Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Ներքին կյանք 

 
Կարեն Բեքարյան. "Զեկույցը դրական եմ գնահատում, բայց պետք է միշտ աչքի առաջ ունենալ, որ սա միջանկյալ զեկույց է"


      "Զեկույցը դրական եմ գնահատում, բայց պետք է միշտ աչքի առաջ ունենալ, որ սա միջանկյալ զեկույց է: Արժի վերջնականին սպասել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ամեն դեպքում, միջանկյալի և վերջնականի միջև լինում են տարբերություններ: Հիմնականում դրանք բովանդակային կամ որակական չեն լինում, բայց գոնե դետալիզացիայի մեջ թույլ են տալիս ոչ միայն դիտարկել որպես գնահատում, այլև հետագայում դիտարկել որպես ռեկամենդացիաներ հնարավոր աշխատանքի առումով",- անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ նախագահ քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
      "Ինչն եմ շատ դրական դիտարկում, տեսեք` մեծ սեգմենտի մասով, ի դեմս ընտրապայքարի, քարոզարշավի, նախընտրական փուլի, մենք ոչ միայն նախորդի հետ համեմատած, այլև ընդհանրապես նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ենք նման արդյունք ունենում",- շարունակելով միտքը, նշեց բանախոսը:
      Նա կարևորեց այն հանգամաքը, որ նշված էտապի հետ կապված որևէ առարկություն, մտահոգություն, խախտման նմուշ չի տրվում:
      "Այսօրվա զեկույցում դրական է գնահատվում այն սեգմենտը, որն ինչ-որ ձևով կախվածություն ունի իշխանություն կրողից, իշխանություն իրականացնողից: Այսինքն` եթե մենք դա համեմատելու լինենք ընտրությունների օրվա գործընթացի հետ, բոլորս հավասարապես մասնակից ենք: Մենք հասկանում ենք, որ քարոզարշավի տարրը շատ հստակ ինստիտուցիոնալ կազմակրեպելու, իրականացնելու, կամքը ցուցաբերելու խնդիր ունի իր մեջ: Եվ փաստորեն, հենց այդ տարրով մենք այսօր խնդիր չունենք",- հավելեց Կ. Բեքարյանը:
      Նրա համոզմամբ` եթե մյուս տարրերում մենք խնդիր ունենք, այդտեղ արդեն միակ պատասխանատվություն կրողի խնդիր չէ, դա բոլորիս խնդիրն է` հանրությունից սկսած, անցած կուսակցություններով, մասնակցող դիտորդական առաքելություններով:
      Բանախոսը նաև ընդգծեց, որ դիտորդական առաքելությունների մի ստվար զանգված չի ծառայել իր նպատակին, այլ ավելի շատ կցված է եղել քաղաքական ինչ-որ ուժերի և դա ընդամենը ընտրատեղամասում ներկա գտնվելու ինչ-որ նոր մանդատային հնարավորություն է:
      "Եթե առաջ զեկույցներում ու հայտարարություններում հիմնականում ասվում էր` իշխանությունների, պատասխանատու հիմնական ուժերի կողմից բավարար չափով ուշադրություն չի ցուցաբերվել, հիմա այդ խնդիրը չկա: Հիմա խնդիրը դիտվում է ավելի ներքևի` մեր, հանրության դաշտում: Այստեղ անելիքն է շատ հետաքրքիր: Եվ մենք գործ ունենք այնպիսի խնդիրների հետ, որոնք մեր համար շատ խորը մտածելու տեղիք են տալիս և հանրային բավական լայն քննարկումների առարկա պետք է դառնան: Որովհետև ինչը-որ պետք է սպասվեր ինստիտուցիոնալ մարմնից, իշխանությունից, կարծես թե արված է իր ողջ ծավալով",- նշեց Բեքարյանը:
      Հարկ կա այս ամբողջ աժիոտաժից դուրս գալ, հաղթողներին շնորհավորել, պարտվողներին ասել, որ սա կյանքի վերջը չի... այսինքն` այդ կոնսոլիդացված վիճակն ապահովել, ընտրությունների էջը շրջել` բարի երթ մաղթելով նոր խորհրդարանին ու միանգամից սկսել հասկանալ ինչից` ուր: Երևի սա ամենակարևորն է,- եզրափակեց քաղաքագետը:
 
07.05.2012

 
2013-05-22 13:50:35
Անկարգություններ Լիբանանում Սիրիայի պատճառով
Լիբանանյան Տրիպոլիում գիշերը բախումներ են տեղի ունեցել Սիրի ...
Մանրամասն
2013-05-22 12:42:31
Ս. Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հ ...
Մանրամասն
2013-05-22 11:51:16
Սինայում առևանգված 7 եգիպտացիներն ազատ են արձակվել
Եգիպտոսի ուժային կառույցների 7 ծառայողներ, որոնց առևանգել է ...
Մանրամասն
2013-05-22 11:21:29
Չինաստանն անհատույց ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին
Չինաստանն Ադրբեջանի զինված ուժերին անհատույց օգնություն կտր ...
Մանրամասն
2013-05-22 10:15:15
ԵՄ-ն դեմ չէ, որ ՀՀ-ն մասնակցի այլ ինտեգրացիոն նախագծերի
Եվրամիությունը դեմ չէ, որ Հայաստանը մասնակցի այլ ինտեգրացիո ...
Մանրամասն
2013-05-22 10:07:33
ԱՄՆ. տորնադոյի հասցրած վնասը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը
Ամերկյան Օկլահոմա նահանգում տեղի ունեցած տորնադոյի հասցրած ...
Մանրամասն
2013-05-22 09:58:55
Սերբիան և Կոսովոն չեն կարողացել համաձայնության գալ
Սերբիայի և Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչը և Խաշիմ Տաչին ...
Մանրամասն
2013-05-22 09:52:46
Շ. Քոչարյանը Ղարաբաղի ստատուս քվոյի մասին
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է “Ար ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Ծրագրի շրջանակներում Հայաստանում 1011 երիտասարդ ընտանիք ստացել են հիփոթեքայի ...
 
Արմեն Պապյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական քաղաքականութ ...
Եվրաինտեգրումը մեզ համար զարգացման ուղի է ...
 
Աննա Մկրտչյան
"Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ նախագահի խորհրդական ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved