|
Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտի ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար "Սինոփսիս" ընկերությունը երեկ հայտարարեց, որ "Սինոփսիս Արմենիա" ընկերությունը 15000 ԱՄՆ դոլար է տրամադրել ՍԱՈւԴ ի տեխնիկական գրադարանը գերժամանակակից մասնագիտական
|
.jpg) |
գրքերով համալրելու համար: Այս նվիրատվությունը ցուցադրում է "Սինոփսիս"-ի շարունակական ավանդը Հայաստանի երիտասարդության եւ ՏՏ կրթության ոլորտում, ինչը հիմնարար բաղադրիչ է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսության մրցունակությունը բարձրացնելու գործում:
"Սինոփսիս Արմենիա"-ն իր ուսումնական դեպարտամենտի միջոցով բարձրագույն կրթություն է տրամադրում միկրոէլեկտրոնիկայի բնագավառում: Հիմնված լինելով բուհ արտադրություն համագործակցության հաջողված ուսումնական մոդելի վրա` ՍԱՈւԴ ը պատրաստում է բարձր որակավորում ունեցող, գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման
(VLSI) եւ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման
(EDA) ոլորտների արդյունաբերություն մուտք գործելուն պատրաստ մասնագետներ: Ավելի քան 400 ուսանող է ավարտել ՍԱՈւԴ ը, եւ նրանցից շատերը այսօր աշխատում են "Սինոփսիս Արմենիա" ընկերությունում կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեղական այլ ընկերություններում:
Ուսանողներին համաշխարհային մակարդակի կրթություն տրամադրելու նպատակով ՍԱՈւԴ ը առաջարկում է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները`
- աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր համալսարանների կողմից որդեգրված համապարփակ ուսումնական ծրագիր,
- "Սինոփսիս"-ի գերժամանակակից, էլեկտրոնային ավտոմատ նախագծման ոլորտի առաջատար ծրագրային միջոցներ եւ ուսումնական նախագծման փաթեթներ,
- բարձր որակավորում ունեցող եւ փորձառու դասախոսական կազմ,
- ժամանակակից տեխնիկական ենթակառուցվածք եւ միջավայր:
Նոր ձեռք բերված գրքերը գիտելիքների լայն շրջանակներ են առաջարկում համակարգչային ճարտարապետության եւ միկրոէլեկտրոնիկայի, ծրագրավորման, սկրիպտավորման, մաթեմատիկայի ոլորտներում: Դրանք արժեքավոր լրացում կլինեն "Սինոփսիս Արմենիա"-ի տեխնիկական գրադարանում առկա ՍԱՈւԴ ի դասախոսությունների, լաբորատոր աշխատանքների, կուրսային նախագծերի եւ տնային առաջադրանքների ուղեցույցներին:
"Դասագրքերը անչափ կարեւոր են գիտելիքների անծայրածիր աշխարհի դուռը ուսանողների առջեւ բացելու համար",-ասում է "Սինոփսիս"-ի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն, դոկտոր Չի-Ֆուն Չանը: "ՍԱՈւԴ ի գրադարանը թարմացնելու այս վերջին ներդրմամբ "Սինոփսիս"-ը ավելի լայն է բացում գիտելիքների այդ դուռը` նպաստելով ուսանողներին սովորել եւ մասնագիտական կարիերայում հաջողություններ ունենալ":
"ՍԱՈւԴ ը շատ մեծ արժեք է մեզ համար Հայաստանում, որը ճարտարագիտական կրթություն է տալիս "բուհ-արտադրություն" եզակի մոդելի իրականացմամբ",-ասում է "Սինոփսիս Արմենիա" ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: "Այս ծրագիրը հիմնարար դեր է կատարում Հայաստանում ՏՏ ի զարգացման գործում, եւ մեր շարունակական ներդրումը կօգնի հաստատուն պահել դրա աճող հզորությունը":
"Մեզ համար սա հիանալի հնարավորություն է` ստանալու համաշխարհային մակարդակի կրթություն այնպիսի եզակի եւ գերժամանակակից պայմաններում, ինչպիսիք առկա են ՍԱՈւԴ ում: Մենք բարձր ենք գնահատում "Սինոփսիս"-ի ներդրումները ՏՏ ոլորտում եւ կանենք հնարավորը` գիտելիքներով զինվելու եւ արտադրություն մուտք գործելուն պատրաստ բարձր որակավորմամբ մասնագետներ դառնալու համար",-ասում է "Էլեկտրոնային նախագծում" մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աղավնի Թովմասյանը: "Այս նոր մասնագիտական գրքերից օգտվելու հնարավորությունը նոր ուսումնական կիսամյակի հիանալի սկիզբ է":
"Սինոփսիս Արմենիա" ՓԲԸ-ի եւ "Սինոփսիս" ընկերության մասին
"Սինոփսիս"-ը կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման եւ ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության եւ արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն եւ նախագծման ծառայություններ: Այն սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին` ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Ժամանակի ընթացքում "Սինոփսիս Արմենիա" փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) դարձել է ընկերության խոշորագույն ստորաբաժանումներից մեկը, որը գիտահետազոտական եւ ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման
(EDA), արտադրության համար նախագծման եւ մտավոր սեփականության
(IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են մի քանի հարյուր որակյալ ճարտարագետներ, եւ ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում եւ առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի, այդ թվում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական պետական (սլավոնական) համալսարանի, ինչպես նաեւ Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Բացի այդ, ընկերությունը հետեւողականորեն խթանում է հասարակայնության հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւը, անցկացնելով երիտասարդ մասնագետների եւ ուսանողների մրցույթներ, կազմակերպելով ԶԼՄ-ների հրապարակումներ, բարեգործական եւ կամավոր աշխատանքներ: "Սինոփսիս-Արմենիա" ՓԲԸ-ն գտնվում է Երեւանում: "Սինոփսիս"-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 65 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում: Այցելե'ք "Սինոփսիս" ընկերություն եւ "Սինոփսիս Արմենիա"
www.synopsys.com եւ
www.synopsys.am հասցեներով:
"Սինոփսիս"-ը "Սինոփսիս Ինք." ընկերության գրանցված ապրանքանիշն է: Սույն հաղորդագրության մեջ նշված բոլոր այլ ապրանքանիշները կամ գրանցված ապրանքանիշները համապատասխան սեփականատերերի մտավոր սեփականությունն են: