Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԿԱՆԽԵԼ ՄԱԿ ԳԱ-ՈՒՄ ԼՂ ՇՈՒՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:
Պատասխան

                 Այո
                 Ոչ
                 Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՐԴԻԱԿԱ՞Ն Է ՈՒԺԵՐԻ ԲԱԼԱՆՍԻ ԽՆԴԻՐԸ:


Այո: 53.8%
Ոչ: 46.2%
Դժվարանում եմ պատասխանել: 0%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները







 

 
"ՖՐԱՆՍԻԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՃԱԽՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԴՊՐՈՑ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ"


ՍԵԴԱ ՊԻՊԻՐՅԱՆ  
"Համազգային ՀԿՄՄ"-ի Մարսելի ճեմարանի տնօրեն
  


-Քանի՞ տարվա պատմություն, ի՞նչ ավանդույթներ, ունի այս օջախը, որո՞նք են նրա խնդիրները: Ինչպիսի՞ տեսլական ունի այն ապագայի վերաբերյալ
-Այս Համազգային ճեմարանը հիմնվել է 1980-ական թվականներին Մարսել քաղաքում: Սակայն այն հիմնելու ծրագիրը ստեղծվել է Բեյրութում կենտրոնական վարչության կողմից, որը վարում է նշանավոր Ճեմարան անունով հիմնարկը, եւ որը 1928 թվականից տասնյակ մտավորականներ է տվել ու պատրաստել հայ սերունդներ: Անշուշտ, Ֆրանսիայում կացությունը տարբեր է քան Բեյրութում, մանավանդ դպրոցական պատմությունն է շատ տարբեր, քանի որ Ֆրանսիայում տարիների ընթացքում մեր հայ ընտանիքները սկսեցին հաճախել ֆրանսիական դպրոցներ: Առաջին սերունդները ստացան լեզուն իրենց ծնողներից, բայց աստիճանաբար այս լեզվի կապը հեռացավ: 1980-ական թվականներին, փաստորեն, երրորդ սերունդն էր, որ բնակվում էր Ֆրանսիայում, եւ բնական կապը հայոց լեզվի հետ, որ կար ընտանիքներում, հեռացել էր: Եվ հարց առաջացավ, թե հաջորդ սերունդները ի՞նչ պետք է լինեն, ինչպե՞ս պետք է հայ մնան` առանց հայերեն իմանալու:

-Արդյո՞ք դպրոցի շրջանավարտների ավարտական վկայականները լիովին հավասարեցված են ֆրանսիական այլ դպրոցների ավարտական վկայականներին:
-Իհարկե: Նախ մեր աշակերտները ստանում են բակալավր կոչված վկայականը, եւ ավելին` հայերենի դասավանդումը նույնպես հավաստիացված է: Մեր հայերենի ուսուցիչների մի մասը վճարվում է պետության կողմից: Ինչպես նշեցինք, մեր դպրոցը մեծացավ` դասարան առ դասարան ավելացնելով: Խնդիր կար, որպեսզի դպրոցը չմնար այնպիսին, ինչպիսին սկզբում էր, այսինքն` փոքր, խմբակային ուժով: Կառավարության կողմից ընդունվեց, որ ֆրանսիական դպրոցում (մենք համարվում ենք ֆրանսիական դպրոց) հատուկ բաժին է տրվում հայերենին, ինչը շատ կարեւոր քայլ էր մեզ համար:

-Պատկերացրե՛ք Մարսելում բնակվող հայ երիտասարդ ընտանիք, որի զավակը պետք է դպրոց սկսի հաճախել: Ծնողները ի՞նչպես կմտածեն տանը, ի՞նչ քայլի կդիմեն: Մի կողմից նրանք, դրդված հայրենասիրությունից, երեխայի հայեցի դաստիարակությունից, ցանկանում են, որ երեխան հաճախի համազգային դպրոց` այդ դեպքում չկորցնելով լեզուն, հանդիսանալով կապող երկրին եւ պատմությանը: Եվ մյուս կողմից մտածում են, որ գնալով այնտեղ` արդյո՞ք երեխան չի տուժի եւ չի դառնա լիովին ինտեգրված Ֆրանսիայի քաղաքացի եւ արդյո՞ք ավելի մրցունակության մեջ իր հասակակից ֆրանսիացիների հետ չի տուժի ապագայում աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններից: Երկու հարցերն էլ շատ կարեւոր են: Եթե որոշում է կայացվում երեխային բերել Ձեր դպրոց, արդյո՞ք առաջանում է երկրորդ խնդիրը:
-Ձեր տված հարցերը շատ ճիշտ են: Եվ հիմնականում ծնողների մեծ մասը այս հարցերի հետ բախվում են, մանավանդ, երբ դպրոցը նոր էր բացվել, նրանք կարող էին հիմնվել միայն մեր ասածների վրա: Բայց այժմ դպրոցը տոնում է իր երեսնամյակը, եւ այդ տարիների ընթացքում մենք ունեցել ենք տասնհինգ սերունդ ավարտողներ, ովքեր ունեցել են մեծ հաջողություններ եւ առաջացել է վստահություն դպրոցի հանդեպ: Երբեմն նույնիսկ ֆրանսիացի ծնողներ են ընտրում մեր դպրոցը` իմանալով, որ սա մակարդակով դպրոց է եւ ունի կարեւոր արժեքներ: Ֆրանսիացի երեխաները հաճախում են մեր դպրոց եւ հայերեն սովորում: Նմանատիպ հարցերի շրջանը կարծես անցել է: Ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները այստեղ սովորեն, այստեղ մեծանան, տեսնեն այնպիսի արժեքներ, որոնք բացակայում են շատ եւ շատ այլ դպրոցներում:

-Անդրադառնանք վիճակագրական տվյալներին: Քանի՞ ուսուցիչ ունեք, արդյո՞ք նրանք բոլորը ֆրանսահայ եւ ֆրանսիացի են, թե՞ կան նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Եվ քանի՞ աշակերտ ունեք այս պահին:
-Մեր աշակերտների թիվը կազմում է 350, իսկ ուսուցիչներինը` 40: Ունենք 10 մշտական ուսուցիչներ, որոնցից 4-ը հայ են, եւ այցելու ուսուցիչներ, ովքեր ֆրանսիացի են եւ դասավանդում են տարբեր առարկաներ: Նրանք, բացի մեր դպրոցից, դասավանդում են նաեւ այլ դպրոցներում: Քիչ առաջ խոսում էինք մեր ծրագրերից, ասեմ, որ մեզ համար շատ կարեւոր է պատրաստել ապագա ուսուցիչ, ով կկարողանա դասավանդել այստեղ թե° հայերեն, թե° այլ առարկաներ: Այս տարի առաջին անգամ մեր նախկին աշակերտներից մեկը դարձավ հայերենի ուսուցչուհի եւ միջնակարգ դասարանում հայերեն է դասավանդում: Իսկապես մեզ համար շատ կարեւոր է պատրաստել մեր ապագա ուսուցիչներին. ունենք հայերենի ուսուցիչներ, ովքեր եկել են Սիրիայից, Բեյրութից, ունենք երկու ուսուցիչ, ովքեր ծնվել եւ մեծացել են Հայաստանում, սակայն այժմ բնակվում են Ֆրանսիայում: Իրոք կարեւոր է պատրաստել ուսուցիչներ այստեղ, ովքեր կիմանան ֆրանսահայերի խնդիրները, հարցերը, չէ՞ որ տարբեր երկրներում, շրջաններում ապրող հայերի խնդիրները տարբեր են: Նրանք կարող են զգալ այն ամենը, ինչ հատուկ է ֆրանսահայերին, նույնիսկ լեզվի թերությունը: Երիտասարդ ուսուցչուհին, ում մասին նշեցինք, ծնվել եւ ապրել է մի ընտանիքում, որտեղ ընդհանրապես հայերեն չեն խոսել, եւ նա սովորել է այդ լեզուն դպրոցում:

-Այս դպրոցի 350 աշակերտներից քանի՞սն են ոչ հայ:
-Մենք ունենք 20 ֆրանսիացի աշակերտ:

-Շատ է խոսվում այն մասին, որ եթե անկախության տարիներից ի վեր Հայաստանը Սփյուռքից ակնկալիք ուներ եւ ստանում էր այդ օգնությունը, ապա դրսում գտնվող դպրոցները միշտ պետք է հայրենիք նայեն եւ այնտեղից ակնկալեն օգնություն: Ի՞նչ կապեր ունեք ՀՀ կրթության նախարարության հետ, արդեն գործող Սփյուռքի նախարարության հետ, եւ արդյո՞ք Ձեր ամենօրյա գործունեության մեջ զգում եք "Հայաստանի շունչը", Հայաստանի օգնությունը, կարիքներին արագ արձագանքելը:
-Շունչ անկասկած կա մեր մտքերում եւ ակնկալիքներ նույնպես ունենք: Բայց շատ լավ ենք հասկանում Հայաստանում այսօր տիրող իրավիճակը, չէ՞ որ այն նոր ՙծնված՚ երկիր է` իր սոցիալական, տնտեսական եւ այլ դժվարություններով: Այս ամենը շատ լավ ենք պատկերացնում, բայց միեւնույն ժամանակ սպասում ենք Հայաստանից եկող տարբեր
օժանդակությունների, ինչը չի նշանակում, որ դա պետք է անպայման լինի նյութական: Կա եւս մեկ կարեւոր խնդիր` ուղղագրությունը: Ընդհանրապես Սփյուռքում գործող դպրոցներում դասավանդվում է արեւմտահայերեն, արեւմտահայերեն ուղղագրություն: Անշուշտ կան այսպիսի դժվարություններ, սակայն դրանք անհաղթահարելի չեն: Տիկին Հրանուշի այցելությունից հետո կապեր ունեցանք Սփյուռքի նախարարության հետ, նույնիսկ իրագործելու ծրագիր ունեինք` ՙԱրի տուն՚, սակայն առողջապահական խնդիրներ կային` կապված նոր վիրուսի հետ, եւ կար վախ, որ աշակերտները մեկնեին եւ չկարողանային վերադառնալ: Այդ պատճառով այս ծրագիրը հետաձգվել է եւ հավանաբար կիրագործվի մյուս աշնանը: Մշակույթի նախարարության հետ հիմնական կապեր պաշտպանում է Համազգային մշակութային եւ կրթական կենտրոնական վարչությունը: Իհարկե, մենք նույնպես կապեր ունենք այդ նախարարության հետ, մենք հետեւում ենք Հայաստանի մշակութային եւ կրթական իրադարձություններին: Եվ երբ Հայաստանից հյուրեր են գալիս, նրանք անպայման այցելում են մեր դպրոցը: Անցյալ տարի դպրոցի օժանդակությամբ Հենրիկ Մալյանի թատերախումբն էր եկել` ներկայացնելու Թումանյանի պատկերները: Նրանցից մեկը եկավ եւ աշխատեց դպրոցի աշակերտների հետ: Իմիջիայլոց ասեմ, որ դա բացառիկ խումբ էր: Իհարկե, ունենք կապեր նաեւ Սփյուռքի տարբեր կենտրոնների հետ: Նշեմ, որ Համազգային ճեմարաններ կան աշխարհի երեք կենտրոններում՝ Բեյրութում, Ֆրանսիայում եւ Ավստրալիայում: Բնական է, որ այս երեք ճեմարանները մշտապես միմյանց հետ կապի մեջ են գտնվում եւ կապեր են պահպանվում նա այլ կենտրոնների հետ:
 
Հարցազրույցն իրականացվել է
"Մեր հարեւան Եվրոպական Միությունը.
Ֆրանսիա" ծրագրի (30.01.2010) շրջանակներում
03.02.2010

 
2010-09-03 19:30:35
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
Մանրամասն
2010-09-03 16:10:05
ՍՈՒՐԲ ԽԱՉ. ԱՌԱՆՑ ԽԱՉԻ ...
Ըստ տեղեկությունների, պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբե ...
Մանրամասն
2010-09-03 14:06:26
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ ...
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի կառավա ...
Մանրամասն
2010-09-03 12:32:07
ԱՂԱՍԻՆ` ՓԱՌՔԻ ՍՐԱՀԻ ԹԵԿԱՆԾՈՒ ...
Թենիսի Մեծ սաղավարտ մրցաշարերի ութակի հաղթող, ամերիկացի Անդր ...
Մանրամասն
2010-09-03 11:52:42
ՏՊՈՂ ՄԵՔԵՆԱՆ ՆԱԵՎ ՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ...
Ամերիկացի գիտնականները հայտաբերել են տարբեր ուտեստներ պատրա ...
Մանրամասն
 
Գրանցվել
  
 
 
 
 
 
 
 



ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Իրավագետ, "Ժողովրդավարություն" ՀԿ նախագահ ...
 
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գեղարքունիքի թեմի առաջնորդ, ՀԽ անդամ ...
 
ՊԱՏԱՐԱԳԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՀՈԳԵՎՈՐ ԵՆ ...
ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գեղարքունիքի թեմի առաջնորդ, ՀԽ անդամ-Սրբազա'ն հայր, մասնակցելով Աղթամար կղզու Սուրբ խաչ եկ ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
ՌԴ արտգործնախարար ...
 
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ ՌԴ արտգործնախարար-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Լավրով, շնորհակալությո՛ւն, որ համաձայնեցիք հարցազրույցին: Պարո՛ն Լավր ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am
Copyright © 2006-2010 ARMEDIA IAA Inc.
All rights reserved