Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
ԵԱՀԿ ՄԽ ՊԱՏՇԱՃ ԱՐՁԱԳԱՆՔԸ  ԿԱՐՈ՞Ղ Է ԿԱՆԽԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԼՂ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ:
Պատասխան

                 Այո
                 Ոչ
                 Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԿԱՆԽԵԼ ՄԱԿ ԳԱ-ՈՒՄ ԼՂ ՇՈՒՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:

Այո: 44.4%
Ոչ: 37%
Դժվարանում եմ պատասխանել: 18.5%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները







ԼՂՀ 

 
"ԵԹԵ ԴՐՍԻՑ ԱՐՏԱՌՈՑ ՈՉԻՆՉ ՉԼԻՆԻ, ԱՊԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ՁԵՎՈՎ"

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ  
ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
 
  


-Պարո՛ն Մայիլյան, մասնակցելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
-Ընտրություններին մասնակցելն ինձ համար ինքնանպատակ չէր: 2007 թվականին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններում մեր թիմը երկու հիմնական նպատակ է հետապնդել: Նախ` ԼՂՀ դրական միջազգային իմիջի պահպանում` այլընտրանքային ընտրությունների անցկացման միջոցով, եւ ապա` հաղթանակի դեպքում մեր երկրում իրական բարեփոխումների ծրագրի իրականացում: 2007-ին մենք մեր առաջին նպատակին հասանք, եղել են նաեւ այլ ձեռքբերումներ, որոնց մասին մենք հայտարարել ենք նույն թվականի հուլիսի 20-ին անցկացրած ամփոփիչ մամլո ասուլիսում:
Քանի որ մեր երկիրը նախագահական հանրապետություն է, ապա միայն պետության ղեկավարը բավարար լիազորություններ ունի այս կամ այն քաղաքականության իրականացման համար: Այս առումով խորհրդարանի լիազորությունները սահմանափակ են, եւ ինչպես հետխորհրդային շատ երկրներում, խորհրդարանները, անհրաժեշտ օրենքներ ընդունելով, ընդամենը աջակցում են գործադիր իշխանության աշխատանքին: Բացի դրանից, գործադիր իշխանությունը զորեղ լծակներ ունի խորհրդարանի ձեւավորման գործում: Ուստի նույնիսկ խորհրդարանական մեծամասնության պարագայում բարեփոխումների մեր ծրագրի իրականացումը խնդրահարույց կլինի: Էլ ավելի դժվար է բարեփոխումներ իրականացնել` ունենալով խորհրդարանական փոքրամասնություն, հետո էլ` ես երբեւէ ընդդիմադիր չեմ եղել, ավելի ստույգ` ես եղել եմ բարեփոխումների ակտիվ կողմնակից:
Համախոհների հետ ծանրութեթեւ անելով բոլոր "կողմ" եւ "դեմ" փաստարկները` մենք որոշեցինք չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց կարող ենք աջակցել երկրի համար օգտակար ծրագրերին, եթե, իհարկե, դրանց ետեւում կանգնած լինեն իրենց չվարկաբեկած քաղաքական գործիչներ կամ քաղաքական խմբեր: Բացի այդ, մենք մտադիր ենք նպաստել ազնիվ ընտրությունների անցկացմանը եւ դրանց անաչառ լուսաբանմանը լրատվամիջոցներում:

-Չե՞ք կարծում, որ նախագահական ընտրությունների ժամանակ Ձեր օգտին քվեարկած մարդկանց պետք է տեր կանգնել:
-Ես խորին հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր պաշտպանել են իմ ծրագիրը 2007-ին: Խոսքը հազարավոր համարձակ տղամարդկանց ու կանանց մասին է, ովքեր չենթարկվեցին ամենատարբեր ճնշումների եւ կարողացան հստակ արտահայտել Արցախի ապագայի իրենց տեսլականը: Հենց ղարաբաղցիների մարդկային այս տեսակի առաջատար դերի շնորհիվ ենք մենք հաջողությունների հասել ազգային-ազատագրական պայքարում, պետական շինարարության մեջ եւ հաղթել մեզ պարտադրված պատերազմում: Հենց նրանք են Արցախի իսկական տերերը, մարդիկ, ովքեր հովանավորության կարիք չունեն: Նրանց համախոհներ են պետք, իսկ մենք միշտ կլինենք նրանց կողքին:

-Իսկ ի՞նչ եք ակնկալում այս ընտրություններից, ինչպե՞ս կանցկացվեն դրանք:
-Եթե դրսից արտառոց ոչինչ չլինի, ապա այդ ընտրությունները կանցկացվեն կանխատեսված ձեւով, ինչպես անցել է քվեարկությունների մեծ մասը նախագահական վերջին ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում: Նոր խորհրդարանում, ինչպես եւ գործող խորհրդարանում, արտահայտված չի լինի ԼՂՀ քաղաքական ողջ "ներկապնակի" դիրքորոշումը: Դրա փոխարեն մեր չմասնակցությամբ մենք բարդույթավորված չինովնիկներին եւ տարատեսակ գործիչներին հնարավորություն չենք տա զբաղվելու իշխանամետ թեկնածուների ու կուսակցությունների օգտին Ընտրական օրենսգրքի զանգվածային խախտումներով: Այդ գործիչներն այս անգամ պահանջված չեն լինի, եւ պետական գանձարանը ոչ քիչ միջոցներ կխնայի, ինչը օրախնդիր է համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի պայմաններում:
Եթե իշխանությունները իմաստնություն դրսեւորեն, ապա ստեղծված իրավիճակում կարելի է կազմակերպել օրինակելի քվեարկություն` լավագույնը հետխորհրդային տարածքում:

 
Անահիտ Դանիելյան
08.03.2010

 
2010-09-07 15:45:17
ԿԱՐԵՎՈՐԸ` ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ...
ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ան ...
Մանրամասն
2010-09-07 14:58:49
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ-ՀՌՈՄԻ ՊԱՊ ...
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մե ...
Մանրամասն
2010-09-07 14:54:51
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ԿՐԻՆԻՑԱ ՔԱՂԱՔՈՒՄ ...
Վաղը Լեհաստանի Կրինիցա քաղաքում կսկսվի Եվրոպայի Տնտեսական Ֆո ...
Մանրամասն
2010-09-07 14:50:09
ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ` ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ...
Չինացի միլիոնատեր, Jiangsu Huangpu Renewable Resources Utili ...
Մանրամասն
2010-09-07 11:39:33
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ. ԿԱՆԽԵԼ ԱԳՐԵՍԻԱՆ ...
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ...
Մանրամասն
 
Գրանցվել
  
 
 
 
 
 
 
 



ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Իրավագետ, "Ժողովրդավարություն" ՀԿ նախագահ ...
 
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Մ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո՛ն Քոչարյան, Ձեր կարծիքով` ընկալո՞ւմ է արդյոք միջազգային հանրությունը, նույն ...
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի ...
 
"ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ" ...
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՂՀ կառավարության աշխատակազմիազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ-Պարո'ն Սարգսյան, այս ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am
Copyright © 2006-2010 ARMEDIA IAA Inc.
All rights reserved