-Նուռ-Աստանան մեր մայրաքաղաքի կենտրոնական մզկիթն է: "Նուռ" թարգմանաբար նշանակում է լույս, ճառագայթ, դա Ալլահի անուններից մեկն է: Ղուրանում էլ մի սուրա կա "նուռ" անունով: Իսկ "աստանա" նշանակում է մայրաքաղաք, այսինքն`այս երկու անունները տրվել են մեր մզկիթին: Մզկիթը կառուցվել է 2005թ.-ին, շահագործման է հանձնվել նովրուզ ամսին, այսինքն՝ մարտին, երբ բոլոր թյուրքալեզու մուսուլմանները նոր տարի են տոնում: Այս պահին մայրաքաղաքում գործում է հինգ մզկիթ: Ամռանը մայրաքաղաքի օրվա կապակցությամբ քաղաքում կբացվի եւս մեկ մզկիթ, որը կառուցվում է գլխավոր հրապարակում: Այն կոչվելու է Հազրեթ Սուլթան: Հազրեթ Սուլթանը մուսուլմանական մշակույթի ականավոր գործիչներից է: Այս անունը առաջարկել է մեր նախագահը:
-Ղազախստանում ինչպե՞ս է հաջողվում գոյատեւել տարբեր կրոնների ներկայացուցիչներին:
-Ղազախստանի գլխավոր մուֆթին միշտ ասում է, որ յուրաքանչյուր կրոն, եթե այն բարձրից է, պետք է միայն բարություն բերի` ռասայից, ազգությունից անկախ: Այսինքն` մենք բոլորս մարդիկ ենք: Յուրաքանչյուր մարդ, իր դավանանքից անկախ, պետք է ամեն մարդու վերաբերվի որպես իր եղբոր: Սա Ղուրանից է: Բացի այդ, մեր մարգարեն ասում էր, որ յուրաքանչյուր ոք, ով վատ է վերաբերվում այլ կրոն դավանող իր հարեւանին, նա իմ առջեւ պատասխան կտա դատաստանի օրը: Այսինքն` յուրաքանչյուր մուսուլման, եթե կարծում է, որ ինքը ճշմարիտ մուսուլման է, պետք է հարգի այլ կրոն դավանող մարդուն: Մեր մայրաքաղաքում կրոնական թեմաներով տարբեր քննարկումներ, համաժողովներ են անցկացվում: Մենք` մզկիթի ներկայացուցիչներս, կողք կողքի նստում ենք եկեղեցու, սինագոգայի, կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների հետ: Մեր նպատակը մեկն է՝ բարություն տարածել եւ ապրել ու աշխատել՝ ի շահ մեր երկրի բարօրության:
"Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է
"Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ" ծրագրի շրջանակում 22.05.2012