Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԿԱՆԽԵԼ ՄԱԿ ԳԱ-ՈՒՄ ԼՂ ՇՈՒՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:
Պատասխան

                 Այո
                 Ոչ
                 Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՐԴԻԱԿԱ՞Ն Է ՈՒԺԵՐԻ ԲԱԼԱՆՍԻ ԽՆԴԻՐԸ:


Այո: 53.8%
Ոչ: 46.2%
Դժվարանում եմ պատասխանել: 0%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները







ԼՂՀ 

 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ. ՄԱՍ II

      Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացը ծավալվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ապա զարմանալի չէ ԵԱՀԿ ԽՎ-ի` խնդրին առնչվող փաստաթղթերում դրսեւորվող անկողմնապահությունն ու կոնկրետ գնահատականներ տալուց խուսափելու միտումը։
 
      Համոզվելու համար շարունակենք ծանոթանալ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ԵԱՀԿ ԽՎ փաստաթղթերին։ Այս հարցին անդրադարձ է կատարվել Ստոկհոլմում 1996թ. ԵԱՀԿ ԽՎ-ի ամենամյա նիստի ժամանակ ընդունված "քաղաքականության եւ անվտանգության հարցեր" բանաձեւում։
      "ԵԱՀԿ ԽՎ-ն.
    11. Ընդգծում է ԵԱՀԿ-ի աջակցության կարեւորությունը համաձայնության կնքմանը կամ դրա կնքմանը նպաստելուն այնպիսի հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Մոլդովայի մերձդնեստրյան հակամարտությունը, հակամարտությունը Ռուսաստանում` Չեչնիայում, ինչպես ԵԱՀԿ-ի հեղինակության, այնպես էլ հետագա արդյունավետ գործունեության նպատակով։
    12. Դրական է գնահատում հրադադարի պահպանումը մոտավորապես երկու տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում, ինչպես նաեւ բանակցությունների շարունակումը Մինսկի խմբի հովանու ներքո։
    13. Ողջունում է 1996թ.-ի ապրիլի 21-ին Լյուքսեմբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների համատեղ հայտարարությունը եւ "Կովկասի ազգերի միջեւ համաձայնության, խաղաղության, տնտեսական եւ մշակութային համագործակցության" մասին արձանագրությունը, որը ստորագրվել է 1996թ.-ի հունիսի 3-ին, եւ որում արտահայտված է առավելագույնս արագ ամբողջական խաղաղ պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունների խորացման պատասխանատվությունը։
    14. Վերահաստատում է իր համաձայնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ.-ին ընդունած 822, 853, 874, 884 բանաձեւերին` օկուպացված տարածքներից անմիջապես, ամբողջովին եւ առանց նախապայմանների զորքերի դուրսբերման վերաբերյալ։
    15. Հաշվի է առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ գործունեությունը` ուղղված զինված հակամարտությունը քաղաքական համաձայնության միջոցով լուծելուն։
    16. Ընդգծում է բանակցությունների ձգձգված բնույթը, որը փաստացի հակասում է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմանը "Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ գործունեության արդյունավետության մեծացման վերաբերյալ"։
    17. Չեղյալ է հայտարարում 1995թ.-ին Օտտավայում ԵԱՀԿ ԽՎ-ի հայտարարությունը "Անմիջապես իրականացել ԵԱՀԿ որոշումը, որը պարտավորեցնում է անդամ-պետություններին խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որը մինչեւ 1995թ.-ի վերջը պետք է կազմված լինի նվազագույնը 2000 անդամներից""։
      Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ-ի դիրքորոշմանն ավելի խորապես ծանոթացնելու նպատակով շուտով ձեզ կներկայացնենք նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը։
Աննա Կարապետյան
29.07.2010

 
2010-09-03 19:30:35
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
Մանրամասն
2010-09-03 16:10:05
ՍՈՒՐԲ ԽԱՉ. ԱՌԱՆՑ ԽԱՉԻ ...
Ըստ տեղեկությունների, պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբե ...
Մանրամասն
2010-09-03 14:06:26
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ ...
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի կառավա ...
Մանրամասն
2010-09-03 12:32:07
ԱՂԱՍԻՆ` ՓԱՌՔԻ ՍՐԱՀԻ ԹԵԿԱՆԾՈՒ ...
Թենիսի Մեծ սաղավարտ մրցաշարերի ութակի հաղթող, ամերիկացի Անդր ...
Մանրամասն
2010-09-03 11:52:42
ՏՊՈՂ ՄԵՔԵՆԱՆ ՆԱԵՎ ՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ...
Ամերիկացի գիտնականները հայտաբերել են տարբեր ուտեստներ պատրա ...
Մանրամասն
 
Գրանցվել
  
 
 
 
 
 
 
 



ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Իրավագետ, "Ժողովրդավարություն" ՀԿ նախագահ ...
 
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Մ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո՛ն Քոչարյան, Ձեր կարծիքով` ընկալո՞ւմ է արդյոք միջազգային հանրությունը, նույն ...
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի ...
 
"ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ" ...
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՂՀ կառավարության աշխատակազմիազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ-Պարո'ն Սարգսյան, այս ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am
Copyright © 2006-2010 ARMEDIA IAA Inc.
All rights reserved