Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Մայիսի 9-ը հայ ազգի համար բեկումնային օր համարու՞մ եք:

Այո: 66%
Ոչ: 27%
Դժվարանում եմ պատասխանել: 7%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Արտաքին աշխարհ 

 
Ռեյթինգային գործակալությունները կրկին անցել են հարձակումների


      Այն հարցին, թե ինչ ազդեցություն են ունենում ռեյթինգային գործակալությունները՝ այս կամ այն երկրի վարկային ռեյթինգները փոփոխելով, անդրադարձել ենք բազմիցս: Մասնավորապես խոսել ենք այն մասին, որ այդ գործակալություններն առաջին հերթին ազդում են ֆինանսական շուկաների սուբյեկտների վրա ու, կախված նրանից, իջեցրել, թե բարձրացրել են երկրի վարկային ռեյթինգը, պարալիզացնում կամ ակտիվացնում են վերջիններիս աշխատանքները: Նշել ենք նաև, որ այդ գործակալությունները հիմնականում ամերիկյան են, և չի բացառվում, որ դրանց կանխատեսումները լինեն նաև որոշակիորեն քաղաքականացված:
      Այս վերջին պնդումը հատկապես առավել իրատեսական է դառնում, երբ փորձում ենք վերլուծել, թե ե՞րբ և ո՞ր երկրներին են թիրախում ամերիկյան ռեյթինգային գործակալությունները:
      Գործակալությունների լայնածավալ գործունեության անընդհատ ականատես դարձանք սկսած 2008-2009թթ.-ից, երբ Եվրոպայում պարտքային ճգնաժամը նոր "սածիլներ էր գցել": Դրանք սկզբում կանխատեսում էին այս կամ այն երկրի վարկային ռեյթինգի բացասական ապագան` անորոշության ու երկմտանքի մեջ դնելով ֆինանսական շուկաների մասնակիցներին, այնուհետև այս կամ այն չափով հաստատում էին իրենց
կանխորոշվածը` վերջնականապես իջեցնելով ֆինանսական շուկաներում ակտիվության մակարդակը: Իհարկե, այդ կանխատեսումները կամ գնահատականներն ամբողջովին արհեստական չէին, ավելին` տեսականորեն հիմնավորված, սակայն փաստը, որ դրանք կրկնապատկում էին այդ գնահատվող տնտեսության առանց այդ էլ վատացող տնտեսության վիճակը, մնում է փաստ: Բացի այդ, չնայած 2008թ.-ից հետո Միացյալ Նահանգների տնտեսությունն էլ էր հայտնվել ոչ պակաս անկայուն դրության մեջ, չենք կարող չվիճել, որ գործակալությունների անընդմեջ հարձակումներ ամերիկյան տնտեսությանն այն հաճախությամբ, ինչ նկատում էինք եվրոպական երկրների նկատմամբ, հաստատ չկային:
      Համարձակվում ենք հայտարարել, որ եթե չլիներ այդ գործակալությունների բազմապատկիչ դերը եվրոպական ճգնաժամում, այդ ճգնաժամն այսօրվա ծավալներն ու խորությունը չէր ունենա:
Որպես ռեյթինգային գործակալությունների պարտաճանաչ աշխատանքի շարունակություն ներկայացնենք` ինչ են անում այսօր համաշխարհային տնտեսության այդ “հոգեառները”:
      Դե արդեն իսկ պարզ է, որ շարունակում են եվրոպական երկրների մոնիթորինգը: Օրինակ՝ հենց այսօր Moody’s գործակալությունն իջեցրել է Իսպանիայի վարկային ռեյթինգը միանգամից երեք մակարդակով: Արդեն զարմանալի չէ. Իսպանիան գտնվում է ապագան կանխորոշող եզրագծի վրա: Ներկայիս որդեգրած քաղաքականությունից պարզ կդառնա՝ այդ երկիրը կշարունակի Հունաստանի՞ ուղով, թե՞ դեպի ապաքինում: Ուստի գործակալությունն իր հարվածը հասցրեց ճիշտ ժամանակին, կոպիտ չհնչի` "հրելով" այդ երկրին դեպի առաջին տարբերակը: Վերջնանպատակը` Եվրամիության թուլացումը:
      Գուցե Եվրամիության հետ կապված մեր դիտարկումներն այնքան էլ արդարացի չեն և արդյունք են զուտ պատահականության, սակայն այն, ինչ կներկայացնենք հաջորդիվ, կարծես հաստատում է մեր խոսքերի իսկությունը:
      ԲՐԻԿՍ. արագ զարգացող տնտեսական միավոր, որը համաշխարհային տնտեսության նոր բևեռի վերածման լուրջ հավակնություններ է դրսևորում: Իսկ ո՞ւմ առաջին հերթին կարող է բարկացնել նման բևեռի ի հայտ գալը. իհարկե, առկա մեկ այլ բևեռի:
      Standard & Poor's գործակալությունն իջեցրել է Հնդկաստանի (ԲՐԻԿՍ անդամ) վարկային ռեյթինգը` զգուշացնելով, որ երկիրը շուտով կարող է առհասարակ զրկվել վարկային ռեյթինգից:
      Կհետևի՞ արդյոք ԲՐԻԿՍ շրջանակում այն իրավիճակը, ինչի մասին խոսում էինք վերոնշյալում եվրոպական երկրների մասին, մի փոքր դժվար է կանխատեսել, չնայած ավելի շատ հակված ենք հերքելու նման համեմատությունը: Սակայն հստակ կարող ենք արձանագրել, որ գործակալությունները սկսել են ռեյթինգային հարձակումների որակապես նոր փուլ:

 
Լիլիա Ամիրխանյան
14.06.2012


 
2013-05-20 13:08:46
Իրանում բացվել է ՀՕՊ-ի նոր համակարգի արտադրության գործարան
Այսօր Իրանում տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության նոր հ ...
Մանրամասն
2013-05-20 12:50:29
Հռոմի Պապ. "Աստված հասկանում է ինձ"
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ երբեմն երեկոյան աղոթ ...
Մանրամասն
2013-05-20 12:05:58
Թուրքիայում օդապարիկներ են բախվել
Դեպքը տեղի է ունեցել Կապադովկիայում: Վաղ առավոտյան Ուրգյուփ ...
Մանրամասն
2013-05-20 11:21:11
Oxfam-ն օգնություն է պահանջում Սիրիայի հարևանների համար
Բրիտանական մարդասիրական Oxfam կազմակերպությունը հայտարարում ...
Մանրամասն
2013-05-20 10:28:37
Թուրքիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել
Թուրքիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել: Թուրքա ...
Մանրամասն
2013-05-20 10:20:03
Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի ՌԴ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 20-21-ին պաշտ ...
Մանրամասն
2013-05-20 10:14:10
Օբաման կներկայացնի ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարություն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկա հինգշաբթի օրը հանդես կգա ծ ...
Մանրամասն
2013-05-20 09:54:29
Թբիլիսիում պահանջում են դատապարտել Սահակաշվիլիին
Թբիլիսիում բազմահազարանոց համագումար է անցկացվել՝ Վերականգն ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved