ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցը մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:40-ին գրանցել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380 և արևելյան երկայնության 46.950: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների երկրաշարժի հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ:
Նախնական տվյալներով` երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում 3-4 բալ ուժգնությամբ: