Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


 

 

"Հայերն ու շոտլանդացիները նմանություններ շատ ունեն"


Հակոբ Բեսոս   
Բժիշկ, Շոտլանդիայում հայոց   
ցեղասպանության ճանաչման    
գործընթացի առաջնորդներից   
  



-Պարո՛ն Հակոբ, ինչպե՞ս եք հայտնվել Շոտլանդիայում, Ձեր ծնողները որտեղի՞ց են:
-Իմ հայրը Ուրֆայում է ծնվել, իսկ մայրս` Մարաշում: Հորեղբորս թուրքերը սպանեցին ցեղասպանության տարիներին, իսկ իմ մեծ մորեղբորս` 1920 թվականին Մարաշում: Հայրս և մայրս տեղափոխվեցին Հալեպ, որտեղ և ամուսնացան, իսկ հետո տեղափոխվեցին Բեյրութ, որտեղ ծնվեցին եղբայրս և երկու քույրերս: Իսկ ես ծնվել եմ 1950 թվականին ու մեծացել եմ Լիբանանում: Քանի որ ամերիկյան դպրոց եմ հաճախել, հայերեն գրել-կարդալ չգիտեմ, միայն որոշ չափով խոսում եմ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ես ցանկացա շարունակել իմ կրթությունը բժշկագիտության բնագավառում, սակայն Լիբանանում ստեղծված իրավիճակի պատճառով այն անհնար դարձավ: Ուստի ես ստիպված էի սովորելու այլ վայրեր փնտրել: Սկզբից ընդունվեցի Քեմբրիջ, որտեղ մի քանի ամիս անցկացնելուց հետո Էդինբուրգի համալսարանից կրթաթոշակ ստացա: Եվ այսպես 1976 թ. ես եկա Շոտլանդիա` Բժշկական համալսարանում սովորելու, որտեղ էլ հանդիպեցի իմ շոտլանդուհի կնոջը. մենք ամուսնացանք, և ես մնացի Շոտլանդիայում: Սա է իմ Շոտլանդիայում հայտնվելու հակիրճ պատմությունը:

-30 տարուց ավելի է, որ այստեղ եք ապրում: Ի՞նչ կասեք շոտլանդացիների մասի՞ն:
-Հայերն ու շոտլանդացիները նմանություններ շատ ունեն. կրքոտ են, կրակոտ, շուտ են բռնկվում ֆուտբոլային խաղերի ժամանակ և քաղաքական հարցերի շուրջ վիճելիս: Մյուս կողմից՝ նրանք շատ հյուրասեր են: Հակառակ տարածված կարծիքի` նրանք շատ առատաձեռն են: Այս նմանությունների շնորհիվ, մենք` հայերս, հեշտությամբ ենք շփվում շոտլանդացիների հետ, հեշտորեն մերվում: Ես երբևիցե որևէ խնդիր չեմ ունեցել: Նաև շատ աշխատասեր են և ստեղծագործող: Եվ հայերի նման նրանք նույնպես հալածվել են հին ժամանակներում: Այս գործոնը շատ օգնեց մեզ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանակցությունների ժամանակ:

-Որքանո՞վ են շոտլանդացու համար հայն ու Հայաստանը ճանաչելի:
-Ամբողջ Շոտլանդիայում, եթե չեմ սխալվում, ընդամենը 20-30 հայ է ապրում: Սակայն ես երբևիցե դժվարություն չեմ ունեցել, ինձ միշտ ընդունված եմ զգացել, և ինձ միշտ շատ լավ են վերաբերվել: Պետք է ասեմ, որ, ընդհանուր առմամբ, Շոտլանդիայում շատ տեղյակ չեն Հայաստանի մասին: Երբ Էդինբուրգում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ էինք կազմակերպում, շատ քչերը տեղեկություններ ունեին դրա մասին: Ես կասեի, որ շատ չեն լսել Հայաստանի մասին:

-Անդրադառնանք Հայոց ցեղասպանության վերաբերյալ գործընթացին, որտեղ Ձեր ներդրումը բավականին մեծ է: Ո՞ւր ենք հասել, ի՞նչ հետագա քայլերի ակնկալիք ունենք:
-Ճանաչման գործընթացը սկսվեց 1998 թ., երբ լսեցի, որ Լոնդոնում Հայաստանի դեսպանատունը ցանկանում էր, որ Էդինբուրգից, Լորդ Բրայսի գերեզմանոցից, հող տեղափոխվի Երևան, Հայոց ցեղասպանության թանգարան: 2003 թ.-ին Էդինբուրգում Լորդ Բրայսի հիշատակման օրվա շրջանակներում հարգանքի տուրք մատուցվեց նաև Ցեղասպանության զոհերի հիշատակին: Էդինբուրգի Աշըր դահլիճում մի միջոցառում տեղի ունեցավ, որին ներկա գտնվեց Սրբազանը: Հայկական երաժշտություն էր հնչում և այլն:
2003-2005 թթ.-ին արձանագրվեց ակտիվ համագործակցություն մեր (հայկական համայնքի անդամների, ինչպիսիք են դոկտոր Սարացյանը, Նարեկ Բեդրոսյանը և այլն) և Հարրի Հակոբյանի ղեկավարած Լոնդոնի Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի միջև: Էդինբուրգի համալսարանի դասախոս դոկտոր Դոնալդ Բրոքսոնը, որը Հայոց ցեղասպանություն է դասավանդում, նույնպես միացավ մեր պայքարին` հանուն Էդինբուրգի Քաղաքային խորհրդի կողմից ցեղասպանության ճանաչման: 2003-2005 թթ.-ին մեծ աշխատանք կատարվեց, որպեսզի խորհուրդը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կոմիտեի ջանքերի շնորհիվ, որի անդամներ էին Նարեկ Բեդրոսյանը, Հակոբ Բեսոսը (այսինքն՝ ես), դոկտոր Դոնալդ Բրոքսոնը, 2005 թ.-ին Խորհուրդը ճանաչեց ցեղասպանությունը: Հանդիպումներին մասնակցելու և այս հանձնախումբը ղեկավարելու նպատակով Լոնդոնից մեզ էր միանում Դոկտոր Հակոբյանը:
Երբ ցեղասպանությունը ճանաչվեց Էդինբուրգի Քաղաքային խորհրդի կողմից, չնայած այն բանի, որ թուրքերը ուրախ չէին այդ որոշման ընդունման կապակցությամբ, Խորհրդի պալատներում մեր և թուրքերի միջև թշնամություն չկար: Թուրքերը ընդունեցին Խորհրդի որոշումը և գնացին իրենց ճանապարհով: Եվ, չնայած մեկ տարի անց նրանք փորձեցին չեղյալ համարել այդ որոշումը, թշնամություն մեր միջև չկար: Մենք հակազդում էինք նրանց փաստարկներին: Նրանք ներկայացրեցին իրենց փաստարկները, իսկ Խորհուրդը ժողովրդավարական կարգով կողմ քվեարկեց որոշման պահպանման օգտին: Իհարկե, նման որոշումը դեմ էր թուրքերի ցանկությանը:

-Պարո՛ն Հակոբ, կապեր ունե՞ք Հայաստանի հետ:
-Դժբախտաբար, կապեր չունեմ Հայաստանի հետ: Լիբանանի հայերի հետ` շատ: Եվ Հայաստանում երբեք չեմ եղել, բայց հուսով եմ այցելել Հայաստան մոտակա մի քանի տարիներին:

 

"Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ
Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան
օժանդակությամբ իրականացվող "Շոտլանդիա. խորհրդավոր եւ իրական" ծրագրի շրջանակում
11.06.2012

 
2013-05-25 11:30:43
Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ կառաջարկեն զենք մատակարարել Սիրիա
Ֆրանսիան և Գերմանիան կողմ են, որ մայիսի 27-ի ն Եվրոպական Մի ...
Մանրամասն
2013-05-25 11:17:50
Թուրք մտավորականները սատարում են պոլսահայ գրողին
Թուրք մտավորականները հանդես են եկել Սևան Նիշանյանը միայնակ ...
Մանրամասն
2013-05-24 18:18:32
Ս.Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հա ...
Մանրամասն
2013-05-24 17:54:49
Քերի. Իսրայելի և Պաղեստինի բանակցություններն արդյունավետ են
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հայտարարել է, որ ուղղակի բ ...
Մանրամասն
2013-05-24 17:28:05
ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀ Կ ...
Մանրամասն
2013-05-24 17:01:09
Արքայազն Չարլզը կայցելի Հայաստան
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստա ...
Մանրամասն
2013-05-24 16:17:19
Ս. Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հ ...
Մանրամասն
2013-05-24 15:18:18
ՌԴ-ն հոռետեսորեն է գնահատում սիրիական ընդդիմության հանդիպումն Ստամբուլում
Մոսկվան հոռետեսորեն է գնահատում սիրիական ընդդիմության հանդի ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved