Ֆրանսահայ համայնքն ունեցել է շատ հարուստ եւ աշխույժ մշակութային կյանք, որն իր բարերար ազդեցությունն է թողել Ֆրանսիայի մշակութային տարբեր բնագավառների զարգացման վրա:
Փարիզը դարձել է հայ մշակույթի կենտրոններից մեկը: 1923 թ.-ին Փարիզում ստեղծվել է Ֆրանսահայ գրողների ընկերակցությունը, որի առաջին նախագահն էր Արշակ Չոպանյանը: Երկար տարիներ այստեղ են ապրել ու ստեղծագործել երգահան Կոմիտասը, գրողներ Ավետիք Իսահակյանն ու Ալեքսանդր Շիրվանզադեն, նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարը, գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը եւ այլոք:
Ո՞վ չի ճանաչում աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրին:
Ազնավուրը շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի, ինչպիսիք են` "Մաման", "Բոհեմը", "Դեռ երեկ", "Ավե Մարիա" եւ այլն: Ազնավուրի երգերը կատարել են աշխարհահռչակ աստղեր Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն եւ այլոք:
Անգնահատելի է Շառլ Ազնավուրի դերը Հայաստանին եւ հայ ժողովրդին ցուցաբերած օգնության գործում:
Ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ համաշխարհային մշակույթի շտեմարանը հարստացրել են հայազգի բազում երաժիշտներ, քանդակագործներ, գրողներ ու նկարիչներ:
Ֆրանսիական արդի կերպարվեստի խոշոր դեմքերից է Գառզուն` Գառնիկ Զուլումյանը: Գառզուն Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ էր. 1979 թվականին դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։
Գառզու` Գառնիկ Զուլումյան
Ֆրանսիական արդի գեղանկարչության ականավոր դեմքերից է Ժանսեմը` Հովհաննես Սեմերճյանը: 34 կտավներից բաղկացած իր "Եղեռն" շարքը նկարիչը նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին:
Ֆրանսիական կինոյի հայտնի գործիչներից է ռեժիսոր Անրի Վեռնոյը:
Աշխարհում դժվար է հանդիպել հայի, որն իր կյանքում գոնե 1 անգամ տեսած չլինի "Մայրիկ" ֆիլմը: Անրի Վեռնոյը պարգեւատրվել է "Պատվո լեգեոնի ասպետ", "Պատվո լեգեոնի հրամանատար" շքանշաններով, իսկ "Մայրիկ" ֆիլմի համար արժանացել է "Սեզար" մրցանակի:
Ժանսեմ` Հովհաննես Սեմերճյան
Ֆրանսիայում հայտնի են կինոբեմադրիչ Ալեն Թերզյանը, դերասաններ Ռոզի Վարդը, Ժակի Ներսիսյանը եւ այլոք: Իսկ ռեժիսոր Սերժ Մալումյանի "Ֆրանսիան` դիտված երկնքից" 23 մասանոց ֆիլմն արժանացել է երկու Օսկարի:
Այս շարքը կարելի է երկար շարունակել, սակայն ավելի քան հստակ է հայերի դերը ֆրանսիական մշակույթում, ինչպես նաեւ Ֆրանսիայի դերը հայկական մշակույթի զարգացման գործում:
Տիգրան Պետրոսյան 02.02.2010
2010-09-03 19:30:35 ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
"ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ` ԽՈՍՔԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ" ... ՍՈՖԻ ՆԵՐԲՈՆԱզատությունների եւ տեղեկատվության ազգային խորհրդի փոխտնօրենԱզատությունների եւ տեղեկատվության Ֆրանսիայի Ազգայի ...
"ԵՎՐՈՊԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ" ... ԱՆՐԻ ՌԵՅՔաղաքացիական հետազոտությունների Փարիզյան կենտրոնի տնօրենՔաղաքական հետազոտությունների Փարիզյան կենտրոնը ստեղծվել ...