ԵՎՐՈ 2012. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 7-ին Վարշավայում տեղի է ունեցել Եվրո-2012 ֆուտբոլի նախընտրական մրցաշարի վիճակահանությունը: Ըստ արդյունքների` 6 խմբերում հայտնվել են 6 հավաքականներ, իսկ 3-ում` 5: Եվ միայն 16 հավաքական հնարավորություն կստանա հանդես գալ եզրափակիչում: Նշենք, որ Հայաստանն ընդգրկվել է B խմբում:
Խումբ A – Գերմանիա, Թուրքիա, Ավստրիա, Բելգիա, Ղազախստան, Ադրբեջան,
Խումբ B – Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Հայաստան, Անդորա,
Խումբ C – Իտալիա, Սերբիա, Հս. Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարերյան կղզիներ,
Խումբ D – Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա եվ Հերցեգովինա, Բելառուս, Ալբանիա,
Լյուքսեմբուրգ,
Խումբ E – Հոլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդովա, Սան-Մարինո,
Խումբ F – Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Վրաստան, Մալթա,
Խումբ G – Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Չեռնեգորիա,
Խումբ H – Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա,
Խումբ I – Իսպանիա, Չեխիա, Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտեյն:
Հիշեցնենք նաև, որ եզրափակչի խաղերն անցկացվելու են Լեհաստանում և Ուկրաինայում:
08.02.2010
|