Հայկական խորհրդարանական ընտրություններն այսօր համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են: Այսպես, ВВС-ն, հղում կատարելով ԿԸՀ ներկայացուցչին, գրում է, որ առավել ակտիվ են Սյունիքի ընտրողները:
"Քվեարկությունների խախտումների մասին հաղորդագրություններ են գալիս: Ընթացիք ընտրություններին, առաջին անգամ, որոշվել է քվեարկության մասնակիցների անձնագրերում ժամանակավոր կնիքներ դնել , որոնք 12 ժամվա ընթացքում պետք է օքսիդանային: Սակայն, հաղորդագրությունների համաձայն կնիքները վերանում են ավելի շուտ` մի քանի րոպեների
ընթացքում, ինչը անձնագրերի տերերին նորից քվերակելու հնարավորություն է տալիս: Միաժամանակ, բողոքների մեծ մասը կապված է կրկնակի քվեարկությունների ու ընտրակաշառքների մասին: Հաղորդվում է նաև ընտրատեղամասերում կամ դրանց մոտակայքում իրականացվող ագիտացիաների մասին: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ խախտումները մասսայական բնույթ են կրում, սակայն իշխանամետ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները մեջբերում են ընտրողների խոսքեր, ովքեր ոչ մի խախտում չեն նկատել",- գրում է ВВС-ն:
Ընդ որում, ВВС-ն նաև մեջբերում է. "Ինչ ասես, որ չեն գրում համացանցում,- Panarmenian.am գործակալությունը մեջբերում է Երևանի բնակչուհու խոսքերը,- իբր փող են բաժանում կամ ավտոբուսներով ընտրողների տեղափոխում: Մինչդեռ ես գնացել եմ, քվերակել, իսկ ընտրատեղամասում ամեն ինչ նորմալ էր":
Հայտնի միջազգային գործակալությունը գրում է այն մասին, որ Facebook սոց. ցանցում ստեղծվել է "Ընդդեմ ընտրախախտումների" խումբ, գործում են նաև որոշ մասնագիտացված վեբ կայքեր, որտեղ հնարավոր է ընտրախախտումների մասին հաղորդագրություններ տեղադրել:
Նշենք, որ ընտրությունների նախնական տվյալների մասին կհեռարձակվի ՀՀ հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով ոչ ուշ, քան քվեարկությունից 24 ժամ անց:
Ընտրությունների արդյունքների մասին վերջնական որոշումը հայտնի կդառնա ընտրություններից յոթն օր անց: