ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը ընտրությունների վերաբերյալ զեկույց կպատրաստի 4 – 6 շաբաթվա ընթացքում
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույց կպատրաստի 4 – 6 շաբաթվա ընթացքում: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց պատվիրակության ղեկավար Ֆրանսուա Խավիեր դը Դոնեան, պատվիրակությունը երկուշաբթի կներկայացնի նախնական զեկույցը,
իսկ վերջնականը պատրաստ կլինի 4-6 շաբաթից:
"Մեր յուրաքանչյուր դիտորդ կարող է այցելել 12 – 13, առավելագույնը` 15 տեղամասս, որտեղ միջինը կմնա 30 րոպե: Սակայն մեր պատվիրակությունը բավականաչափ մեծ է` ողջ հանրապետությունում ներկայություն ապահվելու համար",- ասաց դը Դոննեան:
Այսօր դիտորդները զբաղված են բացառապես ընտրատեղամասերի մոնիտորինգով: Դիտորդների խնդիրների մեջ չի մտնում ընտրության օրվա ընթացքում հետադարձ կապ ունենալ քաղաքական կուսակցությունների ընտրական շտաբերի հետ.
Հիշեցնենք, որ եվրոպական կառույցների դիտորդական առաքելություններում ընդգրկված է 350 անդամ` 42 երկրից, ներառյալ ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 41 երկարաժամկետ, 200 կարճաժամկետ դիտորդները, ԵԱՀԿ ԽՎ` 60, ԵԽԽՎ` 25, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի 10 դիտորդները: