Շվեդիայի խորհրդարանը մեկ ձայնի առավելությամբ` 131 կողմ, 130 դեմ, երեկ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: 15 կուսակցությունների պատգամավորների կողմից պատրաստված փաստաթուղթը, բացի հայերի ցեղասպանությունից, դատապարտում է նաեւ Օսմանյան կայսրության այլ ժողովուրդների` ասորիների, Պոնտոսի հույների եւ քելդանիների դեմ իրականացրած ցեղասպանությունները, չնայած նրան, որ, ըստ Բի Բի Սի-ի, Շվեդիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջարկում էր մերժել բանաձեւը:
Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է մարտի 17-ին նախատեսված այցը Շվեդիա: Էրդողանը նաեւ հանդես է եկել բանաձեւը դատապարտող հայտարարությամբ` նշելով, թե այդ քայլը չի համապատասխանում Անկարայի եւ Ստոկհոլմի բարեկամական հարաբերություններին: Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ Անկարան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Շվեդիայում իր դեսպանին:
Իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ չնայած որոշմանը, կառավարությունը կշարունակի աջակցել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը:
12.03.2010
2010-09-07 15:45:17 ԿԱՐԵՎՈՐԸ` ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ...
ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ան ...
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ԽՂՃԻ ԽՆԴԻՐՆ Է ... ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀԽ անդամ-Պարո'ն Սաֆրաստյան, առաջարկում եմ ժամանակային իմաստ ...
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ... ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ... ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...