"Արմեդիա" Տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ իրականացնում է "Մեր հարեւան Եվրոպական Միությունը. Ֆրանսիա" ծրագիրը: Ծրագրի հեռուստատեսային շարքը եթեր է հեռարձակվում "Հայացք աշխարհին" եւ "Հայացք աշխարհին-հավելված" հեռուստածրագրերի շրջանակներում, իսկ էլէկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ "Ֆրանսիական ծրագիր" էջում:
Ծրագիրն անդրադառնում է Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքին: Փորձ է արվում ներկայացնել նաեւ ֆրանսիացու այսօրը, խնդիրներն ու մոտեցումներն ապագային:
Ծրագրում տեղ գտած բացառիկ հարցազրույցներն իրականացվել են Մարսելում եւ Փարիզում` Խորհրդարանի անդամների, փորձագետների եւ հայտնի կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը եւ Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին:
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացություններն արտացոլում են հեղինակների եւ մասնակիցների տեսանկյունը եւ պարտադիր չէ, որ համընկնեն ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան տեսանկյան հետ: