Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Մայիսի 9-ը հայ ազգի համար բեկումնային օր համարու՞մ եք:

Այո: 66%
Ոչ: 27%
Դժվարանում եմ պատասխանել: 7%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


 

 

"Մշակույթն ու ստեղծագործ միտքը մշտապես եղել են մեր երկրի, մեր ինքնության, մեր ով լինելու հիմքը "


Ֆիոնա Հիսլոփ   
Շոտլանդիայի Արտաքին
կապերի և մշակույթի նախարար
  


-Ի՞նչ քաղաքականություն են վարում Շոտլանդիայի իշխանությունները մշակույթի ոլորտում, ի՞նչ դեր է հատկացվում շոտլանդական մշակույթի տարածմանն աշխարհում:
-Ինչպես շատ ազգերի համար, Շոտլանդիայի համար նույնպես` մշակույթը շատ կարեւոր է: Շոտլանդացիները հարուստ ազգային ժառանգություն ունեցող, ստեղծագործող ազգ են: Որպես ժամանակակից, դինամիկ երկիր՝ մենք մեր մշակույթով մեր նպաստն ենք բերում համաշխարհային մշակույթին: Մեր ստեղծագործ էությունը մենք ընկալում ենք որպես մեր ինքնության մի մաս: Այն փաստը, որ Շոտլանդիայի գործադիր իշխանությունում առկա է մշակույթի ոլորտը համակարգող կառավարության անդամ` ինքնին վկայում է մշակութային ասպարեզում կառավարության կարևոր դերի մասին: Բայց ես նաեւ պատասխանատու են արտաքին գործերի համար: Եվ սա բնական միաձուլում է: Հարցն այն է, թե ո՞վ ենք մենք, որտե՞ղ ենք գտնվում եւ ուր ենք ուզում հասնել: Առավել քան կարևոր է մեր մշակույթի համաշխարհային տարածումը` սկսած Էդինբուրգյան միջազգային մշակութային աշխարհի ամենամեծ փառատոնից, մինչեւ` տեղական ժամանակակից մշակութային միջոցառումները: Այս ամենը վկայում է մեր հարուստ անցյալի մասին, բայց միաժամանակ վերաբերում է մեր ներկային եւ ապագային: Հպարտություն ենք զգում, երբ Նոր Տարվա գիշերը մեր ազգային բանաստեղծ Ռոբերտ Բեռնսի "Auld Lang Syne"-ի ("Օուլդ լենգ սայն") մեղեդին հնչում է "Թայմս Սքուեր"-ում եւ աշխարհի տարբեր վայրերում: Միաժամանակ, հպարտանում ենք նաև Թերների մրցանակի մեր այսօրվա հաղթողներով:
Մշակույթն ու ստեղծագործ միտքը մշտապես եղել են մեր երկրի, մեր ինքնության, մեր ով լինելու հիմքը:

-Շատ է խոսվում շոտլանդական ուրույն ճարտարապետության մասին: Ինչպե՞ս է հաջողվում համակցել հինն ու ժամանակակիցը, դասականն ու մոդեռնը:
-Շոտլանդիայում մենք ունենք շատ հին շինությունների հարուստ ժառանգություն: Բայց մենք հպարտանում ենք նաեւ ժամանակակից ճարտարապետների գործերով: Ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշները համահունչ են հին ճարտարապետությանը: Ճարտարապետների համար բավականին դժվար է միաժամանակ զգալ հին ժամանակների ոճն ու շունչը և կարողանալ արտահայտել իրենց ուրույն մոտեցումը: Վերջին տարիներին Միացյալ Թագավորության ճարտարապետական ամենամեծ մրցանակները տրվել են այն հնագույն կառույցներին, որոնց ժամանակակից ճարտարապետները կարողացել էին նոր շունչ հաղորդել, օրինակ` վերանորոգված Շոտլանդիայի ազգային թանգարանը: Ւսկ իմ ծննդավայրում մենք ունենք 100 տարվա պատմություն ունեցող տների շարք, որոնք հաջողվել է վերանորոգել եւ օգտագործել որպես շատ ժամանակակից սրճարաններ համայնքի երիտասարդության համար: Հաջողվել է համակցել 100 տարվա պատմություն ունեցող շենքերի ճարտարապետությունը` ժամանակակից և դինամիկ մշակույթի հետ:
Մենք չենք վախենում մեր ճարտարապետության մեջ համարձակ փոփոխություններից: Մենք սա դիտում ենք որպես մեր ժառանգության կայուն զարգացման միջոց: Այս մոտեցումը նաեւ նոր շունչ է հաղորդում հին շինություններին:

-Ի՞նչ կասեիք կանանց դերի մասին Շոտլանդիայի հասարակական կյանքում:
-Կանայք շատ կարեւոր դեր ունեն հասարակական կյանքում: Բազմաթիվ երկրների նման, մենք նույնպես ցանկանում ենք, որ ավելի շատ կանայք ներգրավված լինեն հասարակական կյանքում: Մեր առաջին նախարարի տեղակալ՝ Նիկոլա Ստըրջընը, օրինակ է ծառայում այս հարցում: Այժմ Շոտլանդիայի խորհրդարանի անդամների 35 տոկոսը կանայք են, նախարարների 1/3 կանայք են: Կանանց թիվը շատանում է վարչություններում, հանրային կառույցների աշխատակիցների 40 տոկոսը կանայք են, սակայն մենք դեռ առաջադիմելու տեղ ունենք: Ես համոզված եմ, որ Շոտլանդիան առաջ կգնա այս բնագավառում: Ես կարծում եմ, որ կանանց մասնակցությունը լրացուցիչ արժեք է բերում: Եվ եթե աշխարհին հուզող խնդիրների վերաբերյալ որոշումների կայացման հարցում ավելի շատ լիներ կանանց մասնակցությունը, հնարավոր է, որ այսքան դժվար իրավիճակում չլինեինք:

-Եվ, իհարկե, Շոտլանդիային վերաբերող ամենակարեւոր եւ ամենաշատ քննարկվող հարցերից մեկը՝ սպասվող անկախության հանրաքվեն: Ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքն այս խնդրին:
-Շոտլանդիայի համար շատ հետաքրքիր ժամանակներ են: 2014 թ.-ին մենք ունենալու ենք անկախության հանրաքվե: Հասարակության արձագանքը շատ հետաքրքիր է. ցանկություն կա մասնակցելու քննարկումներին, ներգրավված լինելու գործընթացում: Իսկ ինչ կապված է դրական վերաբերմունքի հետ, մենք արձանագրում ենք որոշակի աճ: Հանրաքվեի ժամկետը հայտարարելուց հետո, վերջին շաբաթների ընթացքում, ըստ հարցումների մենք նկատեցինք կողմնակիցների թվի աճ: Հարցումները ցույց տվեցին, որ անկախության կողմնակիցները 51 տոկոս են կազմում: Սա դեռևս արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենալու: Մենք գիտակցում ենք, որ կարող ենք մեր ուրույն տեղն ունենալ աշխարհում: Մենք ուզում ենք մեր լուծումներն առաջարկել կլիմայի փոփոխության բնագավառում, ջրի մատակարարման և այլ խնդիրներում, որտեղ Շոտլանդիան ունի իր ինքնուրույն փորձը: Մենք կարծում ենք, որ մեր փորձով կարող ենք օգտակար լինել աշխարհին: Եվ կուզենայինք կիսել մեր փորձը` լինելով աշխարհի մոտ 200 անկախ պետություններից մեկը: Մենք եղել ենք անկախ եւ կլինենք անկախ:

-Մինչ մեր հանդիպումը գաղափար ունեի՞ք Հայաստանի մասին: Ի՞նչ առնչություններ են եղել հայերի կամ Հայաստանի հետ:

-Շոտլանդացիները հետաքրքիր են նաև նրանով, որ տարբեր ժամանակների ընթացքում տարածվել են ամբողջ աշխարհով մեկ: Եվ չնայած նրան, որ պատմական կապերը շատ կարեւոր են՝ մենք նաեւ ցանկանում ենք ժամանակակից կապեր եւ շփումներ հաստատել աշխարհի տարբեր ազգերի հետ: Մշակույթը նման շփումների լավագույն միջոցն է: Կարծում եմ, որ հայերը նույնպես, մեզ նման հասել են երկրագնդի տարբեր ծայրեր` սփռվել աշխարհով մեկ: Չնայած ես երբեք Հայաստան չեմ այցելել, իմ բազմաթիվ ճանապարհորդությունների ժամանակ, ամբողջ աշխարհով մեկ հանդիպել եմ շատ հայերի:

Հարցազրուցը "Արմեդիա" ՏՎԳ-ի
Իրականացվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և
Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան
օժադնակությամբ իրականացվող "Արմեդիա" ՏՎԳ-ի "Շոտլանդիա. խորհրդավոր և իրական" ծրագրի շրջանակում
13.04.2012

 
2013-05-20 10:28:37
Թուրքիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել
Թուրքիայում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել: Թուրքա ...
Մանրամասն
2013-05-20 10:20:03
Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի ՌԴ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 20-21-ին պաշտ ...
Մանրամասն
2013-05-20 10:14:10
Օբաման կներկայացնի ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարություն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկա հինգշաբթի օրը հանդես կգա ծ ...
Մանրամասն
2013-05-20 09:54:29
Թբիլիսիում պահանջում են դատապարտել Սահակաշվիլիին
Թբիլիսիում բազմահազարանոց համագումար է անցկացվել՝ Վերականգն ...
Մանրամասն
2013-05-20 09:46:01
Իրանի նախագահը կմեկնի Մոսկվա
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հուլիսի 1-ին կմեկնի Մոսկ ...
Մանրամասն
2013-05-20 09:40:39
Թունիս. իսլամիստները զանգվածային անկարգություններ են կազմակերպել
Թունիսում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել իսլա ...
Մանրամասն
2013-05-20 09:33:49
ԵՄ-ն քննադատել է Ռուսաստանին մարդու իրավունքների խախտման համար
Եվրամիությունը քննադատել է Ռուսաստանին մարդու իրավունքների ...
Մանրամասն
2013-05-20 09:26:54
Շուրջ 20 տորնադո՝ ԱՄՆ հարավային նահանգներում
ԱՄՆ Կանզաս, Օկլահոմա և Այովա նահանգներում շուրջ 20 տորնադո ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved