Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԿԱՆԽԵԼ ՄԱԿ ԳԱ-ՈՒՄ ԼՂ ՇՈՒՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:
Պատասխան

                 Այո
                 Ոչ
                 Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՐԴԻԱԿԱ՞Ն Է ՈՒԺԵՐԻ ԲԱԼԱՆՍԻ ԽՆԴԻՐԸ:


Այո: 53.8%
Ոչ: 46.2%
Դժվարանում եմ պատասխանել: 0%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները







Ֆրանսիական ծրագիր 

 
"ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԽՆԴՐՈ ԱՌԱՐԿԱ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ"


ՍԻՄՈՆ ՄՆԱԿԵԱՆ  
"Համազգային" հայ կրթական եւ
մշակութային  միության Մարսելի
ճեմարանի հոգաբարձության ներկայացուցիչ
  

"Նախեւառաջ ասեմ, որ Համազգային կրթական եւ մշակութային միությունն այս ուղղությամբ հայտարարություն հրապարակեց, որի մեջ իր դիրքորոշումն էր ներկայացնում այս հարցի վերաբերյալ: Մեզ` սփյուռքահայերիս համար բավական դժվար կացություն է սա: Մեզ համար շատ տհաճ է, երբեմն կարիք ենք զգում դեմ գնալու Հայաստանի Հանրապետության նախագահին: Մեզ համար ընդունելի չէ, որ ցեղասպանության հարցը, չեմ ասում` կասկածի տակ է դրվում, այլ հանձնվում է մի հանձնախմբի, որը պետք է քննի, թերեւս վերստուգման ենթարկի, եւ կարող է այնպիսի եզրակացությունների գալ, որոնք բոլորովին սխալ լինեն` իմանալով, որ աշխարհում բավականին մեծ թվով պետություններ ճանաչեցին ցեղասպանությունը` որպես պատմական իրողություն, իմանալով միաժամանակ, որ թե՛ հայ, թե՛ օտարազգի բավականին պատմաբաններ ցեղասպանությունն անդրժելի համարեցին: Այսօր շատ զարմանքով եւ, ինչո՞ւ ոչ, վրդովմունքով եւ հուզմունքով տեսնում ենք, որ այս "արձանագրությունային" համաձայնությունները, որ պետք է տեղի ունենան, դժբախտաբար ներառում են նաեւ ցեղասպանության հարցը, որը պետք է խնդրո առարկա դառնա: Հարցը Թուրքիայի հետ սահմանը բացել-չբացելու մեջ չէ, այլ այդ սահմանները բացելն է առանց նախապայմանների: Դա է, որ անընդունելի է":

-Քանի՞ տարվա պատմություն, ի՞նչ ավանդույթներ, ունի այս օջախը, որո՞նք են նրա խնդիրները, ինչպես նաեւ ապագայի վերաբերյալ ինչպիսի՞ տեսլական ունի այն:
-1980 թվականին, Համազգային մշակութային եւ կրթական կենտրոնական վարչության որոշման համաձայն, որոշվեց այդ դպրոցը ստեղծել Մարսելում. նախնական թեկնածուների թվում էին նաեւ Լիոնը, Վալանսը: Փարիզը նկատի չէր առնված, քանի որ այդ շրջանում այնտեղ դեռ գործում էր Մխիթարյան հաստատությունը, սակայն, ինչպես նշեցինք, ընտրվեց Մարսելը, ինչի համար կային պատճառներ: Նախ եւ առաջ Մարսելը հայաշատ քաղաք է, երկրորդ` Միջերկրականը կար, նույնիսկ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այս քաղաքը ավելի մոտ է Հայաստանին: Եվ ահա 1980 թվականին բացվեց դպրոցը` ունենալով ընդամենը չորս աշակերտ, սակայն այսօր այդ թիվը հասնում է 350-ի: Ամեն տարի ավելանում էր մի դասարան` սկսած առաջին դասարանից, մինչեւ որ հասանք ավարտական դասարաններին, որը Ֆրանսիայում տասներկուերորդ դասարանն է: Այսօր դպրոցը ամբողջական է: Գլխավոր նպատակը հայեցի դաստիարակությունն է, հայոց լեզվով դասավանդումը, ինչպես նաեւ հայոց պատմության ուսուցումը: Եվ բոլոր դասարաններում, անկախ որեւէ մակարդակից, դասավանդվում են հայերեն, հայոց մշակույթ եւ հայ եկեղեցու պատմություն, տիրում է այնպիսի մթնոլորտ, որ երեխաները կարողանան մասնակցել նաեւ ազգային կյանքին, օրինակ ե՛ւ պատմությունն են սովորում, ե՛ւ արդի պատմությանը հետեւում: Եվ քանի որ այսպիսի դպրոցն անհրաժեշտ էր այս քաղաքում, Համազգային մշակութային եւ կրթական կենտրոնական վարչությունը դիմեց ցանկացած ջանքի, ճիգի (ներառյալ ե՛ւ նյութական, ե՛ւ մարդկային ուժը), որպեսզի հիմնի այս դպրոցը, եւ հույս ունենք, որ այս ավանդույթները կշարունակվեն:

-Պատկերացրե՛ք Մարսելում բնակվող հայ երիտասարդ ընտանիք, որի զավակը պետք է դպրոց սկսի հաճախել: Ծնողները ի՞նչպես կմտածեն տանը, ի՞նչ քայլի կդիմեն: Մի կողմից նրանք, դրդված հայրենասիրությունից, երեխայի հայեցի դաստիարակությունից, ցանկանում են, որ երեխան հաճախի համազգային դպրոց` այդ դեպքում չկորցնելով լեզուն, հանդիսանալով կապող երկրին եւ պատմությանը: Եվ մյուս կողմից մտածում են, որ գնալով այնտեղ` արդյո՞ք երեխան չի տուժի եւ չի դառնա լիովին ինտեգրված Ֆրանսիայի քաղաքացի եւ արդյո՞ք ավելի մրցունակության մեջ իր հասակակից ֆրանսիացիների հետ չի տուժի ապագայում աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններից: Երկու հարցերն էլ շատ կարեւոր են: Եթե որոշում է կայացվում երեխային բերել Ձեր դպրոց, արդյո՞ք առաջանում է երկրորդ խնդիրը:
-Իրոք, սկզբնական շրջանում կար մտահոգություն` կապված Ձեր մատնանշած խնդիրների հետ: Ասվում էր, որ այն չի հավասարվի ֆրանսիական մյուս դպրոցներին, ֆրանսերենի եւ հայերենի ուսուցումը կարող է դժվարեցնել աշակերտների ապագայի պատրաստությունը: Ասեմ, որ մեր դպրոցի հաջողության սահմանները հարյուր առ հարյուր են: Այսինքն` քիչ է պատահում, որ պետական քննություններին հաջողությունները կազմում են իննսունհինգը հարյուրի հարաբերակցություն: Ընդհանրապես համեմատությունը հավասարվում է հարյուրը հարյուրին: Եվ սա եղել է հենց առաջին օրերից, ոչ թե վերջերս: Ես միշտ մի շատ պարզ օրինակ եմ բերում այս պարագայում: Երբ մեր դպրոցը նոր բացվեց, եւ այս տիպի մտահոգություններ առաջացան, մենք փորձեցինք համոզել, ինչը շատ դժվար էր: Այդ շրջանում հայախոս ընտանիքներ շատ կային, սակայն դժբախտաբար նրանց թիվը քչացավ: Եվ փաստորեն կար միայն մեկ վայր, որտեղ կարելի էր խոսել եւ սովորեցնել հայերեն, դա դպրոցն էր: Իմ աղջիկը այս դպրոցն ընդունվելիս նույնիսկ ֆրանսերեն մեկ բառ չգիտեր: Սակայն ժամանակի ընթացքում այս խնդիրը լուծվեց: Իմ ասածն այն է, որ սկզբում առկա էին նշված մտահոգությունները, սակայն այժմ դրանք ընդհանրապես բացակայում են:

 
Հարցազրույցն իրականացվել է
"Մեր հարեւան Եվրոպական Միությունը.
Ֆրանսիա" ծրագրի (30.01.2010) շրջանակներում
03.02.2010
 
2010-09-03 19:30:35
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
Մանրամասն
2010-09-03 16:10:05
ՍՈՒՐԲ ԽԱՉ. ԱՌԱՆՑ ԽԱՉԻ ...
Ըստ տեղեկությունների, պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբե ...
Մանրամասն
2010-09-03 14:06:26
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ ...
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի կառավա ...
Մանրամասն
2010-09-03 12:32:07
ԱՂԱՍԻՆ` ՓԱՌՔԻ ՍՐԱՀԻ ԹԵԿԱՆԾՈՒ ...
Թենիսի Մեծ սաղավարտ մրցաշարերի ութակի հաղթող, ամերիկացի Անդր ...
Մանրամասն
2010-09-03 11:52:42
ՏՊՈՂ ՄԵՔԵՆԱՆ ՆԱԵՎ ՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ...
Ամերիկացի գիտնականները հայտաբերել են տարբեր ուտեստներ պատրա ...
Մանրամասն
 
Գրանցվել
  
 
 
 
 
 
 
 



ՌՈԼԱՆ ԲԼՅՈՒՄ
Մարսելի փոխքաղաքապետ ...
 
...
ՌՈԼԱՆ ԲԼՅՈՒՄ Մարսելի փոխքաղաքապետ-Ներկայացրե՛ք խնդրեմ Մարսելի եւ Երեւանի համագործակցությունը` որպես քույր քաղաքների:-Մա ...
ՍՈՖԻ ՆԵՐԲՈՆ
Ազատությունների եւ տեղեկատվության ազգային խորհրդի փոխտնօրեն ...
 
"ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ` ԽՈՍՔԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ" ...
ՍՈՖԻ ՆԵՐԲՈՆԱզատությունների եւ տեղեկատվության ազգային խորհրդի փոխտնօրենԱզատությունների եւ տեղեկատվության Ֆրանսիայի Ազգայի ...
ԱՆՐԻ ՌԵՅ
Քաղաքացիական հետազոտությունների Փարիզյան կենտրոնի տնօրեն ...
 
"ԵՎՐՈՊԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ" ...
ԱՆՐԻ ՌԵՅՔաղաքացիական հետազոտությունների Փարիզյան կենտրոնի տնօրենՔաղաքական հետազոտությունների Փարիզյան կենտրոնը ստեղծվել ...
ԴԱՄԻԱՆ ԱՄԱԴՈՒ
"France-24" հեռուստաընկերության մամուլի ծառայության ղեկավար ...
 
FRANCE 24 ...
ԴԱՄԻԱՆ ԱՄԱԴՈՒ France-24 հեռուստաընկերության մամուլի ծառայության ղեկավար2006 թվականի դեկտեմբերից միջազգային տեղեկատվական ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am
Copyright © 2006-2010 ARMEDIA IAA Inc.
All rights reserved