Արցախի աշխարհագրական դիրքը նրա բնակչությանը ծայրահեղ կախվածության մեջ է դնում ճանապարհային փոխադրամիջոցներից: Անշուշտ, վերջիններս ուղղակիորեն կապված են ճանապարհային ցանցի հետ, սակայն ոչ միայն: Ճանապարհային ցանցն իր բնույթով դանդաղ է զարգանում, այն դեպքում, որ ճանապարհային փոխադրամիջոցների զարգացումը շատ արագ է: Ճանապարհային փոխադրամիջոցների հզորացումը թույլ է տալիս համընդհանուր հետեւանքներ առաջացնող տեղային ազդեցություն ունենալ:
Իրականում ճանապարհային փոխադրամիջոցները, ըստ էության, պետք է գործեն Արցախի ողջ տարածքով մեկ: Բայց այժմ այդ դեպքը չէ, եւ մենք ունենք գյուղեր, որոնք մեկուսացված են հիմնական ճանապարհային առանցքների մոտակայքում չգտնվելու պատճառով: Այդուհանդերձ, գյուղատնտեսությանն ու անասնաբուծությանը վերաբերող որոշակի արտադրություններ չեն կարող գործել այդ առանցքների երկայնքով: Բայց այդ ներդրումն անհրաժեշտ է բնակչությանը: Մենք նաեւ փորձում ենք նպաստել գյուղատնտեսական ֆերմաների զարգացմանը: Սակայն այդ լուծումը կարող է միայն տեղային լինել: Իրականում, եթե տվյալ ֆերման հզորանա, այն ի վիճակի կլինի արտադրել ավելին, քան պարզապես տեղային պահանջները բավարարելու համար: Եվ, փաստորեն կարիքից ելնելով, ֆերման կախվածություն է ձեռք բերում մատակարարման ծառայությունից: Իսկ վերջինս կապված է ճանապարհային փոխադրամիջոցների հետ, քանի որ Արցախը չի կարող հիմնվել երկաթուղային կառուցվածքի վրա առանց ստորգետնյա անցումների արտադրության ոլորտում լուրջ ներդրումներ իրականացնելու: Ինչ վերաբերում է ջրային փոխադրմանը, այն բացառվում է` հաշվի առնելով Արցախի աշխարհագրական դիրքը: Այսպիսով՝ ճանապարհային փոխադրամիջոցներն ընկած են խնդրի հիմքում: Դրանք հզորացնելով` հնարավոր է տարածման արագաշարժություն ստեղծել, որը կարող է ազդեցություն ունենալ Արցախի ընդհանուր արտադրության եւ սպառման վրա:
Պարտադիր չէ, որ այս միջոցը կառավարական լինի կամ կախված լինի որեւիցե մենաշնորհից, ինչը որ կարող է երկիրը ապակենտրոնացնել խնդրի առկայության դեպքում: Սրան հակառակ՝ կառավարությունը կարող է առանձնահատուկ նախաձեռնություններ հորդորել` արդյունավետ ճանապարհային փոխադրամիջոցներ ունենալու նպատակով, որն ի վիճակի կլինի խթանել ընդհանուր տնտեսությունը: Այս միջոցի մեկ այլ
առավելությունն է նաեւ ստեղծվելիք ենթակառուցվածքների թեթեւությունը: Այսինքն՝ թշնամու հարձակման դեպքում այն չի կարող հանդես գալ որպես հեշտ թիրախ: Մյուս կողմից կարող ենք դիտարկել Կիպրոս կղզու օրինակը, որն ապրանքատեսակները մատակարարելու համար օգտագործում է գրեթե միայն ճանապարհային փոխադրամիջոցները: Այսինքն՝ նախեւառաջ խոսքը Արցախի եւ անկասկած Սփյուռքի` այս ոլորտում ներդրումներ կատարելու ցանկության մասին է, քանի որ իրականում ոչ մի տեխնիկական դժվարություն գոյություն չունի: Բացի այդ, այն թույլ է տալիս կենտրոնացնել Սփյուռքի ապակենտրոնացված ներդրումները, որոնք տնտեսական անհավասարակշռություններ են ստեղծում, որովհետեւ խոսքը նախեւառաջ տեղային լուծումներին է վերաբերում, որոնք ոչ մի դեպքում չեն անհանգստանում անցանկալի հետեւանքների մասին: Այն դեպքում, որ ճանապարհային փոխադրամիջոցներն իրենց կենտրոնական դերով թույլ են տալիս ամրապնդել Արցախի համընդհանուր տնտեսական իրավիճակը: