Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Արտաքին աշխարհ 

 
Հնդկաստանի արտաքին քաղաքականության նոր ուղենիշները


      Հուլիսի 19-ին Հնդկաստանում կայացան նախագահական ընտրություններ: Սակայն այս տարի դրանք բավականին մեծ հետաքրքրություն էին առաջացրել երկրում, ինչը վկայում է Հնդկաստանի քաղաքական կյանքում նախագահի ինստիտուտի դերի բարձրացման մասին: Շատերին է հետաքրքրում, թե ինչպիսի ազդեցություն կունենա նորանշանակ նախագահը երկրի արտաքին քաղաքականության ձևավորման վրա:
      Հետաքրքիր է այն հարցը, թե, ի վերջո, Հնդկաստանում քաղաքական համակարգի ո՞ր ինստիտուտն է պատասխանատու արտաքին քաղաքականության ձևավորման համար: Միգուցե կա հասարակական կարծիքից թաքնված ինչ-որ կենտրոն, որը դանդաղորեն, բայց հաստատուն կերպով վերանայում է "Ներուի ուղենիշը"` արտաքին քաղաքականության նորացման և 21-րդ դարի իրողություններին մոտեցնելու անվան տակ:
      Նշենք, որ Հնդկաստանի արտաքին քաղաքական ուղենիշում
 սկսեցին փոփոխություններ նկատվել 2004թ.-ից, երբ Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցությունը նորից իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Իսկ մինչ այդ Բհարատիյա Ջանատա Փարթի կուսակցության առաջնորդ և Հնդկաստանի վարչապետ Ատալ Բիհարի Վաջպային, համարյա անփոփոխ էր պահում "Ներուի ուղենիշը" (չնայած Ներուի անձի նկատմամբ իր քննադատական վերաբերմունքին), քանի որ կիսում էր Ներուի հիմնական գաղափարը` Հնդկաստանի մասին պատկերացումը որպես համաշխարհային քաղաքականության ինքնուրույն կենտրոնի:
      "Ներուի ուղենիշի" արտաքին քաղաքականության մասի աստիճանական վերանայումը տեղի ունեցավ երկու հիմնական համաշխարհային միտումների ազդեցության տակ՝ 1) ԱՄՆ-ի կողմից մյուս երկրների նկատմամբ իր տնտեսական և ռազմատեխնիկական գերակայության պահպանում, 2) Չինաստանի ակտիվ առաջընթաց, Երկնատակի վերածում նոր համաշխարհային տերության:
      "Ներուի ուղենիշի" վերանայում են պահանջում ԱՄՆ-ում հնդկական համայնքը (ավելի քան 3մլն), Հնդկաստանի մասնավոր կորպորատիվ հատվածի վերնախավը և հնդկական միջին խավի արևմտամետ խավը: Նրանք զգալիորեն ազդում են սկզբունքային քաղաքական որոշումների կայացման վրա, որոնք են` 1) Հնդկաստանի արտաքին տնտեսական ռազմավարության ընդհանուր վերակողմնորոշումը դեպի ԱՄՆ, ինչը հասարակական կարծիքին հրամցվում է որպես "ինտեգրում համաշխարհային տնտեսության մեջ", 2) հնդկա-ամերիկյան "միջուկային համաձայնագրի" ստորագրումը, ինչը և՛ աջ, և՛ ձախ քննադատների կարծիքով ազդում է պետության ինքնիշխանության վրա և սպասվելիք արդյունքների չի էլ հանգեցնում, 3) անցում դեպի ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցություն; 4) Ամերիկայի հետ ռազմավարական դաշինք Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի էքսպանսիան զսպելու և "չորս ժողովրդավարությունների միություն" (ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա, Հնդկաստան) ձևավորելու համար:
      Հնդկաստանում ասում են, որ քաղաքականությունը խաղ է մեծ թվերի հետ և մեծ թվերով: Կարելի հասկանալ, որ "մեծ թվերը" սոցիալ-քաղաքական ուժերն են, հիմնականում ցածր կաստաներից, որոնք սկսում են անցնել կազմակերպված քաղաքական ակտիվության: Բացի այդ, և՛ աջերը, և՛ ձախերը պնդում են, որ Հնդկաստանը պետք է պահպանի արտաքին
քաղաքական ինքնուրույն որոշումներ կայացնելու "արտոնությունը" և դա անի համազգային կոնսենսուսի հիման վրա, այլ ոչ թե բնակչության առանձին խմբերի և ազդեցիկ մարդկանց շահերից ելնելով:
      Նշենք, որ առայժմ "Ներուի ուղենիշին" փոխարինող ամբողջական հայեցակարգը հնդկական վերնախավի մոտ բացակայում է: Կարելի է խոսել միայն առանձին պատկերացումների մասին:
  1.  Հնդկաստանը և ԱՄՆ-ն վախենում են Չինաստանի աճող ակտիվությունից: Հնդկաստանը այն պատճառով, որ միշտ էլ չինացիների ներխուժման վտանգը կա, իսկ Ամերիկայի դեպքում էլ ՉԺՀ-ն նրա հիմնական վարկատուն է, որը կարող է իր աշխարհատնտեսական ազդեցությունը վերափոխել աշխարհաքաղաքական էքսպանսիայի:
  2.  Փոխվում են հնդկական հասարակության որոշ ազդեցիկ խմբերի քաղաքական պատկերացումները Միացյալ Նահանգների մասին (սակայն նրանք մեծամասնություն չեն), ինչը պետք է մոտեցնի երկու երկրներին "ժողովրդավարական արժեքների", տնտեսական շահերի և համաշխարհային իրավիճակի գնահատման ընդհանրության հիման վրա:
  3.  Թուլացող Ամերիկայի հետ հարաբերությունները Հնդկաստանին թույլ կտան որակապես բարձրացնել իր աշխարհաքաղաքական կարգավիճակը: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Հնդկաստանին կհաջողվի հասնել դրան առանց իր պետական ինքնիշխանությունը ոտնահարելու:
     Հնդկաստան-ԱՄՆ ձևավորված հարաբերությունների մոդելը տարբերվում է Բրիտանիայի, Ճապոնիայի կամ Ֆրանսիայի հետ Ամերիկայի հարաբերություններից: Հնդկաստանը, ի տարբերություն Միացյալ Թագավորության,

 
Ամերիկայի պատմական դաշնակիցը չի հանդիսանում, և Հնդկաստանի անվտանգությունը, ի տարբերություն Ճապոնիայի, կախված չէ ԱՄՆ-ի լավ տրամադրվածությունից:
      Սիրիական ճգնաժամը ցույց տվեց Հնդկաստանի կախվածությունը Պարսից ծոցի "նավթային միապետությունների" բարեհաճությունից: Նշենք, որ այս տարածաշրջանում աշխատում է շուրջ 6 մլն հնդիկ, որոնք հայրենիք են փոխանցում տարեկան մոտ 20 մլրդ դոլար:
      Մի կողմից՝ պրագմատիկ քաղաքականությունը պատասխանում է Հնդկաստանի տնտեսական շահերին: Մյուս կողմից՝ այդ քաղաքականությունը կողմնորոշված է մոտակա նպատակներին` հանգեցնելով բազմաթիվ, միայն այս պահի համար որոշումների: Նման պայմաններում խոսել "Ներուի ուղենիշին" փոխարինելու եկած ծրագրային ռազմավարության մասին առայժմ շատ վաղ է:

Նաիրա Մկրտչյան
27.07.2012
 
 
2013-05-23 17:55:15
Եղանակը Հայաստանում
Առաջիկա գիշերը և վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առավելա ...
Մանրամասն
2013-05-23 17:45:49
Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել ...
Մանրամասն
2013-05-23 17:37:17
Գարեգին Բ-ն հրաժեշտ է տվել Շվեյցարիայի դեսպանին
Այսօր՝ մայիսի 23-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կ ...
Մանրամասն
2013-05-23 17:20:03
Տ. Սարգսյան. “Առանց ուժեղ ընդդիմության չի կարող լինել ուժեղ պետություն”
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապե ...
Մանրամասն
2013-05-23 16:22:16
Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են Բրյուսելյան համաձայնագրի իրականացման ծրագրի վերաբերյալ
Սերբիայի և Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչը և Խաշիմ Տաչին ...
Մանրամասն
2013-05-23 14:27:55
Խորհրդարանը հաստատել է 2013-2017թթ. կառավարության ծրագիրը
Այսօր Ազգային ժողովում 76 կողմ և 41 դեմ ձայների հարաբերակցո ...
Մանրամասն
2013-05-23 14:16:31
Օբաման հաստատել է ՌԴ հետ հարաբերություններն ամրապնդելու մտադրությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար ...
Մանրամասն
2013-05-23 13:26:12
Սիրիայում իսլամիստներն առևանգել է սիրիահայ գրողի
Երեքշաբթի՝ մայիսի 21-ին, սիրիահայ գաղութի ճանաչված հայ մտավ ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved