Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


 

 

"ՀՈՒՍՈՎ ԵՄ` ԻՄ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ"


ԱՐՄԱՆ ԳԱՍՊԱՐ   
Լրագրող
  


-Պարո՛ն Գասպար, պատմեցե՛ք խնդրեմ Ձեր ընտանիքի մասին, ինչպե՞ս է այն հայտնվել Շվեյցարիայում:
-Ես ծնվել եմ 1924 թ. Մոնթղո քաղաքում, եւ ինձ կնքել են Արմեն Գասպարյան անունով: Հայրս Վան քաղաքից էր, իսկ մայրս` Շվեյցարիայից: Հետագայում, դառնալով լրագրող, ես փոխեցի իմ անունը:
Երբ ես 7-8 տարեկան էի, Շվեյցարիայում գործում էր մի մանկատուն, որտեղ կային 100-ից ավելի հայ երեխաներ, ովքեր փրկվել էին Ցեղասպանությունից: Իմ հայրը ազգայնամոլ էր եւ շատ էր ցանկանում, որ իր որդին հայ մեծանա, հայերեն խոսի: Այդ պատճառով ես այդ մանկատուն էի հաճախում որպես հյուր, քանի որ այնտեղ պաշտոնական լեզուն հայերենն էր: Նշեմ, որ մանկատան ղեկավարները շվեյցարացիներ էին, ովքեր շատ լավ էին վերաբերվում հայերին եւ ցանկանում էին օգնել նրանց: Այդ հասակում ես սովորեցի հայերեն գրել, կարդալ, խոսել: Ցավոք, ավելի մեծ տարիքում մոռացա` չգործածելու պատճառով, չնայած այժմ էլ մի քիչ հասկանում եմ եւ կարդում հայերեն:

-Խնդրեմ, խոսե՛ք Ձեր լրագրողական կարիերայի մասին, ի՞նչպես եք ընտրել այդ ուղին:
-Ժնեւի համալսարանում ուսում ստանալուց հետո ես սկսեցի աշխատել հայտնի շվեյցարական թերթում` որպես լրագրող: Իսկ առաջին գործուղումս եղել է Հունաստան` Քաղաքացիական պատերազմի տարիներին, որտեղ աշխատում էի որպես թղթակից: Հունաստանից Շվեյցարիա վերադառնալուց հետո աշխատել եմ միջազգային կազմակերպությունում մոտ քսան տարի:

-Ի՞նչ հիշարժան դեպքեր կարող եք հիշել Ձեր գործունեության ընթացքում:
- Այս դեպքում պետք է նշեմ իմ առաջին այցը Հայաստան, երբ ցանկանում էի տեսնել ոչ միայն Արեւելյան, այլեւ Արեւմտյան Հայաստանը` հատկապես Վանը: Ես ստացա հատուկ թույլտվություն` Արեւմտյան Հայաստան այցելելու համար, երբ բացատրեցի, որ ցանկանում եմ իմանալ, թե որտեղից եմ ծնունդով:

-Իսկ Ձեր լրագրողական կարիերայի ընթացքում ի՞նչ արգելքների եք հանդիպել:
-Դժվարությունների հանդիպել են ամենուր, սակայն ես հաղթահարել եմ դրանք: Նույնիսկ 1964 թվականին գրված Վանի վերաբերյալ իմ հոդվածը թարգմանվել է թուրքերեն եւ տպագրվել Milliyet թերթում: Դա վկայում է, որ նրանք ինձ համարում էին ազնիվ եւ օբյեկտիվ:

-Դուք միշտ շատ ամուր կապեր եք ունեցել Շվեյցարիայի հայկական համայնքի հետ: Ի՞նչ ակնառու դեմքեր կարող եք հիշատակել:
-Պետք է նշեմ, որ իմ ամենամոտ ընկերը Վարուժան Աթաղյանն էր, ով մի քանի տարի առաջ է մահացել: Նա ականավոր գործիչ էր` Միջուկային հետազոտությունների կենտրոնի տնօրենը: Նա հայոց նպատակների հետեւորդներից էր, հատկապես, մեծ նշանակություն էր տալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Կան հայեր, ովքեր իրենց անունն են թողել շվեյցարական բիզնեսի մեջ: Օրինակ` Շվեյցարիայում կա հանքային ջուր, որը կոչվում է Արգինա. բառը ծագում է Անի քաղաքի մոտ գտնվող գյուղի անվանումից: Այդ բիզնեսի հիմնադրի անունը Բյուզանդ Մասլաֆ էր, որ ծագել է Մասլաֆյան ազգանունից: Նա բնակություն էր հաստատել այստեղ` Շվեյցարիայում:
Մեկ այլ ականավոր մարդ էր Ջեֆահիլդյանը, ով հանրահայտ քիմիկոս էր եւ հիմնադրել է գործարան: Այդ գործարանն արտադրում է արհեստական քարեր, որոնք օգտագործվում են ինքնաթիռների արտադրության մեջ: Իմ լավագույն ընկերներից մեկը` բանաստեղծ Վահե Գոդելը, այժմ բնակվում է Ժնեւում: Նրա հայրը շվեյցարացի էր, իսկ մայրը` հայ: Նա գրում է հայերեն եւ ֆրանսերեն, թարգմանել է հայ բանաստեղծների աշխատանքների ժողովածուները:

-Խնդրեմ, պատմեցե՛ք Ձեր աշխատությունների մասին:
 -Իմ աշխատանքները հիմնականում կապված են Հայաստանի հետ: Օրինակ` եղել եմ Կովկասում եւ գրել եմ գիրք Հայաստանի, Վրաստանի, Չեչնիայի եւ Ադրբեջանի վերաբերյալ: Նշեմ, որ Ադրբեջանում ինձ շատ ջերմ են ընդունել:
Բավականին մեծ հետաքրքրություն առաջացրին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հոդվածներս եւ Լոզանի պայմանագրի վերաբերյալ գիրքը: Վերջինս իմ լավագույն աշխատանքներից մեկն է, որում փորձել եմ ցույց տալ, թե այդ պայմանագիրը ինչ վնաս էր ներկայացնում Հայաստանի համար:

-Ունե՞ք այնպիսի աշխատանքներ, որոնք թարգմանվել են հայերեն:
-Լոզանի պայմանագրի մասին գիրքս ունի հայերեն թարգմանություն: Մի ամերիկահայ այնքան էր հավանել այն, որ անգլերենի փոխարեն թարգմանել էր հայերեն: Այն հրատարակվել է ԱՄՆ-ում:

-Դուք շատ եք գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, չե՞ք կարծում, որ այդ հոդվածները իրոք նպաստել են Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
-Հույս ունեմ, որ իմ հոդվածները իսկապես օգտակար են եղել այդ գործընթացում:

-Ունե՞ք կապեր Հայաստանի հետ:
-Այո՛, իհարկե: Յուրաքանչյուր Նոր տարի Հայաստանի կառավարությունից ստանում եմ ամանորյա շնորհավորանքներ: Ինչպես նաեւ ինձ համար մեծ պատիվ էր շուրջ տասը տարի առաջ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը:

-Ի՞նչ կմաղթեիք Հայաստանին, հայ ժողովրդին:
- Հույս ունեմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ի վերջո հաշտեցում կլինի:


Նունե Մելքոնյան
Հարցազրույցն իրականացվել է
"Մեր հարեւան Եվրոպան-Շվեյցարիա" ծրագրի շրջանակում
16.02.2011


 
2013-05-21 17:57:53
ԱՄՆ-ն 200 մլն դոլար կհատկացնի Հորդանանին
ԱՄՆ-ն խոստացել է տնտեսական օգնության փաթեթի շրջանակներում 2 ...
Մանրամասն
2013-05-21 17:43:23
Լուկաշենկոն հայտարարել է “Եվրատեսիլում” կեղծիքների մասին
Ռուսաստանի կողմից Բելառուսի մասնակից Ալյոնա Լանսկայի օգտին ...
Մանրամասն
2013-05-21 17:32:22
Ասադը նշանակել է “սիրիական խաղաղ գործընթացի” ղեկավարներին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հինգ բարձրաստիճան պաշտոնյաների ...
Մանրամասն
2013-05-21 17:10:37
Նոր պայթյուն Իրաքում
Առնվազն 13 մարդ մահացել է Իրաքում տեղի ունեցած նոր պայթյուն ...
Մանրամասն
2013-05-21 16:48:14
Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բ. Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամեր ...
Մանրամասն
2013-05-21 16:29:30
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կկառուցեն ոսկուց մետրո
Սպասվում է, որ մետրոյի կայարանը կլինի աշխարհում ամենաթանկեր ...
Մանրամասն
2013-05-21 15:16:27
Սերբիայի և Կոսովոյի վարչապետները Բրյուսելում կքննարկեն երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը
Սերբիայի և Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչը և Հաշիմ Տաչին ...
Մանրամասն
2013-05-21 15:11:33
ԵԱՀԿ ՄԽ միջնորդները տարածաշրջան կայցելեն մայիսի 22-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կսկսվի մա ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved