Սիրիայի ճակատագիրն Օմանում
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սկսում է իր այցը Մերձավոր Արևելք ...
Մանրամասն
2013-05-21 12:13:53
Օբաման կնոջ հետ կմեկնի Սենեգալ և Թանզանիա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման հունիս ...
Մանրամասն
2013-05-21 11:35:35
Օկլահոմայի տորնադոյի զոհերի թիվը գերազանցել է 90-ը
Առնվազն 91 մարդ մահացել է ամերիկյան Օկլահոմա նահանգում տեղի ...
Մանրամասն
2013-05-21 11:24:32
Է. Նալբանդյանի այցը Մեծ Բրիտանիա
Մայիսի 20-ին Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի ...
Մանրամասն
2013-05-21 10:15:57
Իսպանիա. շների լողափ
Իսպանական Լաս Պալմասը Բոկարանկո լողափում տարածք է հատկացրել ...
Մանրամասն
2013-05-21 09:51:37
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Մադրիդում
Սիրիայի ընդդիմադիր տարբեր շարժումների ներկայացուցիչները հան ...
Մանրամասն
2013-05-21 09:43:03
Իրանում ձերբակալված ադրբեջանցիներն ազատ են արձակվել
Իրանում ազատ են արձակվել Ադրբեջանի քաղաքացի Խալիդա Խալիդը և ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved