|
Դեռ հնագույն ժամանակներում հինդուիստական սրբազան Տեքստերում տրվել է մարդկային կյանքի առավել բարդ հանելուկների բացահայտման բանալին: Ըստ հին իմաստունների ուսմունքների, մարդուն անմահ Ոգի է շնորհված, որը սկիզբ է առնում Աստծուց եւ իր մեջ պարունակում է բոլոր աստվածային հատկանիշները սաղմնային վիճակում:
|
 |
Որպեսզի այդ աստվածային հատկանիշներն արթնանան, որպեսզի
մարդն ինքը դրանք լիարժեքորեն զարգացնի, նրան տրվում է գործունեության դաշտ` երկրային աշխարհը: Զանազան` վշտալի, ուրախ երկրային ապրումների արդյունքում մարդը հասնում է
ինքնաճանաչման, իսկ դրա հետ մեկտեղ էլ սեփական աստվածային ծագման գիտակցման: Սակայն, որպեսզի մարդն այս ամենը հասկանա, նրան անհրաժեշտ է ոչ թե մեկ, այլ շատ կյանքեր, մինչեւ որ երկրային փորձը նրան չդարձնի իմաստուն` կատարյալ:
 |
Վերամարմնավորման օրենքի հետ միասին, որը բացատրում է մարդկանց արտաքին եւ ներքին անհավասարությունը, հին արեւելյան ուսմունքներն աշխարհին տվել են աշխարհը ղեկավարող անխախտ արդարության օրենքի խելացի հիմնավորումը: Այդ օրենքը կրում է Կարմայի օրենք անվանումը: Այն սահմանում է, որ Ոգու աշխարհում յուրաքանչյուր պատճառ իր հետեւից բերում է համապատասխան հետեւանք, նույնպիսի ճշտությամբ եւ անխուսափելիությամբ, ինչպես որ ֆիզիկական բնության մեջ միեւնույն
|
երեւույթն ամեն անգամ առաջացնում է նույն հետեւանքը:
Սանսկրիտ լեզվով "
կարմա" բառը նշանակում է գործողություն: Լինել եւ գործել` միեւնույնն է. ողջ Տիեզերքը մեկ հզոր, անդադար Գործունեություն է, որը կառավարվում է Արդարության անխախտ Օրենքով: Մարդու Կարման իրենից ներկայացնում է նրա գործունեության ողջ միագումարը: Այն, ինչ մարդն իրենից ներկայացնում է ներկայում եւ ինչ կներկայացնի իրենից ապագայում, այդ ամենը անցյալում նրա գործունեության հետեւանքն է: Այսպիսով` մարդու մի կյանքը ինչ-որ բանից պոկված եւ ավարտուն բան չէ, այն իրենից ներկայացնում է անցած կյանքերի պտուղները եւ միեւնույն ժամանակ ապագա կյանքերի սերմերը հաջորդական վերամարմնավորումների շղթայում:
|
Կյանքում ցատկեր չկան, չկան նաեւ պատահականություններ: Ամեն բան ունի իր պատճառը: Յուրաքանչյուր մեր միտքը, յուրաքանչյուր զգացմունքը եւ յուրաքանչյուր արարքը գալիս են անցյալից եւ ազդում ապագայի վրա: Քանի դեռ այդ անցյալն ու ապագան մեզանից թաքցված են, քանի դեռ մենք կյանքին նայում ենք որպես հանելուկի` չկասկածելով, որ այն ինքներս ենք ստեղծել, մեր կյանքի երեւույթները կարծես թե պատահաբար են մեր առջեւ կանգնում չգիտես թե որտեղից:
|
 |
Չհասկանալով, թե որտեղից են գալիս մեր կյանքի երեւույթները` մենք դրանց "ճակատագիր", "պատահականություն", "հրաշք" անուններն ենք տալիս, բայց այս բառերն ընդհանրապես ոչինչ չեն բացատրում:
Միայն այն դեպքում, երբ մարդն իմանա եւ համոզվի, որ այս տիեզերական անփոփոխ օրենքն է ղեկավարում մեր կյանքի դեպքերը, միայն այդ ժամանակ կավարտվի նրա անզորությունը, եւ նա իրոք կդառնա "
սեփական ճակատագրի տերը":
Այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք յուրաքանչյուր տվյալ պահին, որոշվում է արդարության խիստ օրենքով եւ երբեք կախված չէ պատահականությունից: "Պատահականությունը" տգիտության կողմից ստեղծված հասկացություն է: Իմաստունի բառապաշարում այս բառը չկա: Իմաստունը կասի. "Եթե ես տառապում եմ այսօր, դա նրանից է, որ անցյալում ես խախտել եմ օրենքը: Ես ինքս եմ մեղավոր իմ տառապանքի համար եւ պետք է հանգիստ այն տանեմ": Այսպիսին է այն մարդու տրամադրությունը, ով հասկացել է Կարմայի օրենքը:
Չնայած օրենքն անփոփոխ է, սակայն մարդը, գիտակցորեն ուղղորդելով սեփական ներքին կյանքի ուժերը, կարող է հաջողությամբ աշխատել եւ նույնիսկ մեկ կարճ մարմնավորման ընթացքում փոխել իր Կարման:
Մարդկային Կարմայի մասին թեկուզեւ ամենաընդհանուր հասկացությունները հասկանալու համար անհրաժեշտ է նրա բարդ կազմից առանձնացնել ուժերի երեք կարգ, որոնք կառուցում են մարդկային ճակատագիրը: