Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


 

 

Շոտլանդիայի ընտրական համակարգի կառուցվածքը


Էնդի Օ’Նիլ   
Շոտլանդիայի Կենտրոնական   
ընտրական հանձնաժողովի նախագահ   
  


-Առաջին հերթին կուզենայինք հասկանալ Շոտլանդիայի ընտրական համակարգի կառուցվածքը: Ինչպե՞ս է հարաբերվում Շոտլանդիայի ընտրական համակարգը ընդհանուր բրիտանականի հետ: Ի՞նչ նմանություններ, ի՞նչ տարբերություններ կան:
-Շոտլանդիայի ընտրական համակարգը մի փոքր տարբերվում է Անգլիայի եւ Ուելսի համակարգերից: Գոյություն ունի Ընտրական հանձնաժողով: Մենք հետեւում ենք կուսակցությունների ֆինանսավորմանը: Մենք տրամադրում ենք խորհրդատվություն, ներկայացնում ենք համակարգը եւ օրենքները: Շոտլանդիայում մենք օգտագործում ենք 4 տարբեր տեսակի քվեարկության համակարգեր տարբեր ընտրությունների համար: Միացյալ Թագավորության խորհրդարանի ընտրությունների համար օգտագործվում է մեծամասնական համակարգը, Շոտլանդիայի խորհրդարանի ընտրությունների համար մենք գործածում ենք մի համակարգ, որը կոչվում է լրացուցիչ անդամի համակարգ, ըստ որի՝ քվեարկողները մեկ անգամ քվեարկում են ընտրատարածքի թեկնածուի համար, մեկ անգամ` ռեգիոնալ ցուցակի: Ռեգիոնալ ցուցակը հավասարակշռության է բերում ընտրական համակարգի համամասնական տարրը: Տեղական կառավարման խորհրդի ընտրությունների համար մենք օգտագործում ենք մի համակարգ, որը կոչվում է եզակի փոխանցելի քվե, ըստ որի՝ քվեարկողները դասակարգում են իրենց նախընտրած տարբերակները թվերով, եւ կարելի է քվեարկել ցանկացած քանակի թեկնածուների համար: Իսկ Եվրախորհրդարանի ընտրությունների համար մենք օգտագործում ենք փակ ցուցակի համակարգը:

-Որքանո՞վ են քաղաքացիները, հասարակությունը վստահում թե՛ ընտրական համակարգին, թե՛ դրա կառուցվածքին:
-Վերջին 10 տարիների ընթացքում մենք փոփոխել ենք ընտրական համակարգը. փոխվել է տեղական կառավարման ընտրական համակարգը, Շոտլանդիայի խորհրդարանն էլ նոր կառույց է 1999 թ.-ից: Սա մի նոր համակարգ է: Արդյո՞ք ժողովուրդը վստահում է ընտրական համակարգին: Տարվա ընթացքում մենք պարբերաբար հարցումներ ենք իրականացնում: Հարցումներ ենք իրականացնում նաեւ ընտրություններից հետո: 2011 թ.-ի Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններից հետո մենք հարցում կատարեցինք քվեարկողների միջեւ եւ պարզեցինք, որ քվեարկողների 90 տոկոսը գոհ էին համակարգից: 2007 թ.-ին, երբ ընտրական քվեաթերթիկի դիզայնի վերաբերյալ խնդիրներ առաջացան, իսկ 2010թ.-ի Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ հերթերի հետ կապված խնդիրներ կային, համակարգը մի փոքր անկում ապրեց քվեարկողների աչքերում: Սակայն անցյալ տարվանից սկսած՝ ժողովուրդը տեղյակ է, թե ինչպես քվեարկի, գոհ է համակարգից եւ վստահում է Շոտլանդիայի ընտրական համակարգին:

-Ինչպե՞ս է փոփոխվում ընտրությունների մասնակցության դինամիկան:
-Հարկ է նշել, որ 18-24 տարեկան երիտասարդների մասնակցությունն ընտրություններին շատ ավելի ցածր է, քան մնացած բոլոր խմբերի մասնակցության մակարդակը: Միշտ էլ երիտասարդության մասնակցությունը մյուս խմբերից ցածր է եղել: Մասնակցության մակարդակը տարբեր է լինում տարբեր ընտրությունների ժամանակ: Վերջերս Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք 60 տոկոս մասնակցություն ունեցանք: Վերջին 10 տարվա ընթացքում Շոտլանդիայի խորհրդարանի ընտրությունների մասնակցությունը 10 տոկոսով ցածր էր Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրություններից: Շուտով՝ մայիսին, տեղական խորհուրդների ընտրություններն են: Սկսած 1999 թ.-ից՝ տեղական խորհուրդների ընտրությունները Շոտլանդիայի խորհրդարանի ընտրությունների հետ նույն օրն են տեղի ունենում: Ավանդաբար Շոտլանդիայի տեղական խորհուրդների ընտրությունների մասնակցությունը Անգլիայի ընտրություններից բարձր է լինում: Անգլիայում մասնակցությունը 20-40 տոկոս է կազմում: Մեր խնդիրն է անել այնպես, որ ցանկացողները քվեարկեն, ու պարտադիր չէ՝ Շոտլանդիայում: Մենք հեռուստատեսային հայտարարությունների, հատուկ թերթիկների, թերթերում հայտարարությունների, նաեւ մեր կայքի միջոցով տեղեկություններ ենք տարածում ընտրությունների մասին. ընտրությունների օրվա, ժամի (սովորաբար 07.00-22.00), ընտրաթերթիկների լրացման կարգի վերաբերյալ: Եթե մարդիկ ցանկանում են քվեարկել, նրանք կարող են վստահորեն անել այդ: Մենք ապահովում ենք, որ ընտրատեղամասերի աշխատողները իրազեկված լինեն, որպեսզի քվեարկությունը հեշտ ընթանա քվեարկողների համար: Եթե քաղաքում եք ապրում, քվեարկելն ընդամենը 20 րոպե է տեւում: Կարող եք գնալ ընտրատեղամաս, քվեարկել եւ վերադառնալ 20 րոպեի ընթացքում:
Սովորաբար Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրությունները ամենաբարձր մասնակցությունն ունեն: Հաջորդը Շոտլանդիայի խորհրդարանական ընտրություններն են, հետո՝ տեղական ընտրությունները: Եվրախորհրդարանի ընտրությունների մասնակցությունն ամենացածր ակտիվությունն է արձանագրում:

-Որքանո՞վ են Շոտլանդիայի քաղաքական կուսակցությունները ընտրական համակարգի համար որեւէ պատասխանատվություն կրում: Թե՞ ամբողջ ընտրական գործընթացը միայն ու միայն Ձեր գրասենյակի աշխատանքն է:

-Կառավարությունը ներկայացնում է այն օրենքները, ըստ որոնց՝ կազմակերպվում են ընտրությունները: Իսկ կառավարությունը կուսակցությունների անդամներից է կազմված: Այս առումով՝ նրանք իրենց դերն ունեն: Քաղաքական գործիչները կանոններն են սահմանում, իսկ մենք՝ որպես Ընտրական հանձնաժողով, կարգավորում ենք այդ կանոնները, խորհրդատվություն ենք տալիս ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող մարմիններին եւ աշխատակիցներին: Ընտրական Հանձնաժողովը ընտրությունների կազմակերպողը չէ, միայն որոշ հանրաքվեների անցկացման դեպքերում է հանդես գալիս որպես կազմակերպիչ: Շոտլանդիայում ընտրությունների 32 պատասխանատու կա, որոնք տեղական խորհուրդների գործադիր տնօրեններն են, եւ նրանք են կազմակերպում ընտրությունները: Իսկ մենք նրանց աջակցում ենք նրանց եւ նրանց աշխատակիցներին ընտրություններին վերաբերող նյութերով ապահովելով: Այսպիսով՝ ընտրությունների կառավարման մեջ քաղաքական ներգրավվածություն չկա: Որոշ երկրներում ընտրական հանձնաժողովները եւ տեղական կուսակցություններն են կազմակերպում ընտրությունները, բայց ոչ Շոտլանդիայում:

-Տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման հարաբերակցությո՞ւնը Շոտլանդիայում:
-Տեղական ինքնակառավարման մարմինները, որ ներկայացված են Շոտլանդիայի 32 տեղական խորհուրդների միջոցով, իրենք են իրենց կառավարում, սակայն գումարի 80 տոկոսը Շոտլանդիայի կառավարությունից են ստանում: Իսկ Շոտլանդիայի կառավարությունը բնականաբար առնչվում է Միացյալ Թագավորության կառավարության հետ: Գոյություն ունեն այսպես ասած "փոխանցելի" եւ "փակ" հարցեր: Որոշ հարցերի շուրջ մենք պետք է միասին աշխատենք, որոշ հարցեր լուծվում են տեղերում:
Ընտրական հանձնաժողովը կազմված է ընտրական հանձնաժողովի 10 անդամներից, ովքեր նշանակվում են թագուհու կողմից` համայնքների պալատի ներկայացմամբ: Նրանք ամեն ամիս հանդիպում են, որոշումներ կայացնում: Ընտրական հանձնաժողովի գործունեությունը կարելի է այսպես բնութագրել՝ մենք խորհրդատվություն ենք ապահովում կառավարությանը եւ ընտրական գործընթացին առնչվողներին ընտրությունների անցկացման կարգի վերաբերյալ, օգնում ենք նրանց ընտրությունների անցկացման ընթացքում: Որպես Ընտրական հանձնաժողով՝ մենք ինչ-որ իմաստով վերահսկում ենք կուսակցությունների ֆինանսավորումը: Եթե ուզում եք Միացյալ Թագավորությունում քաղաքական կուսակցություն լինել, ապա պետք է գրանցվեք Ընտրական հանձնաժողովում: Դրա համար հատուկ ընթացակարգ գոյություն ունի: Կուսակցությունները եւ թեկնածուները պարտավորված են մեզ հաշվետվություն ներկայացնել ընտրական ծախսերի վերաբերյալ: Մենք այս հաշվետվությունները տեղադրում ենք մեր կայքում: Կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ թափանցիկության աստիճանը բարձր է: Այդ հաշվետվություններն ամեն ամիս են ներկայացվում: Բացի այդ, մենք զբաղվում ենք ընտրությունների ժամկետի, գրանցման եւ քվեարկելու ընթացակարգի մասին հանրային իրազեկմամբ:

-Ինչ-որ յուրահատուկ դժվարություններ սպասվում են 2014 թվականի հանրաքվեի հետ կապված:
- Ինչ վերաբերում է կանոններին, ապա դրանք դեռ որոշված չեն: Հարցեր կան, որոնց վերաբերյալ մենք մեր կարծիքը կներկայացնենք հանրությանը: Այժմ Շոտլանդիայի կառավարությունը խորհրդատվական հոդվածներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է տեղի ունենալու հանրաքվեն: Որոշումներ կայացնելն օրենսդիր իշխանության, կառավարության իրավասությունն է: Մենք, իհարկե, մասնագիտական փորձ եւ գիտելիքներ ունենք, որով մենք կկիսվենք: Սակայն վերջնական որոշումը խորհրդարանն է ընդունելու: Եթե մենք մեր անելիքն ունենք կամ ունենանք, մենք այն իհարկե կկատարենք:
Ինչ վերաբերում է կանոններին, ապա դրանք դեռ որոշված չեն: Հարցեր կան, որոնց վերաբերյալ մենք մեր կարծիքը կներկայացնենք հանրությանը: Վերջին 10-15 տարիների ընթացքում Բրիտանիան մի քանի հանրաքվե է անցկացրել: Հանրաքվեները այնքան էլ հաճախ չեն տեղի ունենում, սակայն ընտրական հանձնաժողովների մեր գործընկերների կարծիքով հանրաքվեի անցկացումը շատ ավելի հեշտ է, քան ընտրությունների անցկացումը, քանի որ թեկնածուներ չկան: Ես կասեի, որ շատ կարեւոր է, որ կանոնները նախապես` առնվազն 6 ամիս առաջ հաստատված լինեն: Այս դեպքում կարելի կլինի արդյունավետ քվեարկություն անցկացնել:
Այժմ այս հարցը քաղաքական բանավեճերի առարկա է: Ամենայն հավանականությամբ, Շոտլանդիայի խորհրդարանում մի օրինագիծ կստեղծվի, որը կունենա բոլոր հարցերի պատասխանները: Եվ, իհարկե, մենք քաղաքական գործիչներին խորհրդատվություն կտրամադրենք այս հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:



 
"Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ
Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան
օժանդակությամբ իրականացվող "Շոտլանդիա. խորհրդավոր եւ իրական" ծրագրի շրջանակում
25.05.2012
 
2013-05-22 11:21:29
Չինաստանն անհատույց ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին
Չինաստանն Ադրբեջանի զինված ուժերին անհատույց օգնություն կտր ...
Մանրամասն
2013-05-22 10:15:15
ԵՄ-ն դեմ չէ, որ ՀՀ-ն մասնակցի այլ ինտեգրացիոն նախագծերի
Եվրամիությունը դեմ չէ, որ Հայաստանը մասնակցի այլ ինտեգրացիո ...
Մանրամասն
2013-05-22 10:07:33
ԱՄՆ. տորնադոյի հասցրած վնասը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը
Ամերկյան Օկլահոմա նահանգում տեղի ունեցած տորնադոյի հասցրած ...
Մանրամասն
2013-05-22 09:58:55
Սերբիան և Կոսովոն չեն կարողացել համաձայնության գալ
Սերբիայի և Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչը և Խաշիմ Տաչին ...
Մանրամասն
2013-05-22 09:52:46
Շ. Քոչարյանը Ղարաբաղի ստատուս քվոյի մասին
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է “Ար ...
Մանրամասն
2013-05-22 09:43:16
Հյուսիսային Կորեան հատուկ դեսպանորդ է ուղարկել Չինաստան
Հյուսիսային Կորեան բարձրաստիճան զինվորական է ուղարկել Չինաս ...
Մանրամասն
2013-05-22 09:36:01
ԵՄ-ն կոչ է անում պայքարել հարկերից խուսափելու դեմ
Եվրախորհրդարանի անդամները կոչ են արել բոլոր երկրներին միավո ...
Մանրամասն
2013-05-22 09:30:23
Երկու թեկնածուների արգելել են մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին
Իրանի երկու նշանավոր գործիչների արգելել են մասնակցել երկրու ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved