Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Մայիսի 9-ը հայ ազգի համար բեկումնային օր համարու՞մ եք:

Այո: 66%
Ոչ: 27%
Դժվարանում եմ պատասխանել: 7%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


 

 
Վիգեն Քոչարյան. "ԼՂ առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերը կատարել են իրենց պատմական առաքելությունը"


Վիգեն Քոչարյան   
Իրավագետ-միջազգայնագետ,
ԵՊՀ ամբիոնի վարիչ
  

Ադրբեջանը հաճախակի է անդրադառնում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի (ԱԽ) կողմից 1993թ. ԼՂ առնչությամբ ընդունված 4 բանաձեւերին: Միաժամանակ դրանցով է փորձում հիմնավորել հակահայկական քարոզչությունը եւ իր բնակչությանն ու միջազգային հանրությանը այլ լույսի ներքո ներկայացնել այդ բանաձեւերը:
Ինչպես գիտենք, 2011թ.-ին Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, իսկ վերջերս էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ադրբեջանական "ANS" հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է կրկին ներգրավվի ԼՂ հակամարտության գործընթացում նոր բանաձեւեր ընդունելու միջոցով:
Փորձեցինք ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի շուրջ որոշակի պարզաբանումներ ստանալ իրավագետ-միջազգայնագետ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանից:

-Պարո՛ն Քոչարյան, խնդրեմ ասացե՛ք, ինչպիսի՞ն է ՄԱԿ-ի Կանոնադրություն եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի հարաբերակցությունը: Ինչպե՞ս է այդ կապն արտահայտվում ՄԱԿ ԱԽ բանաձեւերի իրականացման պրակտիկայում:
-Նախ պետք է նշել, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը ենթադրում է, որ Անվտանգության խորհուրդը որոշումներ է ընդունում, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար եւ գործում են ցանկացած պարագայում, ինչն էլ իր հերթին պայմանավորված է նրանով, որ Անվտանգության խորհուրդն այն բացառիկ մարմինն է, որը պատասխանատվություն է կրում աշխարհում խաղաղության ապահովման համար: Այն ՄԱԿ-ի միակ մարմինն է, որի որոշումներն իրավական ուժով են օժտված:
Նման ուժով օժտված բանաձեւեր են նաեւ ԼՂ խնդրին առնչվող բանաձեւերը, որոնց գնահատական տալու համար պետք է հաշվի առնել այն, որ դրանք ընդունվեցին ռազմական գործողությունների ընթացքում, եւ, բնականաբար, ԱԽ-ի առջեւ կանգնած էր խնդիր՝ անհապաղ կրակի դադարեցման (եւ ոչ խնդրի կարգավորման) եւ, առավել եւս, նպատակ չէր հետապնդում պարզաբանելու միջազգային սկզբունքների հարաբերակցությունը: Ասել է թե՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունն ինքնին ենթադրում է, որ դրանցում պարտադիր են ե՛ւ տարածքային ամբողջականության, ե՛ւ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի անթույլատրելիության, ե՛ւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները: Ադրբեջանը պատեհ թե անպատեհ հաճախակի վկայակոչում է այս բանաձեւերը, մինչդեռ միջազգային իրավունքի, առհասարակ բանաձեւերի իրականացման պրակտիկայի եւ մասնավորապես այդ բանաձեւերի առջեւ դրված նպատակների տեսանկյունից՝ բանաձեւերին տրվող ադրբեջանական մեկնաբանությունները կոռեկտ չեն կարող համարել:
Ադրբեջանը հաճախ մեջբերում է այն, որ բանաձեւերում ամրագրվում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Բնականաբար, միջազգային խաղաղության ապահովմանը կոչված այս կառույցն այլ բան ենթադրել չէր էլ կարող, սակայն սա չի նշանակում, որ այս նշումը բանաձեւերում որեւէ հակասության մեջ է մտնում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ կամ բացառում է դրա հնարավորությունը: Դրանք սկզբունքներ են, որոնք միասնություն մեջ են կազմավորում միջազգային իրավունքի համակարգը:
Ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, ապա, այո՛, տարածքային ամբողջականության խախտումը մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է ենթադրում: Մինչդեռ ինքնորոշման իրավունքի համատեքստում ժողովրդի ինքնորոշման համար պայքարի արդյունքում կարող են տարածքային փոփոխություններ տեղի ունենալ, եւ խախտվել "տարածքային ամբողջականություն" ասվածը: Ավելին՝ այս իմաստով պետք է տարբերակել առհասարակ "տարածքային ամբողջականությունը"՝ իբրեւ սկզբունք, եւ "տարածքային ամբողջականությունը"՝ իբրեւ հասկացություն: Միջազգային հանրությունն անվերապահորեն պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը միայն այն դեպքում, երբ, ինչպես վերը նշվեց, մի պետություն փորձում է խախտել մյուսի տարածքային ամբողջականությունը: Մնացած դեպքերում այն միջազգային հանրության կողմից այդպիսի բացարձակ պաշտպանություն չի վայելում, ինչին եւ ականատես եղանք Կոսովոյի, Հարավային Սուդանի, Էրիթրեայի, Արեւելյան Թիմորի եւ այլ դեպքերում:
Խոսելով ԼՂ խնդրին առնչվող ԱԽ բանաձեւերի մասին՝ պետք է նշել նաեւ, որ դրանցից յուրաքանչյուրը պարունակում էր կոչ հակամարտության կողմերին՝ դադարեցնելու զինված գործողությունները, որոնցում, ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը չի դիտարկվում իբրեւ հակամարտության կողմ, եւ համապատասխան կոչերն ուղղված են ԼՂ հայկական ուժերին: Հետեւաբար այս իրողությունն է ինքնին թելադրում իրավիճակը դիտարկել ԼՂ ինքնորոշման համատեքստում:

-ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի շարքում բովանդակային առումով գոյություն ունի՞ արդյոք որեւէ հիերարխիա:
-Ինչպես արդեն նշվեց, ՄԱԿ-ի ԱԽ-ն կոնֆլիկտային իրավիճակներում պարտադիր ուժով օժտված որոշումներ ընդունող միակ պատասխանատու մարմինն է, եւ այս տեսանկյունից ԱԽ կողմից ընդունված բանաձեւերը բովանդակային հիերարխիայի ենթարկելը ճիշտ չեմ համարում:
Իսկ ինչ վերաբերում է բանաձեւերի ստորակարգմանը՝ ըստ դրանցում պատժամիջոցների առկայության կամ բացակայության, ապա պետք է նշել, որ բանաձեւերի նմանատիպ դասակարգում գոյություն չունի, թեպետ այս առումով կարելի է ասել, որ ԼՂ խնդրին վերաբերող բանաձեւերը որեւէ պատժամիջոց չէին նախատեսում հակամարտող կողմերի համար: Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի համաձայն՝ կողմերն առ այսօր շարունակում են բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել:
Գործնական առումով առավել հրատապ կարող են ընկալվել այն բանաձեւերը, որոնք վերջնաժամկետ են պարունակում, թեպետ այսպիսի պնդումը եւս իրավական որեւէ հիմք ունենալ չի կարող: Ուստի այս իմաստով եւս բանաձեւերի միջեւ տարբերակում անցկացնելն անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր բանաձեւ ինքնատիպ է, յուրօրինակ:

-Միջազգային պրակտիկայում հաճախակի՞ են արդյոք ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի իրականացումից "հրաժարվելու" դեպքերը: Ինչպիսի՞ն կարող են լինել նման քայլի իրավական եւ գործնական հետեւանքները:

-ԱԽ պրակտիկան ցույց է տալիս, որ այն բանաձեւերը, որոնց իրականացումը բացահայտ անհնար է թվում, ԱԽ մշտական անդամ պետություններից որեւէ մեկի կողմից, որպես կանոն, չեզոքացվում են վետոյի կիրառմամբ եւ, ի վերջո, չեն ընդունվում, ինչը եւ վերջերս տեղի ունեցավ Սիրիային առնչվող բանաձեւի պարագայում: Այն չընդունվեց Ռուսաստանի ու Չինաստանի կողմից կիրառված վետոյի արդյունքում: Ուստի ԱԽ բանաձեւերից "հրաժարվելու" հնարավորությունն այս իմաստով զգալիորեն նվազում է, քանի որ խնդրահարույց կամ անիրականանալի որոշումների ընդունման հավանականությունը փոքր է:
Իրավական առումով բանաձեւերից "հրաժարումը" կարող է բերել ԱԽ-ի կողմից խնդրին նոր անդրադարձի ու նոր բանաձեւի ընդունմանը, ինչը համապատասխան փոփոխություններ, նոր դրույթներ կամ պատժամիջոցներ կնախատեսի, որը տեղի ունեցավ իրաքա-քուվեյթյան առաջին պատերազմի ընթացքում: Սակայն Իրաքի դեպքում իրական պատերազմ էր ընթանում երկու պետությունների միջեւ, երբ դրանցից մեկը բռնազավթել էր մյուսի տարածքը, իսկ ազգամիջյան հակամարտությունների (այդ թվում եւ ԼՂ կոնֆլիկտի) դեպքում ժողովուրդը պայքարում է իր անկախության համար եւ այդ զինված պայքարի ընթացքում որոշակի տարածքներ (ի դեպ, երկկողմանի) անցել են այս կամ այն հակամարտող կողմի տիրապետության տակ:
Ուստի այս բոլոր տարբերությունները հաշվի առնելով՝ պետք է նշել, որ ԼՂ խնդրին վերաբերող ԱԽ բանաձեւերը, որոնք իբրեւ հակամարտության կողմ են ճանաչում Ադրբեջանի Հանրապետությունն ու ԼՂ հայկական ուժերը (ՀՀ-ի մասին նշելով միայն բանաձեւերի իրականացման նպատակով ԼՂ հայերի վրա ազդեցություն գործադրելու համատեքստում), լավագույն պատասխանն են Ադրբեջանի քարոզչությանը, որն անարդարացիորեն եւ որեւէ իրավական հիմք չունենալով՝ փորձում է Հայաստանին "ագրեսոր" անվանել:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի մեղադրանքներին՝ համաձայն որոնց բանաձեւերը չեն իրականացվում մեր կողմից, ապա Մինսկի խմբում տեղի ունեցող բանակցային գործընթացն ինքնին բանաձեւերի իրականացման ապացույց է. չէ՞ որ հենց այս բանաձեւերն էին նախատեսում կրակի դադարեցումն ու Մինսկի գործընթացում հակամարտության հետագա կարգավորումը: Ինչպես մենք գիտենք, ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերը խնդրի վերջնական կարգավորումը հենց ԵԱՀԽ (այժմ ԵԱՀԿ) Մինսկի խմբին էին պատվիրակում:

-Պարո՛ն Քոչարյան, ըստ Ձեզ, բանաձեւերը հենց մանդա՞տ են տրամադրել Մինսկի խմբին՝ զբաղվելու Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, այնպես, ինչպես Կոսովոյի դեպքում՝ UNMIK-ին:
-Այո՛, սա հենց մանդատի տրամադրում էր:

-Գոյություն ունի՞ արդյոք ՄԱԿ-ի որեւէ կառույցում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի "վիճարկման" ընթացակարգ:

-Ինչպես արդեն նշվեց, Անվտանգության խորհուրդն այն բարձրագույն մարմինն է, որը պատասխանատվություն է կրում միջազգային անվտանգության ու խաղաղության ապահովման համար: Բնականաբար, ԱԽ բանաձեւերի "վիճարկման" ընթացակարգ գոյություն չունի: Բանաձեւերի ընդունման պրակտիկան նման չէ օրենսդրական գործընթացին, պարզապես, ինչպես տրամաբանությունն է թելադրում, եթե նույն իրավիճակի վերաբերյալ նոր որոշում է կայացվել, ապա նոր որոշումն է գործում համապատասխան խնդիրների վերաբերյալ:
Այս ենթատեքստում կարող ենք տեսնել նաեւ նոր զարգացումներ, երբ խնդրի վերաբերյալ մոտեցումները եւս որոշակի էվոլյուցիայի են ենթարկվել: Դրա թարմ օրինակ է Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ Հաագայի Արդարադատության Միջազգային Դատարանի (ԱՄԴ) հայտնի որոշումը, երբ ինքնորոշման սկզբունքը, ըստ էության, իմպերատիվ ճանաչվեց՝ վեր դասելով ԱԽ համապատասխան բանաձեւից, որը ուղղակի նախատեսում էր, որ Կոսովոյի ապագա կարգավիճակը պետք է որոշվի միայն ու միայն բանակցային ճանապարհով:

-Կարո՞ղ եք ասել՝ Միջազգային փորձում հայտնի՞ է արդյոք այնպիսի նախադեպ, երբ իրավիճակային փոփոխության արդյունքում կամ ժամանակի ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը կորցրել են իրենց ակտուալությունը՝ կորցնելով իրավական ուժը. կա՞ արդյոք այս համատեքստում "վաղեմության ժամկետ" գաղափար:

-Գործնականում կարելի է պատկերացնել իրավիճակներ, երբ բանաձեւերը կարող են կորցնել իրենց ակտուալությունն ու իրավական ուժը, միայն այն դեպքում, երբ իրավիճակի արմատական փոփոխության արդյունքում ստեղծվել են նոր իրողություններ, որոնց պայմաններում բանաձեւը չի կարող գործել:
Ինչ վերաբերում է ԼՂ առնչվող ԱԽ բանաձեւերին, կարող ենք ասել, որ դրանք իրենց պատմական առաքելությունը կատարել են՝ նախ հասնելով ռազմական գործողությունների դադարեցմանը, եւ երկրորդ՝ Մինսկի Խմբի շրջանակներում սկսվել է բանակցված կարգավորման նպատակ հետապնդող գործընթացը, ինչը եւ նախատեսում էին վերոնշյալ բոլոր 4 բանաձեւերը:
 
 
 
Քրիստինե Հովսեփյան
27.02.2012

 
2013-05-18 17:19:02
Օբաման և Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ ...
Մանրամասն
2013-05-18 16:46:35
Ջոն Քերրին կմեկնի Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 21-ին մեկշաբաթյա գործուղ ...
Մանրամասն
2013-05-18 16:39:35
Կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը
Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակով ...
Մանրամասն
2013-05-18 16:31:27
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Միացյալ Թագավորություն
Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտու ...
Մանրամասն
2013-05-17 17:55:50
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները
Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգ ...
Մանրամասն
2013-05-17 16:43:10
Yahoo!-ն բանակցություններ է վարում Tumblr-ի հետ
Yahoo! ընկերությունը բանակցություններ է վարում Tumblr-ի հետ ...
Մանրամասն
2013-05-17 15:08:47
Տեղի ունեցավ ՀՀ դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի ն ...
Մանրամասն
2013-05-17 14:37:35
Բարեգործական համերգ
Մայիսի 20-ին՝ ժամը 19.30, «Արամ Խաչատրյան» համե ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved