Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Մոտակա ժամանակներն սպասվու՞մ է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:

Այո: 58%
Ոչ: 31%
Դժվարանում եմ պատասխանել: 10%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


ԼՂՀ 

 

Գիտաժողով Ստեփանակերտում` հրադադարի ռեժիմի համաձայնագրի 18-ամյակի կապակցությամբ


      "Հելսինկյան նախաձեռնություն-92" ղարաբաղյան կոմիտեին կից գործող Խաղաղության վարպետների ակումբը 2012թ. մայիսի 12-ին Եգիպտոսի Խաղաղության վարպետների միջազգային ակումբի աջակցությամբ Ստեփանակերտի իր գրասենյակում անցկացրեց գիտաժողով` նվիրված ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի 18-ամյակին:
Գիտաժողովի թեման էր. "Զինադադարի 18-ամյակը: Խաղաղության և հաշտության ռեսուրսներ": Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 35 մասնակից` ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների, մտավորականության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նախկին մարտիկներ: Լեռնային Ղարաբաղի Խաղաղության վարպետների ակումբի նախագահ Կարեն Օհանջանյանը, բացելով գիտաժողովը, կարևորեց զինադադարի ռեժիմի համաձայնությունը հակամարտող կողմերի միջև, ինչը թույլ տվեց հակամարտող ժողովուրդներին ոչ միայն վերականգնել ավերված տնտեսությունը և բուժել վերքերը, այլև զարգացման ուղին բռնել և վարել հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղարար բանակցություններ:
      ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն իր ելույթում մանրամասն վերլուծեց հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի դերը ԼՂՀ զարգացման և հակամարտության կարգավորման գործընթացների վրա:
      ԼՂՀ Անվտանգության և արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն իր ելույթում խոսեց խաղաղության պահպանման համար անհրաժեշտ ներքին, տարածաշրջանային և միջազգային ռեսուրսների մասին:
      ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանն իր ելույթի շեշտը դրեց խաղաղության ներուժի բարձրացման
այլընտրանքային ուղղությունների վրա, նշելով, որ խաղաղության պատասխանատվությունը պատկանում է յուրաքանչյուրին: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշեց, որ խաղաղության մասին խոսելը չի նշանակում ցույց տալ սեփական թուլությունը:
      Արցախի եվրոպական շարժման նախագահ Հայկ Խանումյանն իր ելույթում անդրադարձավ խաղաղության ձևավորման մեջ լրատվամիջոցների և սոցիալական մեդիայի դերին:
      Գիտաժողովն անցավ ինտերակտիվ ձևաչափով: Մասնակիցներից շատերն իրենց ելույթներում նշեցին հրադադարի ռեժիմի համաձայնության պահպանման կարևորության մասին:
Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հակամարտող կողմերի իշխանություններին ուղղված կոչով` շփման գծում մայիսի 12-ը հայտարարել ագրեսիայից և բռնությունների զերծ օր:
14.05.2012

 
2013-05-22 17:57:29
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
Հայկական պատվիրակությունը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ...
Մանրամասն
2013-05-22 17:12:03
Զարգացման իսլամական բանկը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը
Զարգացման իսլամական բանկը ժամանակավորապես դադարեցրել է Սիրի ...
Մանրամասն
2013-05-22 16:20:10
80-ամյա ճապոնացին պատրաստվում է նվաճել Էվերեստը
Ճապոնացի էքստրիմիստ Յիտիրո Միուրան որոշել է փորձել նվաճել Է ...
Մանրամասն
2013-05-22 15:45:32
ԵԱՀԿ ՄԽ համանախգահները Հայաստան կայցելեն մայիսի 24-ին
ԵԱՀԿ ՄԽ համանախգահները Հայաստան կայցելեն մայիսի 24-ին: Այցի ...
Մանրամասն
2013-05-22 13:50:35
Անկարգություններ Լիբանանում Սիրիայի պատճառով
Լիբանանյան Տրիպոլիում գիշերը բախումներ են տեղի ունեցել Սիրի ...
Մանրամասն
2013-05-22 12:42:31
Ս. Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հ ...
Մանրամասն
2013-05-22 11:51:16
Սինայում առևանգված 7 եգիպտացիներն ազատ են արձակվել
Եգիպտոսի ուժային կառույցների 7 ծառայողներ, որոնց առևանգել է ...
Մանրամասն
2013-05-22 11:21:29
Չինաստանն անհատույց ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին
Չինաստանն Ադրբեջանի զինված ուժերին անհատույց օգնություն կտր ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Եվրաինտեգրումը, նախևառաջ, մարդու իրավունքներն են ...
 
Կարինե Օհանյան
"Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ վարչության անդամ, ղարաբաղյան ծրագրերի համակարգող ...
ԼՂՀ-ին պետք է վերադարձնել բանակցային սեղան ...
 
Աննա Կարապետյան
"Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ նախագահի օգնական ...
Աշխարհը վերափոխվում է, ընդ որում՝ իրենց դարն ապրած արժեքների վերագնահատման ա ...
 
Աշոտ Ղուլյան
ԼՂՀ ԱԺ նախագահ ...
Վիգեն Քոչարյան. "ԼՂ առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերը կատարել են իրենց պատմական առաքե ...
 
Վիգեն Քոչարյան
Իրավագետ-միջազգայնագետ, ԵՊՀ ամբիոնի վարիչ ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved