Հանրահայտ երգի այս բառերով կարելի է բնորոշել Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժման 97 մլն. կամավորների գործունեությունը, որոնք ողջ աշխարհում նվիրումով աշխատում են հանուն խաղաղության, անվտանգ եւ արժանապատիվ մարդկային կեցության:
Ամեն ինչ սկսվեց 1859թ. հունիսի 24-ին, երբ Հյուսիսային Իտալիայի Սոլֆերինո քաղաքի մոտ բախվեցին ավստրիական կայսրության եւ Ֆրանկո-սարդինյան միության զորքերը: Մի քանի ժամ անց մարտի դաշտում 40 հազար վիրավոր եւ զոհ կար:
|
Շվեյցարացի վաճառական Անրի Դյունանը, դեպի Ալժիր ճամփորդության ճանապարհին, պատահաբար այս դեպքերի ականատեսն է դառնում: Տեղաբնիկների օգնությամբ Դյունանը փորձում է օգնել վիրավորներին: Ցնցված այս դեպքերից` նա ընդհատում է
|
.jpg) |
ճամփորդությունը եւ վերադառնում Ժնեւ` տպավորությունները շարադրաելով "Հիշողություններ Սոլֆերինոյի մասին" գրքում: Այն մեծ արձագանք է գտնում Եվրոպայում: Գրքում Դյունանն առաջարկում է յուրաքանչյուր երկրում հիմնել մի կազմակերպություն, որը պատերազմի ժամանակ զինված ուժերի բուժանձնակազմին օգնող կամավորներ կպատրաստեր, պետություններին առաջարկում է համաձայնության գալ զինված ընդհարումների ժամանակ վիրավորներին օգնության մասին դրույթների շուրջ:
Այս գաղափարները կյանքի կոչելու նպատակով 1863թ. փետրվարի 9-ին Շվեյցարիայի հինգ քաղաքացիներ հիմնում են "Հինգի կոմիտեն", որն այնուհետեւ վերածվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի: Կոմիտեն Կարմիր խաչի եւ կարմիր մահիկցի միջազգային շարժման հիմնադիր մարմինն է: Շարժման կազմում են նաեւ Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի ազգային ընկերությունների ֆեդերացիան եւ 186 անդամ երկրների ազգային ընկերությունները:
Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժումն աշխարհի ամենալայն մարդասիրական ցանցն է` չեզոք ու անկողմնակալ:
Շարժման կազմում ընդգրկված կազմակերպությունները պարբերաբար հանդիպում են` քննարկելու ընդհանուր խնդիրներն ու կիսելու իրենց փորձը: Յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ Ժնեւյան կոնվենցիաների անդամ երկրների ներկայացուցիչները հանդիպում են Կարմիր խաչի եւ կարմր մահիկի միջազգային խորհրդաժողովի ղ շրջանակներում: Հանդիպումների միջեւ ընկած ժամանակահատվածում Խորհրդաժողովում ընդունված որոշումների իրականացումը, Շարժման գործընկերների գործունեությունը համակարգում է Մշտական հանձնաժողովը:
Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան հումանիտար գլոբալ կազմակերպություն է, որը հիմնվել է 1919թ-ին: Ֆեդերացիան ունի 183 անդամ ազգային ընկերություն, աջակցում է վերջինների մարդասիրական գործունեությանը բոլոր ուղղություններով: Ֆեդերացիան առաջնորդում եւ համակարգում է Շարժման ողջ մարդասիրական օգնությունը, որը հասցեագրված է բնական եւ տեխնիկական աղետներից տուժածներին, փախստականներին: Սպիտակի երկրաշարժից հետո 1989թ. Ֆեդերացիան Հայաստանում բացեց իր գրասենյակը:
1963թ. Ժնեւի համաժողովում որոշում է ընդունվում աշխարհի բոլոր երկրներում Կարմիր խաչի Ազգային ընկերություններ ստեղծելու մասին:
Այժմ աշխարհի 186 երկրում գործում են ազգային ընկերություններ, որոնք կոչված են իրականացնել Կարմիր խաչի միջազգային շարժման սկզբունքներն ու խնդիրները: Վերջիններս մարդասիրական բնագավառում հանրային իշխանությունների գործուներությանն օժանդակող մարմիններ են, որոնք մի շարք ծառայություններ են մատուցում` աղետի հետեւանքների չեզոքացումից մինչեւ առողջապահական եւ սոցիալական ծրագրեր: Հակամարտությունների ընթացքում Ազգային ընկերություններն օժանդակություն են ցուցաբերում պատերազմից տուժած քաղաքացիական անձանց, անհրաժեշտության դեպքում` աջակցում բանակի բժշկական անձնակազմին:
Չնայած համագործակցույան եզրերին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Ֆեդերացիան եւ Ազգային ընկերություններն անկախ մարմիններ են, որոնցից յուրաքանչյուրն իր անհատական կարգավիճակն ունի եւ չի գտնվում մյուսի ենթակայության ներքո:
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե
Պատերազմի ժամանակ հումանիտար օժանդակություն. սա է Կարմիր խաչի Միջազգային Կոմիտեի գործունեության հիմնական առանցքը: Կոմիտեի անդամների համար չկան փակ դռներ եւ անգամ սահմաններ: Կոմիտեի անդամատոմսը կրում են իրապես մեծ հպարտությամբ: Կարմիր Խաչի ակտիվիստները մուտք ունեն այնպիսի տարածքներ, որոնց գոյության մասին անգամ կողմնակի որեւէ մեկը չգիտի: Անհավանական թվացող շատ ծրագրերի հաջողությունը հաճախ պայմանավորված է լինում հենց գաղտնիությամբ: Երկխոսությունն ու համագործակցությունը պետությունների առաջին դեմքերից ու միջազգային կառույցներից սկսած մինչեւ մասնավոր հատվածի ներակայացուցիչների ու զինվորականների հետ են: Գաղտնի ու բացահայտ ամեն միջոց ներդրվում է հիմնական նպատակի` անհատների կյանքը փրկելու եւ անվտանգությունն ապահովելու համար:
Ծրագրերի ընդգրկումը լայն է. բժշկական օգնության տրամադրումից մինչեւ ռազմագերիների խնդրների լուծում, անհայտ կորածների որոնում, բռնադատված քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանություն, միջազգային հումանիտար իրավունքի մասին գիտելիքների տարածում: Կարմիր Խաչի ու Կարմիր Մահիկի միջազգային շարժման ցանցի օգնությամբ կազմակերպության գործունեությունը համամոլորակային տարածում է ստանում:
Համարտության գոտիներում ընդգրկված մարդիկ պաշտպանության կարիք ունեն: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն ամեն ինչ անում է, որպեսզի ապահովվի միջազգային հումանիտար իրավունքի կիրառումը:
Հակամարտություններից տուժածների օգնության ծրագրերն ուղղված են միջազգային հումանիտար իրավունքի հիման վրա մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը: Կոմիտեն փորձում է հասնել նրան, որ իշխանությունները հրաժարվեն դաժան վերաբերմունքի պրակտիկայից ու թեթեւացնեն հակամարտությունից տուժածների, ռազմագերիների տառապանքները` նյութական եւ բժշկական օժանդակություն ցուցաբերելով: Գործունեության հիմնական թիրախը հակամարտություններից տուժածների շրջանում հիվանդությունների ու մահացության մակարդակի իջեցումն է, տնտեսական անվտանգության ապահովումը եւ կացության ու ջրամատակարարման խնդիրների լուծումը: Իբրեւ հեռահար նպատակ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն հետապնդում է բնակչության համար ինքնուրույն կենսաապահովման պայմանների ստեղծումը:
.jpg) |
Միջազգային հումանիտար իրավունքի հիմանկան սկզբունքը պատերազմի վարման միջոցների ու մեթոդների սահմանափակումն է: Ելնելով այս հանգամանքից, Կարմիր Խաչի Կոմիտեն զբաղվում է նաեւ հումանիտար սկզբունքների տարածմամբ` պատերազմական իրավիճակում դաժանություններից խուսափելու, կամ գոնե դրանք սահմանափակելու նկատառումով:
Կոմիտեն կիրառում է հումանիտար դիվանագիտության մեթոդները, որպեսզի մյուս տերություններին իրազեկի հումանիտար բնույթի խնդիրների մասին եւ առավել սուր հարցերը բերի միջազգային հանրային շրջանակների
|
քննարկման ասպարեզ: Այս կապակցությամբ համագործակցում է տարբեր միջազգային ֆորումների հետ` ինչպիսիք են, ասենք, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ այլն:
Կարմիր Խաչի ՄԻջազգային Կոմիտեն լայն կապեր ունի նաեւ մասնավոր հատվածի հետ: Հակամարտությունների գոտիներում աշխատող մասնավոր ընկերությունների շրջանում փորձեր են արվում` բարձրացնելու պատասխանատվության զգացումը, որպեսզի վերջիններս օժանդակեն Կոմիտեի ակտիվիստներին: Շատ փաստաթղթեր ու հարցեր մատչելի են դառնում միայն մասնավոր հատվածի հետ համագործակցության շնորհիվ:
Կարմիր Խաչի ու Կարմիր Մահիկի ազգային կոմիտեների հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս առավելագույն կարճ ժամանակում արդյունավետ եւ համաձայնեցված բավարարել հումանիտար պահանջմունքները:
Անգամ ռազմական բախման ավարտից հետո ականներն ու չպայթած զինամթերքը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու անվտանգությանը: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն ծրագրեր է իրականացնում նաեւ այս ուղղությամբ ռիսկերի նվազեցման եւ տարածքների մաքրման առումով:
Երկար տարիների նվիրյալ աշխատանքը մարդասիրական կազմակերպությանը բերել է մեծ համբավ ու վստահություն: