Թալինում ձեւավորվել է աշխատանքային մի խումբ, որի նպատակն է Էստոնիայում ստեղծել քաղաքական կուսակցություն տեղի քաղաքացի Գրիգոր Հայրապետյանի ղեկավարությամբ: Քաղաքական կուսակցության գրանցման համար անհրաժեշտ է հավաքել առնվազն հազար հոգի, ինչի կապակցությամբ հայերը դիմել են իրենց ազգակիցնրին եւ այլ ազգերի ներկայացուցիչներին իրենց միանալու կոչումով:
Նախաձեռնության հեղինակները նշել են. "Մենք ցանկանում ենք էստոնացիների գիտակցությանը հասցնել, որ մենք` էստոնաբնակ հայերս, չենք ցանկանում լինել բնակարաններ վարձողների դերում, այլեւ ուզում ենք օգտակար լինել էստոնական կառավարությանն ու հասարակությանը":
Նրանք նաեւ ավելացրել են, որ ցանկանում են պայմաններ ստեղծել հայկական մշակույթի եւ լեզվի զարգացման համար, որն առաջին հերթին, ելնում է երեխաների հանդեպ խնամքից:
Նախաձեռնությանը հավանություն է տվել Թալինի քաղաքապետ Էդգար Սավիսարը:
15.03.2010
2010-09-07 15:45:17 ԿԱՐԵՎՈՐԸ` ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է ...
ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ան ...
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ԽՂՃԻ ԽՆԴԻՐՆ Է ... ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀԽ անդամ-Պարո'ն Սաֆրաստյան, առաջարկում եմ ժամանակային իմաստ ...
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ... ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ... ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...