Այսօր Լոնդոնի տարբեր հատվածները Օլիմպիական համալիրին կապող մետրոյի Կենտրոնական երթուղին մեկ ժամ դադարել է գործել` ազդանշանի խափանման պատճառով: Կազմակերպիչների մտավախությունն իրականացավ, քանզի այս միջադեպը տեղի է ունեցել Օլիմպիադայի ամենահագեցած օրը` թեթևատլետիկայի մեկնարկին ընդառաջ և 80 հազար տեղանոց Օլիմպիական մարզադաշտ շտապող երկրպագուների մեծաքանակ հերթերի պատճառ դարձել:
ունեցողները և հավատարմագրված աշխատողները կարող են մուտք գործել այդ տարածքը:
Նկատելի է, որ լուրջ կազմակերպչական աշխատանք ենթադրող նման իրավիճակներին ինչքան էլ փորձել են պատրաստ ներկայանալ, այնուամենայնիվ Լոնդոն 2012-ի կազմակերպիչներին չի հաջողվում զերծ մնալ անակնկալ բացթողումներին ընդառաջ քայլեր ձեռնարկելուց:
Մինչ աշխարհի տարբեր ծայրերից իրենց հավաքականներին երկրպագելու նպատակով Լոնդոն են ժամանում հազարավոր մարզասերներ, ի՞նչ են այս ամենից շահում Լոնդոնի խորհրդանիշը հանդիսացող տաքսիների վարորդները, կամ շահու՞մ են նրանք ինչ-որ բան առհասարակ:
BBC-ի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ մի շարք լոնդոնցի տաքսու վարորդներ խիստ դժգոհել են Օլիմպիադայի միջոցառումների արդյունքում ստեղծված իրավիճակից: Նրանցից մեկի` Դուգլաս Գրիֆֆինի խոսքերով Լոնդոնի փողոցները նրանց գրասենյակն են, և այն, որ Լոնդոնը լցվում է այսքան այցելուներով, իսկ տաքսիները դրանցից ոչնչով չեն շահում, դա ուղղակի զայրացնող է: Նա ամփոփել է իր խոսքը հետևյալ կերպ. "Ես շատ կցանկանայի, որ խաղերի անցկացման իրավունքը Փարիզին տրված լիներ": Այս հարցում Գրիֆֆինի հետ
համակարծիք է ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը: