Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Մայիսի 9-ը հայ ազգի համար բեկումնային օր համարու՞մ եք:

Այո: 66%
Ոչ: 27%
Դժվարանում եմ պատասխանել: 7%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


 

 
ԱՄՆ. ռասիզմը շարունակում է բազմամշակութային հասարակության խնդիրներից մնալ


Ջոն Հոնոր   
Նյու Մեքսիկոյի պետական համալսարան, պատմության պրոֆեսոր
  

-Որո՞նք են ամերիկյան կրթական համակարգի առանձնահատկությունները:
-Ամերիկյան կրթական համակարգը մեծ ազատություն է տալիս հետազոտելու եւ դասավանդելու այնպես, ինչպես ճիշտ ես համարում։ Շատ չնչին վերահսկողության է ենթարկվում այն, թե ինչ ենք մենք՝ դասախոսներս դասավանդում, ինչ հետազոտություններ ենք իրականացնում։ Կարծում եմ՝ եվրոպական կրթական համակարգերում այդպիսի ազատություն չկա, ինչպես մեզ մոտ։ Մյուս կողմից՝ աստիճանաբար նվազում է կրթական համակարգին տրամադրվող ֆինանսավորումը։ Վերջին 3-4 տարիների ընթացքում կրթության ֆինանսավորումը խիստ կրճատվել է ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր դպրոցներում, բուհերում։
Կարծում եմ՝ մենք շարժվում ենք դեպի քիչ տեքստագրության հասարակություն։ Ուսանողները, որոնց դասավանդում եմ, ավելի քիչ գրքեր են կարդում, քան ես էի կարդում նրանց տարիքում։ Ես այժմ էլ կարդում եմ, սիրում եմ գիրքը, սիրում եմ կարդալ։ Բայց կարծում եմ՝ նրանք ավելի շատ տեղեկատվություն են ստանում համացանցից, նրանց տեղեկատվությունը ավելի քիչ տեքստային է, ավելի վիզուալ եւ աուդիո տեսքով է։ Փոխվել են տեղեկատվության աղբյուրները։

-Ի՞նչ նորարարական մեթոդներ եք կիրառում Դուք դասավանդման ընթացքում:
-Ինձ համար շատ կարեւոր է ուսանողների հետ կապ հաստատել լոկալ օրինակների հիմքի վրա։ Ես աշխատում եմ այնպես անել, որ նրանք իրենց պատկերացնեն իրենց պապերի կամ ծնողների դերում, հայտնի պատմական կերպարների դերում: Չէ՞ որ մեր բոլոր հարազատներն ու նախնիներն էլ պատմություն են անցել, նրանցից ոմանք մասնակցել են որոշ շարժումների, ոմանք պատերազմի մասնակից են եղել։ Նրանցից ոմանք ապրել են պատմական կարեւոր ժամանակաշրջանում եւ այդ պատմությունն անցել են իրենց ընտանիքով։ Պատմությունն այն չէ, ինչ տեղի է ունեցել ինչ-որ հեռու մի վայրում, այլ այն է, ինչը եղել է մեր կողքին։ Իմ ուսանողները դուրս են գալիս համալսարանից եւ կերտում ու ուսումնասիրում են պատմությունը իրենց ծնողների, ընկերների, ծանոթների հետ։

-Դժվա՞ր է դասավանդել բազմամշակույթ համայնքում։
-Չեմ կարծում, որ դժվար է դասավանդել բազմամշակույթ համայնքում, դա նոր գյուտերի տարածք է ինձ համար։ Ես ունեցել եմ իմ մշակույթը, որում մեծացել եմ, դա իմ ծագումն է, իմ ընտանիքը, եւ հետաքրքիր է գալ ու դասավանդել այլ մշակույթ կրող անձանց։ Երբեմն չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է տեղի ունենում, այդ ժամանակ խոսում եմ այլ մասնագետների հետ, հասկանում եմ, որ նրանք այդ բանը այլ կերպ են ընկալում եւ փորձում եմ հասկանալ նրանց։ Յուրաքանչյուր մշակույթ բազմազան է, եւ ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել տարբեր մշակույթի տեր ուսանողների հետ։

-Պատմություն դասավանդելիս ի՞նչ տեղ է զբաղեցնում հայրենասիրության դաստիարակումը։

-Պատմություն դասավանդելով՝ ես միայն ԱՄՆ-ի հաջողությունների մասին չեմ պատմում: Ճիշտ է՝ մենք շատ հաջողություններ ենք ունեցել, բայց եղել են նաեւ դժվար ժամանակներ, եղել են գործադուլներ, պատերազմներ, ողբերգություններ։ Մեր երկիրը շատ այլ երկրների նման շատ փորձությունների միջով է անցել։ Եթե ես կարողանամ ստիպել իմ ուսանողներին մտածել, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրում, որպեսզի նրանք վերլուծելով մոտենան այդ ամենին, կարծում եմ՝ այդ դեպքում հաջողության հասած կլինեմ։

-Դուք նաեւ միջուկային զենքերի պատմություն եք դասավանդում, ի՞նչ եք կարծում ի՞նչը կարող է խաղաղության գրավական դառնալ աշխարհում:

-Հերոսիմայում եւ Նագասակիում ատոմային զենքի կիրառման արդյունքում հազարավոր մարդիկ մահացան։ Այն ժամանակ ուրանի հարստացումը եւ կիրառումը վերահսկվում էր մի երկրի՝ Միացյալ Նահանգների կողմից: Ենթադրվում էր, որ հետագայում եւս այդ ամենը կկառավարվի մեկ կենտրոնի կողմից: Սակայն չեմ կարծում, որ դա հնարավոր է. դա ուտոպիստական գաղափար է։ Մեր աշխարհը շատ բազմազան է, շատ տարբեր ժողովուրդներ կան, չեմ կարծում, որ տարբեր պետություններ ու ժողովուրդներ կհամաձայնեն թույլ տալ, որ Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Մոսկվայում որոշեն, թե ով պետք է վերահսկի իրենց երկիրը, ժողովրդին ու մշակույթը։ Չեմ կարծում, որ մեկ երկրի գերիշխանությունը հնարավոր է, թեեւ դրա մասին շատ էր խոսվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այնպես որ, ոչինչ եւ ոչ ոք չի կարող լիովին վերահսկել իրավիճակը …

-ԱՄՆ-ին հաջողվել է տարբեր ժողովուրդներ հյուրընկալել իր տարածքում եւ նրանց միջեւ խաղաղություն ապահովել։ Կարծում եք՝ հնարավո՞ր է այս օրինակը փոխառել այլ մակարդակում։

-Դա ճիշտ է, սակայն մենք մեր խնդիրներն ունենք "բազմամշակութայինության" պատճառով, այդ խնդիրների շարքում է ռասիզմը։ Չնայած մեծ հաջողությունների ենք հասել՝ տալով ամերիկացիներին քաղաքական մեծ ազատություն, աշխատանքի հնարավորություն, ունենք առաջին աֆրիկացի նախագահը, բայց դեռեւս խնդիրներ կան, դեռեւս շատ մարդիկ կան երկրում, որոնք չեն սիրում նրան, քանի որ նա սեւ է։ Չեմ կարծում, որ քաղաքական առումով կարող ենք այդ օրինակը տարածել մեր երկրից դուրս, ամեն երկիր ունի իր քաղաքական համակարգը։ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, տնտեսական եւ մշակութային գլոբալիզացիան, որ ընթանում է հեռուստատեսության, երաժշտության, նորաձեւության միջոցով, կարող է հանգեցնել որոշակի ներդաշնակության։ Այնուամենայնիվ, աշխարհի մեծ մասին դուր չի գալիս արեւմտյան մշակույթը, ուստի դժվար է կանխատեսել, թե ինչը կարող է խաղաղության գրավական դառնալ: Հույս ունենք, որ առկա խնդիրներից յուրաքանչյուրը ժամանակի ընթացքում իր լուծումը կգտնի։ Ոմանք ձգտում են ապրել ներդաշնակության մեջ, իսկ մյուսները ձգտում են պահպանել իրենց կրոնը, մշակույթը, ցանկանում են ապրել այն կյանքով, որ իրենց ծնողներն ու պապերն են ապրել, եւ չեն ուզում արդիականանալ, պաշտպանում են իրենց ունեցածը։
Հարցազրույցը` "Արմեդիա" ՏՎԳ-ի
Իրականացվել է ԱՄՆ Պետքարտուղարության օժանդակությամբ
իրականացվող "Քաղաքականությունից այն կողմ. ամերիկյան ոգի"
ծրագրի շրջանակներում
22.02.2012
 
2013-05-18 21:33:42
Ահաբեկչություն Իրաքում
Իրաքում, այսօր՝ մայիսի 18-ին, ահաբեկչությունների զոհ է դարձ ...
Մանրամասն
2013-05-18 17:19:02
Օբաման և Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ ...
Մանրամասն
2013-05-18 16:46:35
Ջոն Քերրին կմեկնի Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 21-ին մեկշաբաթյա գործուղ ...
Մանրամասն
2013-05-18 16:39:35
Կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը
Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակով ...
Մանրամասն
2013-05-18 16:31:27
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Միացյալ Թագավորություն
Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտու ...
Մանրամասն
2013-05-17 17:55:50
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները
Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգ ...
Մանրամասն
2013-05-17 16:43:10
Yahoo!-ն բանակցություններ է վարում Tumblr-ի հետ
Yahoo! ընկերությունը բանակցություններ է վարում Tumblr-ի հետ ...
Մանրամասն
2013-05-17 15:08:47
Տեղի ունեցավ ՀՀ դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի ն ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved