Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Մայիսի 9-ը հայ ազգի համար բեկումնային օր համարու՞մ եք:

Այո: 66%
Ոչ: 27%
Դժվարանում եմ պատասխանել: 7%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Հանրամատչելի գիտություն 

 

Պատճառը գեներն են


      Ինչո՞ւ, օրինակ, բրիտանացիներն ազատամիտ են, իսկ չինացիները հակված են ենթարկվելու: ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիսարեւմտյան համալսարանի հոգեբանության ամբիոնի գիտնականները հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ Արեւմուտքի երկրներում դիտարկվող անհատականությունը, ինչպես
նաեւ ասիական հասարակությունում նկատվող կոլեկտիվիզմի եւ ընտանեկան նվիրվածության զգացումը պայմանավորված են յուրահատուկ գեների գերակշռության տարբերությամբ:
      Ամբիոնի աշխատակից Ջոան Չաոն իր գործընկերների հետ ողջ աշխարհից գենետիկ հետազոտությունների տվյալներ է հավաքել` տարբեր գեների գերակշռության մեջ տարբերություններ փնտրելով: Գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են սերոտոնինի մակարդակը վերահսկող գենի վրա: Մարդկային ուղեղում այս նյութը կանոնավորում է մարդու զգացմունքները եւ տրամադրությունը: Հետազոտողները հայտնաբերում են, որ այդ գենի տարատեսակներից մեկը հաճախակի հանդիպում է արեւմտյան երկրների մարդկանց մոտ, ինչը կապված է անհատականության եւ վարքի ազատամտության հետ:
      Գենի մեկ այլ տարատեսակը, որը գերակշռում է Ասիայի բնակիչների մոտ, կապված է կոլեկտիվիզմի եւ ընդհանուր բարեկեցության համար պատրաստակամության հետ:
      Եթե հետազոտությունների արդյունքները հաստատվեն, ապա դա կապացուցի, որ տարբեր ռասաներ ունեն ի ծնե հոգեբանական տարբերությունների մի ամբողջ շարք, ինչպես որ տարբերվում են արտաքնապես: Չաոյի կարծիքով, ասիացիների մոտ գերակշռող գենը կապված է տագնապի բարձր աստիճանի եւ դեպրեսիայի ռիսկի հետ: Եվ նրանք այս հակվածությանն արձագանքում են` կազմակերպելով իրենց հասարակությունն այնպես, որպեսզի իրենց պաշտպանեն այդ բացասական ազդեցություններից: Նման
  սոցիալական կառուցվածքի հաջողությունն ապահովում է այդ գենի տարածումը: Չոն ընդգծում է, թե ինչպես կարող է մշակույթը հզոր ազդեցություն թողնել մարդու գենետիկայի եւ էվոլյուցիայի վրա:
      Ստացվում է, որ (եթե հավատանք այս ուսումնասիրության արդյունքներին), հայերը` որպես Ասիայի և Եվրոպայի արանքում գտնվող ազգ, մի փոքր դեպրեսիվ են, բայց և մի փոքր` ազատամիտ: Իսկ թե բնավորության ո՞ր գիծը կգերակշռի հետագայում, ցույց կտան ոչ միայն մեր պատմության, այլև` աշխարհագրության հետագա փոփոխությունները:  
"Արմեդիա" ՏՎԳ
28.03.2012
 
2013-05-18 21:33:42
Ահաբեկչություն Իրաքում
Իրաքում, այսօր՝ մայիսի 18-ին, ահաբեկչությունների զոհ է դարձ ...
Մանրամասն
2013-05-18 17:19:02
Օբաման և Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ ...
Մանրամասն
2013-05-18 16:46:35
Ջոն Քերրին կմեկնի Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 21-ին մեկշաբաթյա գործուղ ...
Մանրամասն
2013-05-18 16:39:35
Կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը
Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակով ...
Մանրամասն
2013-05-18 16:31:27
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Միացյալ Թագավորություն
Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտու ...
Մանրամասն
2013-05-17 17:55:50
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները
Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգ ...
Մանրամասն
2013-05-17 16:43:10
Yahoo!-ն բանակցություններ է վարում Tumblr-ի հետ
Yahoo! ընկերությունը բանակցություններ է վարում Tumblr-ի հետ ...
Մանրամասն
2013-05-17 15:08:47
Տեղի ունեցավ ՀՀ դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի ն ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՎ 2011Թ.-Ի ՏԱՆՈՒՏԵՐԸ ԵՐԿՎՈՐՅԱԿՆ Է ...
 
ՍԵՐԳԵՅ ՍԻՄՈՆՅԱՆ
"Անահիտ" պատմամշակութային երիտասարդական ՀԿ նախագահ, հայագետ-տոմարագետ, տ.գ.թ ...
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ...
 
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ...
 
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
ՌԴ արտգործնախարար ...
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՇԽԱՐՀԻ ...
 
ԳՈՆՍԱԼՈ ԷՌՆԱՆԴԵՍ ԳՈՒԱՐՉ
Իսպանացի գրող ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved