"ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած վճիռը չի կարող նախադեպային դիտվել, օգտագործվել մյուս սառեցված հակամարտությունների դեպքում։ Այն վերաբերում է մեկ դեպքի՝ Կոսովոյին",-"Ազատություն" ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզերը:
Փորձագետը համոզմունք է հայտնել, որ Միջազգային դատարանն իր վճռով ընդամենը ցանկանում էր ասել՝ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենսդրությանը։
Կոսովոյի հարցով Արդարադատության միջազգային դատարան էր դիմել Սերբիան։ Հարցին, թե եթե Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան, Աբխազիան կամ Մերձդնեստրը դիմեն նույն այս դատարան իրենց դեպքերն ուսումնասիրելու հայցով, ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները՝ Սաբին Ֆրեյզերը պատասխանել է, թե չճանաչված հանրապետությունը չի կարող գնալ Արդարադատության միջազգային դատարան:
"Այդ քայլին գնալու համար Ղարաբաղը պետք է ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների մեծամասնության աջակցությունը՝ Միջազգային այդ դատարանում իր հայցը պաշտպանելու համար։ Նույնը անհրաժեշտ է անել նաեւ Անվտանգության խորհրդում։ Դրա համար հարկավոր է, որ հայցվոր կողմը ՄԱԿ-ի անդամ լինի։ Ղարաբաղն անդամ չէ, ուստի Լեռնային Ղարաբաղն ի վիճակի չի լինի դա անել",-եզրակացրել է Ֆրեյզերը։
30.07.2010
2010-09-03 19:30:35 ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ... ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ... ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ... ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ ՌԴ արտգործնախարար-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Լավրով, շնորհակալությո՛ւն, որ համաձայնեցիք հարցազրույցին: Պարո՛ն Լավր ...