Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Արդյո՞ք Կատալոնիան կանկախանա ապագայում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Արդյո՞ք Հայաստանում կա մամուլի ազատություն:


Այո: 35%
Ոչ: 49%
Դժվարանում եմ պատասխանել: 16%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
100 տարի ... Իրական պատմություններ
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Գերմանական ծրագիր 

 
ԳԵՐՄԱՆԻԱ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ


      Գերմանիան յուրահատուկ դերակատարում ունի համաշխարհային տնտեսական համակարգում: Այդ յուրահատկությունը բացատրվում է ոչ միայն նրա զարգացման առաջանցիկ տեմպերով ու տնտեսական նվաճումներով, այլեւ գերմանական տնտեսության համակարգաստեղծ բնույթով: Որպես ինքնուրույն համակարգեր` համաշխարհային տնտեսական կյանքում դիրքավորվել են գերմանական տնտեսության սոցիալ-շուկայական, կորպորատիվ կառավարման, բանկային տիպարները, ինչպես նաեւ գերմանական կամ մայրցամաքային իրավական համակարգը: Այսինքն` Գերմանիան ոչ միայն ուղի է հարթում իր համար, այլեւ նրա փորձը տարբերիչ առանձնահատկություն է հանդիսանում այլ երկրների համար: Հետեւաբար Գերմանիայի տնտեսական իրողությունների եւ առանձնահատկությունների ուսումնասիրությունն իրենից բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Գերմանական տնտեսական համակարգի առանձնահատկությունները

      Գերմանիայի տնտեսական համակարգն ունի սոցիալական շուկայական ուղղվածություն, ինչը հանդիսանում է նրա կարեւորագույն առանձնահատկությունը: Վերջինս բնութագրվում է սոցիալական հավասարակշռության եւ ազատ շուկայական հարաբերությունների համադրմամբ, ինչը ենթադրում է բնակչության սոցիալական անվտանգության, սոցիալական արդարության, սոցիալական առաջընթացի ապահովում, մասնավոր սեփականության եւ ազատ շուկայի խթանում, ինչպես նաեւ մրցակցության եւ ազատ արտաքին առեւտրի համար պայմանների ապահովում: Տնտեսության զարգացման սոցիալական շուկայական տիպարը նախատեսում է տնտեսական աճի արդյունքում ձեւավորված եկամտի հավասարաչափ բաշխում:
      Իհարկե, շուկայական կառուցակարգերի միջոցով սոցիալական հավասարության եւ արդարության հասնելու ձգտումն ազնիվ է, սակայն այս տիպարը զերծ չէ թերություններից: Խնդիրն այն է, որ սոցիալական երաշխիքների բարձր մակարդակի պայմաններում գերմանական ընկերությունների շահույթի 40%-ը վճարվում է որպես աշխատավարձ, ինչպես նաեւ մասհանումներ են կատարվում
սոցիալական հիմնադրամներ: Բավական բարձր է գործազրկության նպաստների մակարդակը, որը պահպանելու համար բնակչության եւ ընկերությունների նկատմամբ գործադրվում է հզոր հարկային ճնշում: Այսպես, եթե 90-ական թվականների վերջերին ԱՄՆ-ում հարկերը կազմում էին չբաշխված շահույթի 32%-ը, Մեծ Բրիտանիայում` 45%, ապա Գերմանիայում` 65%: Ներկայումս այդ ցուցանիշը նվազեցվել է մինչեւ 50%: Սոցիալական ծախսերը խթանվում են նաեւ բնակչության ծերացման բավական բարձր մակարդակի շնորհիվ: Անհրաժեշտ է նշել, որ բարձր հարկերի պատճառով Գերմանիան կորցնում է իր ներդրումային գրավչությունը: Արտասահմանյան ներդրումների ծավալային աճի միտումների պայմաններում դրանք կազմում են ընդհանուր ներդրումների ընդամենը 8.5-9%:
      Գերմանիայի տնտեսության հաջորդ առանձնահատկությունը կոչվում է "հռենոսյան կապիտալիզմ", որը բնութագրվում է երկրի տնտեսական կյանքում բանկերի զգալի դերակատարմամբ: Գերմանիայի ընկերությունների բաժնետիրական կապիտալը կենտրոնացված է բանկերի ձեռքում, այսինքն` վերջիններս հանդիսանում են բանկերի նշանակալից բաժնետերեր, ինչը հնարավորություն է տալիս նրանց որոշումներ կայացնել նաեւ տնտեսության իրական` ոչ բանկային հատվածում: Հետեւաբար բանկերի ազդեցությունը տնտեսության վրա ավելի զգալի է, քան այլ երկրներում:
      Գերմանիայի տնտեսությանը բնորոշ է ինդուստրացման բավական բարձր մակարդակ, այսինքն` երկրի ՀՆԱ-ի ձեւավորման գործում արդյունաբերությունն ունի հսկայական դերակատարում: Նման իրավիճակը պատահական չէ, քանի որ համաշխարհային տնտեսության մեջ Գերմանիայի մասնագիտացումը մեքենաշինությունն է:
      Գերմանիայի տնտեսության հաջորդ կարեւորագույն առանձնահատկությունը երկրի տարածքի տնտեսական ոչ հավասարաչափ զարգացումն է, որը` որպես լուրջ խնդիր, ծառացավ երկրի վերամիավորումից հետո: Երկրի արեւելյան հատվածի արդիականացումը պահանջում է ոչ միայն ժամանակ, այլեւ ֆինանսական ներդրումներ: Հարկ է նշել, որ տնտեսության զարգացման արեւմուտք-արեւելք անհամապատասխանությունը վերացնելու նպատակով իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, արեւելյան տարածաշրջաններում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, արեւելյան գերմանացիների սոցիալական պաշտպանվածությունը ապահովելու համար 1991թ. Գերմանիայի հարկային համակարգ ներմուծվեց նոր հարկատեսակ` "համերաշխության" հարկ, ինչն ինքնըստինքյան ավելացրեց ինչպես կորպորացիաների, այնպես էլ ֆիզիկական անձանց հարկման մակարդակը: Այս հարկատեսակը ներկայումս կազմում է եկամուտների 5.5%-ը եւ տարեկան կտրվածքով միջինում գանձվում է 10 մլրդ եվրոյի չափով:
      Գերմանիայի տնտեսությունն ունի արտահանման կողմնորոշվածություն: Պետությունը շահագրգռված է բաց առեւտրային հարաբերությունների վարման մեջ եւ քաջալերում է արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի զարգացումը: Գերմանիան աշխարհին ներկայանում է այնպիսի
հայտնի ապրանքային նշաններով, ինչպիսիք են` Wolkswagen, BMW, Daimler-Craisler, Bayer, BASF, Henkel Group, Siemens, E.ON, RWE, Bosch, AEG, Telefunken, Osram:

Գերմանիայի տնտեսության ճյուղային առանձնահատկությունները

Ինչպես արդեն նշվել է, Գերմանիան առաջատար դիրքեր է զբաղեցնում համաշխարհային տնտեսությունում: ՀՆԱ-ի ծավալներով նա գրավում է երրորդ տեղը` զիջելով ԱՄՆ-ին ու Ճապոնիային: Մինչճգնաժամային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի տեմպերը տարեկան կազմել են 2.6-2.8%, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 30000 ԱՄՆ դոլարի սահմանագիծը:
      Երկրի ՀՆԱ-ի ձեւավորման գործում զգալի է արդյունաբերության ներդրումը, որը երաշխավորում է Գերմանիայի առաջատար դիրքերը նաեւ միջազգային շուկայում: Առավել մրցունակ ճյուղերն են ավտոմեքենաշինությունը, տրանսպորտային մեքենաշինությունը (վագոնաշինությունը, ինքնաթիռաշինությունը), ընդհանուր մեքենաշինությունը (հաստոցների, տարբեր սարքավորումների արտադրությունը), էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ճշգրիտ մեխանիկան եւ օպտիկան, քիմիական, դեղագործական արդյունաբերությունները, սեւ մետալուրգիան:
      Ընդհանուր առմամբ, Գերմանիայի արդյունաբերության մեջ վերջին տարիներին տեղի են ունենում կառուցվածքային լուրջ փոփոխություններ: Արդյունաբերության որոշ ավանդական ճյուղեր (օրինակ` տեքստիլը, պղնձաձուլականը) կորցնում են իրենց դիրքերը իրացման շուկաների փոփոխման, ցածր աշխատավարձ ապահովող երկրներ արտադրությունների տեղափոխման, կորպորատիվ միաձուլումների ալիքի միջոցով սեփականատերերի փոփոխման եւ երկիր արտասահմանյան ընկերությունների մուտքի պատճառով:
      Վերելք է ապրում քիմիական արդյունաբերությունը: Գերմանիան շարունակում է ակտիվորեն ձեւավորել արհեստական ներկերի շուկա, որի հիմնական հումքը նավթն է: Նավթաքիմիական արդյունաբերությունը հիմնականում տեղակայված է Գերմանիայի արեւմտյան տարածաշրջաններում: Արեւելյան հատվածում այդ ճյուղի ձեռնարկությունները փակվել են` հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցությունը:
      Երկրի արդյունաբերության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում ճշգրիտ մեխանիկան եւ օպտիկան: Հարկ է նշել, որ վերամիավորումից հետո կառուցվածքային վերափոխումների ծրագրի շրջանակներում Գերմանիայի արեւելյան մասի զարգացման հիմքում դրվեց ճշգրիտ մեխանիկայի եւ օպտիկայի, ինչպես նաեւ շինարարական եւ սննդի արդյունաբերությունների խթանումը նախկին քիմիականի, տեքստիլի, մետալուրգիայի, վագոնաշինության, ինքնաթիռաշինության փոխարեն, որոնք ի սկզբանե կողմնորոշված էին Խորհրդային Միության եւ Արեւելյան Եվրոպայի երկրների պահանջների բավարարմանը:
      Գերմանիան ունի բավական զարգացած ենթակառուցվածքային համակարգ. ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների հզոր ցանց, Եվրոպայում եւ աշխարհում օդային (Բեռլին, Բրեմեն, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ, Մյունխեն) եւ ծովային (Համբուրգ, Բրեմեն, Շտուտգարտ, Ռոստոկ եւ այլն) խոշորագույն նավահանգիստներ (կայաններ):
      Գերմանիայի էներգետիկ ներուժը խիստ կախված է նավթի եւ գազի արտաքին մատակարարումներից: Միակ բացառությունն ածուխն է, որով հարուստ են երկրի կենտրոնական տարածաշրջանները: Քարածխի պաշարները գնահատվում են 43 մլրդ տ-ի սահմաններում: Գերմանիան ստիպված է էներգակիրների պահանջարկի առավել քան 60%-ը բավարարել դրանց ներմուծման հաշվին: Ներմուծվող էներգակիրների կառուցվածքում աստիճանաբար աճում է էկոլոգիապես անվտանգ բնական գազի տեսակարար կշիռը: Անհրաժեշտ է նշել, որ հումքի սղության եւ բնապահպանական խիստ պահանջների ֆոնի վրա Գերմանիայում համատարած ներդրվում եւ հետեւողականորեն իրագործվում են էներգիայի ռացիոնալ օգտագործման եւ տնտեսման ծրագրեր, որոնց թվին կարելի է դասել նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը: Այսպես, եթե 2000թ. նշված աղբյուրը բավարարել է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 2.1%-ը, ապա 2010թ. կառավարությունը նախատեսում է այդ ցուցանիշը նվազագույնը ավելացնել մինչեւ 4.2%:
      Գերմանիան համաշխարհային կտրվածքով հանդիսանում է ներմուծող ու արտահանող ամենահզոր երկիրը: Արտահանման հիմնական հոդվածներն են մեքենաները (31%), հաստոցներն ու սարքավորումները (17%), քիմիական արդյունաբերության արտադրանքը (13%): Արտահանման աշխարհագրությունն է` ԵՄ` 55.5%, այդ թվում` Ֆրանսիա` 10.7%, Մեծ Բրիտանիա` 8.5%, Իտալիա` 7.4%, Նիդեռլանդներ` 7%, Բելգիա-Լյուքսեմբուրգ` 5.8%, ինչպես նաեւ ԱՄՆ` 8.6%, Ճապոնիա` 2.3%: Ներմուծումը ներկայացված է հետեւյալ ապրանքատեսակներով` մեքենաներ (22%), հաստոցներ ու սարքավորումներ (10%), քիմիական արդյունաբերության արտադրանք (9%), պարենային ապրանքներ, տեքստիլ: Ներմուծման աշխարհագրությունն է` ԵՄ` 54.3%, այդ թվում` Ֆրանսիա` 10.5%, Նիդեռլանդներ` 8.5%, Իտալիա` 7.8%, Մեծ Բրիտանիա` 7%, Բելգիա-Լյուքսեմբուրգ` 6.2%, ինչպես նաեւ ԱՄՆ` 7.7%, Ճապոնիա` 4.9%:
      Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այն բավարարում է երկրի պարենային ապրանքների պահանջարկի մոտավորապես 90%-ը: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է, որը տալիս է գյուղատնտեսական ապրանքային արտադրանքի 2/5-ը: Գերմանիայի գյուղատնտեսությունը հիմնվում է առավելապես փոքր ընտանեկան ֆերմերային տնտեսությունների վրա եւ աչքի է ընկնում իր բարձր արտադրողականությամբ: Գերմանիան գյուղատնտեսական արտադրության ծավալներով ԵՄ-ում զիջում է միայն Ֆրանսիային` բացառությամբ կաթի արտադրության, որի ծավալներով գրավում է առաջին տեղը:

Տնտեսական ճգնաժամը Գերմանիայում

      Ինչպես վկայում են սոցիոլոգիական հարցումները, 2008թ. Գերմանիայում առավել տարածված բառակապակցությունը "տնտեսական ճգնաժամն" էր: Այն զբաղեցնում է գերմանացիների կողմից կարեւորվող բառերի եւ բառակապակցությունների ցանկի առաջին հորիզոնականը: Հարկ է նշել, որ համաշխարհային ճգնաժամի ֆոնի վրա մի կողմից գերմանացիներն օրիգինալ չեն, իսկ մյուս կողմից իրավիճակը պատահական չէ: Գերմանիան ներկայումս գտնվում է երկրի տնտեսական կյանքում իր նախադեպը չունեցող ճգնաժամի մեջ: Ինչպես վկայում է վիճակագրությունը, 1950թ. հետո գերմանական տնտեսությունում նման կտրուկ անկում չի արձանագրվել:
      Այսպես, 2008թ. կտրվածքով Գերմանիայի տնտեսության անկումը կազմել է 1.8%: Պաշտոնական կանխատեսումներով Գերմանիայի ՀՆԱ-ի անկումը 2009թ. կտրվածքով կազմելու է 2.25%: Սակայն այս կանխատեսումը մասնագիտական շրջաններում միանշանակ չի ընկալվում: Օրինակ` երկրի ազգային բանկը սպասում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով երկրի տնտեսությունը կրճատվելու է 6.2%-ով, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 5% անկում: Անկման նման պատկերը բացատրվում է Գերմանիայի տնտեսության արտահանման կողմնորոշվածությամբ, արդյունաբերության մեջ ավտոմեքենաշինության եւ արտադրության միջոցների արտադրության բարձր տեսակարար կշռով, որոնց վճարունակ պահանջարկը տնտեսական ճգնաժամի պայմաններում արտաքին շուկայում ընկել է: Արդյունքում նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի արտադրության անկումը կազմել է 21.6%, իսկ արտահանումը տարեկան կտրվածքով ընկել է 28.7%-ով:
      Նշվածի վկայությունն է նաեւ ՏՀԶԿ-ի տնտեսության զարգացման դասիչը, որը 2009թ. փետրվարին Գերմանիայի համար կազմել է 90.3, ինչը 12.7 կետով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դասիչից: Միաժամանակ յոթ առավել զարգացած տնտեսությունների կտրվածքով այդ դասիչը միջինում կազմել է 91.3, իսկ վերջինիս անկումը` 10.3 կետ:
      Հաշվի առնելով, որ աշխատունակ յուրաքանչյուր 3-րդ գերմանացի աշխատում է արտահանման ոլորտում` գերմանական ձեռնարկությունները շարունակում են կրճատել ոչ միայն արտադրության ծավալները, այլեւ աշխատատեղերը: Եթե ճգնաժամի սկզբնական ժամանակահատվածում գործատուները բավարարվում էին աշխատանքային շաբաթվա տեւողության կրճատմամբ, ապա ներկայումս կրճատվում են հենց աշխատատեղերը: Արդյունքում գործազրկության մակարդակը 2009թ. առաջին եռամսյակի տվյալներով 7.8%-ից աճել է մինչեւ 8.4%: Կանխատեսվում է, որ տարեվերջին գործազուրկների թիվը կավելանա յոթ հարյուր հազարով եւ կկազմի 3.5 մլն մարդ, իսկ 2010թ.` 4.2 մլն մարդ: Ինչպես վկայում է վիճակագրությունը, միայն 1928թ. եւ ընթացիկ տարվա մարտ ամսին է Գերմանիայում արձանագրվել գործազրկության աճ փետրվար ամսվա համեմատությամբ: Այսինքն` ավանդական գարնանային աշխուժացումը ոչ մի կերպ չի ազդել այդ ցուցանիշի վրա (2009թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 0.3% աճ):
      Կանխատեսումները վկայում են նաեւ, որ կան տնտեսական անկման հաղթահարման եւ կայունացման որոշակի նախանշաններ, որոնք հնարավորություն են տալիս ենթադրել, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում անկումը կհասնի իր "հատակին": Կայունացնող գործոնի դերում հանդես է գալիս կառավարության հակաճգնաժամային ծրագիրը` 82 մլրդ եվրո արժողությամբ: Ծրագիրը նախատեսում է պետական երաշխիքների տրամադրում արդյունաբերական ձեռնարկություններին, պետական ներդրումների իրականացում ենթակառուցվածքային համակարգում, ցածր եկամուտներ ունեցող բնակչության համար եկամտահարկի դրույքաչափի նվազեցում, ապահովագրական վճարների նվազեցում ապահովագրության համակարգում: Այս միջոցառումների իրագործման արդյունքում երկրի ազգային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի զրոյական աճ 2009թ. կտրվածքով:
 
Նարինե Մելիքյան
Տնտեսագիտության թեկնածու
14.07.2009

 
2014-11-21 17:51:49
Բանակցություններ Վիեննայում. Իրանի ԱԳ նախարարը վերադառնում է Թեհրան
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը մտադիր է այսօր մեկն ...
Մանրամասն
2014-11-21 16:41:48
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մ ...
Մանրամասն
2014-11-21 15:41:26
ՀՀ նախագահն ընդունել է Սլովենիայի դեսպանին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հ ...
Մանրամասն
2014-11-21 15:03:55
Ադրբեջանը և Թուրքիան ծրագրում են ռազմական երկխոսություն վարել
Դեկտեմբերի կեսերին ծրագրվում է Անկարայում անցկացնել բարձր մ ...
Մանրամասն
2014-11-21 14:09:24
Իսրայել. ՀԱՄԱՍ-ը ցանկացել է սպանել նախարար Լիբերմանին
Իսրայելի անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ իրեն ...
Մանրամասն
2014-11-21 12:48:22
Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ի ...
Մանրամասն
2014-11-21 12:17:03
ԼՂՀ ՊՆ. ուղղաթիռի անկման վայրը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ
Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմա ...
Մանրամասն
2014-11-21 10:59:30
Ռուսաստանը և Պակիստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն
ՌԴ-ի և Պակիստանի պաշտպանության նախարարները բանակցություններ ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  


 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԻՏԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ...
 
ԷՔԱՐՏ Դ. ՇԹՐԱԹԵՆՇՈՒԼԹԵ
Բեռլինի Եվրոպական Ակադեմիայի տնօրեն ...
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՑԱՎԱԼԻ Է ...
 
ՎՈԼՖԳԱՆԳ ՎԻՊՊԵՐՄԱՆ
Բեռլինի Ֆրայ համալսարանի պրոֆեսոր, պատմաբան ...
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԵՐՏՈՒՄ ...
 
ՄԻԼԵՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Գերմանիստ-գրականագետ ...
ՀԱՅԱՍՏԱՆ-DAAD. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ...
 
ԿԱՏԱՐԻՆԱ ՆԱՐԲՈՒՏՈՎԻՉ
DAAD-ի ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 52 84 72,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2014 ARMEDIA IAA Inc.
All rights reserved