Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԿԱՆԽԵԼ ՄԱԿ ԳԱ-ՈՒՄ ԼՂ ՇՈՒՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:
Պատասխան

                 Այո
                 Ոչ
                 Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՐԴԻԱԿԱ՞Ն Է ՈՒԺԵՐԻ ԲԱԼԱՆՍԻ ԽՆԴԻՐԸ:


Այո: 53.8%
Ոչ: 46.2%
Դժվարանում եմ պատասխանել: 0%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները







 

 
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ


ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի
միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ  
  


- Ինչպես հայտնի է, Կոսովոյի ժամանակավոր իշխանությունների կողմից միակողմանի անկախության հռչակման մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի հուլիսի 22-ի խորհրդատվական եզրակացությունը չունի պարտադիր ուժ եւ խորհրդատվական բնույթ է կրում: Սակայն ո±րն է նրա ուժը, ի±նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:
  -Ճիշտ է` ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրության համաձայն` միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունները ըստ իս չունեն պարտադիր ուժ, այն պատճառով, որ տվյալ պարագայում դիմողները դատարանից հայցում են պարզապես որոշակի տեսակետ որոշակի իրավաբանական հիմնահարցի վերաբերյալ: Այդ պատճառով էլ այս կարգի ակտերն անվանում ենք խորհրդատվական եզրակացություններ: Ինչ վերաբերում է դրա փաստացի հետեւանքներին, թեեւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ տվյալ փաստաթուղթը պարտադիր իրավաբանական ուժ չունի, սակայն փորձը ցույց է տալիս, որ իր գոյության ավելի քան 60-ամյա պատմության մեջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը մոտավորապես 25 անգամ խորհրդատվական եզրակացություններ է տվել տարբեր հարցերի վերաբերյալ, եւ այդ խորհրդատվական եզրակացությունները լուրջ ազդեցություն են ունեցել միջազգային իրավունքի հետագա զարգացման վրա: Այսինքն` այո', խորհրդատվական եզրակացությունը պարտադիր չէ կատարման համար, սակայն այն զգալի դերակատարություն կունենա այս հարցում հետագա միջազգային պրակտիկայի վրա:

-Ստացվո±ւմ է արդյոք, որ այս նախադեպը կարող է միջազգային իրավունքի աղբյուրի դեր խաղալ հետագայում:
  -Ոչ թե իրավունքի աղբյուր, այլ հեղինակավոր փաստաթղթի, որում փորձ է արվել փաստելու այն, որ ժամանակակից միջազգային իրավունքում գոյություն չունի որևէ ընդհանուր միջազգային իրավական նորմ, որն արգելում է միակողմանիորեն անկախություն հռչակելը:

-Այս միջադեպը աննախադեպ էր, քանի որ միջազգային դատարանը չի զբաղվել այն հարցով, թե որքանով է շրջանի անջատումը կամ պետության անկախացումը համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին: Ինչո±վ էր պայմանավորված ՄԱԿ-ի դատարան դիմելու որոշումը:
  -Ես սա արտառոց երեւույթ չեմ համարում: ՄԱԿ-ի միջազգային դատարանը մշտապես չափազանց լուրջ եւ չափազանց կարեւոր հարցերով է խորհրդատվական եզրակացություն տվել` ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ, Ցեղասպանության կոնվենցիայի նկատմամբ վերապահումներ կատարելու վերաբերյալ, միջուկային զենքի օգտագործման իրավաչափության վերաբերյալ, Պաղեստինում Իսրայելի կողմից բաժանարար պատի կառուցման իրավաչափության վերաբերյալ եւ այլն: Այսինքն` ես չէի ասի, որ սա աննախադեպ, դատարանին ոչ բնորոշ գործառույթ էր` պատասխան տալ չափազանց կնճռոտ եւ խրթին մի իրավաբանական հարցի: Իհարկե, առաջին անգամն է, որ նման ձեւակերպմամբ հարց է ներկայացվում ՄԱԿ-ի միջազգային դատարան` իրավունք ունե±ր այս կամ այն սուբյեկտը միակողմանիորեն հայտարարել իր անկախության մասին:

-Ինչպե±ս կգնահատեիք մեծ տերությունների վերաբերմունքը եւ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:
  -Մի շարք պետություններ, մասնավորապես, ԱՄՆ-ն ի սկզբանե կողմ չէր դատարանում այս հարցի քննարկմանը, քանի որ դատարանը կարող էր նաեւ բացասական պատասխան տալ, իսկ Ռուսաստանը եւ Սերբիան ջատագով էին գործընթացին` հույս ունենալով, որ ի վերջո դատարանը կկարողանա վերջ դնել Կոսովոյի անկախության ճանաչման հաղթարշավին, որ բավական լուրջ թափ է ստացել, եւ արդեն իսկ 69 պետություն ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Հնարավոր է, որ այս որոշումից հետո ճանաչման գործընթացը ավելի լուրջ թափ ստանա, եւ գուցե այս պետությունների թիվը կտրուկ կմեծանա մոտ ապագայում:

-Կարո±ղ ենք ասել, որ այս եզրակացությամբ ազգերի ինքնորոշման իրավունքը վեր դասվեց տարածքային ամբողջականության սկզբունքից:
-Ո'չ: Ո'չ տարածքային ամբողջականության սկզբունքը, ո'չ էլ ազգերի ինքնորոշման իրավունքը չեն կարող մեկը մյուսից վեր դասվել, քանի որ միջազգային իրավունքի սկզբունքները մեկ ամբողջական համակարգ են, եւ դրանցից մեկի բացարձակացումը կհանգեցնի համակարգի խարխլմանը: Ես չեմ կարծում, որ արդի միջազգային իրավունքի հիմնարար որեւէ սկզբունք առավելություն ունի մյուսի նկատմամբ: Անդրադառնալով ինքնորոշման իրավունքին` պետք է նշեմ, որ դատարանին ներկայացված հարցադրումը չէր ենթադրում այն հարցին պատասխանելը, թե օրինական է, արդյոք, արտաքին ինքնորոշումը, թե ոչ. դատարանը պարզապես չի անդրադառնում այս խնդրին: ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մեջ, մասնավորապես 83 կետում նշվում է, որ ինքնորոշման եւ պետության անկախացման հիմնահարցը չի ներառվում դատարանի քննությանը ներկայացրած հայցի շրջանակների մեջ: Այլ կերպ ասած` դատարանն իրավասու չէ անդրադառնալու արտաքին ինքնորոշման իրավաչափության կամ ոչ իրավաչափության հիմնախնդրին, ինքնորոշման իրավունքի այս կամ այն դրսեւորմանը: Դատարանի առջեւ դրված էր կոնկրետ հարց` արդյո±ք Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Այն, թե ինչ դերակատարություն կունենա այս որոշումը ինքնորոշման իրավունքի համար, պարզ չէ: Այդ կապը անուղղակի է: Իսկ այն, որ անկախություն հռչակելը լիովին իրավաչափ է այսօր արդեն իսկ որեւիցե մեկի մոտ կասկած չի հարուցում:

-Այս եզրակացությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա: 
-Սա ընդհանուր բարենպաստ մթնոլորտ է ստեղծում: Դատարանը հաստատել է որեւէ սուբյեկտի իրավունքը` հռչակել անկախություն, եւ հաստատել է, որ դա համահունչ է միջազգային իրավունքին: Դա անհրաժեշտ հիմնապաստառ է ստեղծում միջազգային իրավական զարգացումների համար, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի կամ որեւէ այլ սուբյեկտի համար, որը ձգտում է ավարտին հասցնել միջազգային իրավասուբյեկտության ճանաչման հասնելու գործընթացը: Այս որոշումը, իհարկե, ե'ւ իրավական, ե'ւ քաղաքական առումով կարող է Լեռնային Ղարաբաղի համար որոշակիորեն օգտակար լինել: Սա, անխոս, դրական փաստաթուղթ է, բայց կարիք չկա կառչել միայն դրանից: Այն առնչվում է Կոսովոյին եւ անմիջական առնչություն չունի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ: Եվ ես այստեղ ստիպված եմ ակնարկել, որ ՀՀ-ն որեւէ քայլ չի ձեռնարկել, որպեսզի մասը դառնա այդ գործընթացի, ներկայացնի ՀՀ-ի դիրքորոշումը միջազգային դատարանին, պատասխանի Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հիմնավորումներին եւ այլն: Կարելի է ասել, որ ՀՀ-ն անտեսողական մոտեցում է դրսեւորել այս ողջ գործընթացում, եւ սա, իմ կարծիքով, թույլ չի տվել առավել հստակեցնել այս եզրակացության այն մանրամասները, որ կարող էին անհրաժեշտ լինել նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի իրավաչափությունը հավաստելու համար:

-Ունե±ք ակնկալիքներ, որ հետագայում կարող են քայլեր ձեռնարկվել այդ ուղղությամբ, եւ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը նույնպես բարձրացվել ՄԱԿ-ի միջազգային դատարանում:
-Չեմ մտածում, որ ՀՀ-ն նման քայլերի կդիմի, մի շարք պատճառներով, եւ պատճառներից մեկն այն է, որ Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությունների մեջ, եւ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակված չեն դուրս բերել այդ հարցը ԵԱՀԿ շրջանակներից եւ այլ միջազգային մարմնի քննությանը հանձնել: Այդ պատճառով չեմ կարծում, որ այդ հարցը քննարկման կդրվի ՄԱԿ-ի դատարանում: Այդուհանդերձ, Հայաստանը այս տարիների ընթացքում հնարավորություն ուներ արտահայտելու իր դիրքորոշումը միջազգային իրավունքի տեսակետից, սակայն չօգտվեց այդ հնարավորությունից:  

Աննա Կարապետյան
  24.07.2010


 
 
2010-09-03 19:30:35
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
Մանրամասն
2010-09-03 16:10:05
ՍՈՒՐԲ ԽԱՉ. ԱՌԱՆՑ ԽԱՉԻ ...
Ըստ տեղեկությունների, պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբե ...
Մանրամասն
2010-09-03 14:06:26
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ ...
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի կառավա ...
Մանրամասն
2010-09-03 12:32:07
ԱՂԱՍԻՆ` ՓԱՌՔԻ ՍՐԱՀԻ ԹԵԿԱՆԾՈՒ ...
Թենիսի Մեծ սաղավարտ մրցաշարերի ութակի հաղթող, ամերիկացի Անդր ...
Մանրամասն
2010-09-03 11:52:42
ՏՊՈՂ ՄԵՔԵՆԱՆ ՆԱԵՎ ՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ...
Ամերիկացի գիտնականները հայտաբերել են տարբեր ուտեստներ պատրա ...
Մանրամասն
 
Գրանցվել
  
 
 
 
 
 
 
 



ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Իրավագետ, "Ժողովրդավարություն" ՀԿ նախագահ ...
 
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գեղարքունիքի թեմի առաջնորդ, ՀԽ անդամ ...
 
ՊԱՏԱՐԱԳԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՀՈԳԵՎՈՐ ԵՆ ...
ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գեղարքունիքի թեմի առաջնորդ, ՀԽ անդամ-Սրբազա'ն հայր, մասնակցելով Աղթամար կղզու Սուրբ խաչ եկ ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
ՌԴ արտգործնախարար ...
 
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ ՌԴ արտգործնախարար-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Լավրով, շնորհակալությո՛ւն, որ համաձայնեցիք հարցազրույցին: Պարո՛ն Լավր ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am
Copyright © 2006-2010 ARMEDIA IAA Inc.
All rights reserved